Զրոյական գումարով մտածողություն

ճանաչողական կողմնակալություն

Զրոյական գումարով մտածողություն (անգլ.՝ Zero-sum thinking), իրավիճակների ընկալում որպես զրոյական գումարով խաղ, որտեղ մեկի շահը կլինի մյուսի վնասը[1][2][3]։ Տերմինն առաջացել է խաղերի տեսությունից։ Այնուամենայնիվ, ի տարբերություն խաղերի տեսության հայեցակարգի, զրոյական գումարի մտածողությունը վերաբերում է հոգեբանական կոնստրուկտին՝ մարդու կողմից իրավիճակի սուբյեկտիվ մեկնաբանությանը։ Զրոյական գումարի մտածողությունն արտահայտվում է «ձեր շահը իմ վնասն է» (կամ հակառակը՝ «քո վնասն իմ օգուտն է» ասացվածքով։ Ռոզիցկա Տրանը և այլք զրոյական գումարով մտածողությունը սահմանել են որպես.

Սոցիալական հարաբերությունների անտագոնիստական բնույթի վերաբերյալ ընդհանուր համոզմունքների համակարգ, որը կիսում են հասարակության կամ մշակույթի անդամները և հիմնված է աշխարհում գոյություն ունեցող բարիքների սահմանափակ քանակի անուղղակի ենթադրության վրա, որտեղ մեկ անձի շահումը պարտվող է դարձնում մյուսներին և հակառակը  ... համեմատաբար մշտական և ընդհանուր համոզմունք է, որը սոցիալական հարաբերությունները նմանեցնում է զրոյական խաղի։ Մարդիկ, ովքեր կիսում են այս համոզմունքը, կարծում են, որ հաջողությունը, հատկապես տնտեսական հաջողությունը, հնարավոր է միայն ուրիշների անհաջողությունների հաշվին[1]։
- Ռոզիցկա Տրանը և այլք, 2015 թվական

Զրոյական կողմնակալությունը ճանաչողական կողմնակալություն է զրոյական գումարով մտածողության միջոցով. դա մարդկանց հակումն է ինտուիտիվ կերպով դատելու, որ իրավիճակը զրոյական գումար է, նույնիսկ երբ դա այդպես չէ[4]։ Այս կողմնակալությունը նպաստում է զրոյական գումարի մոլորություններին, կեղծ համոզմունքներին, որ իրավիճակները զրոյական գումար են։ Նման մոլորությունները կարող են առաջացնել այլ կեղծ դատողություններ և սխալ որոշումների հանգեցնել[5][6]։ Տնտեսագիտության մեջ «զրոյական գումարի մոլորությունը» ընդհանուր առմամբ վերաբերում է աշխատուժի քանակության մոլորություն (Lump of labour fallacy) տնտեսագիտական հասկացությանը։

Օրինակներ խմբագրել

Կան զրոյական գումարով մտածողության բազմաթիվ օրինակներ, որոնցից մի քանիսը կեղծ են։

  1. Երբ երդվյալ ատենակալները ենթադրում են, որ մեկից ավելի տեսությունների հետ համատեղելի որևէ ապացույց չի ապահովում որևէ տեսության համար աջակցություն, նույնիսկ եթե ապացույցն անհամատեղելի է որոշ հնարավորությունների հետ կամ տեսություններն իրարամերժ չեն[5]։
  2. Երբ դասարանի աշակերտները կարծում են, որ իրենց գնահատում են ըստ կորի[Ն 1], մինչդեռ իրականում նրանք գնահատվում են՝ ըստ ստանդարտ[Ն 2] չափորոշիչների[4]։
  3. Բանակցություններում, երբ բանակցողներից մեկը կարծում է, որ կարող է շահել միայն մյուս կողմի հաշվին (այսինքն՝ փոխադարձ շահ հնարավոր չէ)[9]։
  4. Սոցիալական խմբերի մրցակցության համատեքստում նշանակում է, որ մի խմբի համար ավելի շատ ռեսուրսները (օրինակ՝ ներգաղթյալներ) պակասեցնում են ռեսուրսները մյուսների համար (օրինակ՝ ոչ ներգաղթյալների)[10]։
  5. Ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում այն գաղափարը, որ մեկից ավելի մարդու միաժամանակ սիրելը նշանակում է յուրաքանչյուրին ավելի քիչ սիրել[11]։
  6. Ամեն ինչի մասնագետը ոչ մի բանի վարպետ չէ. թևավոր միտքը, ըստ որի ավելի շատ հմտություններ ունենալը նշանակում է ավելի քիչ ընդունակություն ունենալ (նաև հայտնի է որպես փոխհատուցող մտածողություն)[12]։
  7. Հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ բանավեճում այն գաղափարը, որ յուրաքանչյուր չարտոնված կրկնօրինակը օգուտի կորուստ է[13][14][15]։
  8. Երբ քաղաքական գործիչները պնդում են, որ միջազգային առևտուրը պետք է նշանակի, որ մի կողմը «հաղթում» է, իսկ մյուսը՝ «պարտվում», թեև ապրանքների և ծառայությունների փոխադարձ համաձայնեցված գներով փոխանցումը ընդհանուր առմամբ փոխշահավետ է։ Կամ որ առևտրի դեֆիցիտը մյուս երկրի համար փողի «կորուստ» է նաշանակում։
  9. Խմբային անդամակցությունը երբեմն դիտվում է որպես զրոյական գումար, այսինքն մի խմբում ավելի ուժեղ անդամակցությունը դիտվում է որպես մյուսում թույլ անդամություն[16]։

Պատճառներ խմբագրել

Չկա որևէ ապացույց, որը ենթադրում է, որ զրոյական գումարով մտածողությունը մարդկային հոգեբանության մնայուն հատկանիշ է։ Խաղերի տեսության իրավիճակները հազվադեպ են վերաբերում անհատական վարքագծի դեպքերին։ Դրա մասին է վկայում բանտարկյալի երկընտրանքի սովորական արձագանքը (երկուսն էլ մտածում են միայն իրենց բանտարկության պատիժը նվազագույնի հասցնելու մասին)։

Զրոյական գումարի մտածողությունը և՛ մոտավոր, և՛ վերջնական պատճառների[Ն 3] արդյունք է։

Վերջնական պատճառներ խմբագրել

Վերջնական պատճառահետևանքային կապի առումով զրոյական գումարով մտածողությունը կարող է լինել մարդու էվոլյուցիայի ժառանգություն։ Մասնավորապես, կարելի է հասկանալ, որ դա հոգեբանական ադապտացիա է, որը նպաստել է ռեսուրսների հաջող մրցակցությանը նախնադարյան մարդկանց միջավայրում, որտեղ ռեսուրսները, ինչպիսիք են զուգընկերը, կարգավիճակը և սնունդը, մշտապես սակավ են եղել[3][4][17]։

Օրինակ, Ռուբինը ենթադրում է, որ տեխնոլոգիական աճի տեմպերն այնքան դանդաղ են եղել այն ժամանակաշրջանում, որ մարդը չէր կարող նկատել որևէ աճ իր կյանքի ընթացքում։ «Յուրաքանչյուր մարդ ապրում և մահանում էր մշտական տեխնոլոգիաների և եկամտի աշխարհում։ Այսպիսով, աճը հասկանալու կամ պլանավորելու մեխանիզմ մշակելու ոչ մի խթան չկար» (էջ 162)[3]։

Ռուբինը նաև մատնանշում է այն դեպքերը, երբ սովորական մարդկանց և տնտեսագետների ըմբռնումը տնտեսական իրավիճակների մասին տարբերվում է, ինչպես օրինակ՝ աշխատուժի քանակության մոլորությունում (Lump of labour fallacy)[3]: Այս տեսանկյունից, զրոյական գումարով մտածողությունը կարող է ընկալվել որպես ռեսուրսների բաշխման մասին մարդկանց մտածելու լռելյայն ձև, որից պետք է հետ վարժվել, օրինակ, հիմնական տնտեսագիտական կրթություն ստանալով։

Մոտավոր պատճառներ խմբագրել

Զրոյական գումարի մտածողությունը կարելի է հասկանալ նաև մոտավոր պատճառականության տեսանկյունից, որը վերաբերում է անհատների զարգացման պատմությանը իրենց կյանքի ընթացքում։ Զրոյական գումարով մտածողության մոտավոր պատճառները ներառում են ռեսուրսների բաշխման հետ կապված անհատների փորձը, ինչպես նաև կոնկրետ իրավիճակների վերաբերյալ նրանց համոզմունքները կամ ընդհանրապես աշխարհի մասին նրանց համոզմունքները։

Սահմանափակ ռեսուրսներով միջավայրեր խմբագրել

Զրոյական գումարով մտածողության մոտավոր պատճառներից մեկն այն փորձն է, որն անհատներն ունենում են սակավ ռեսուրսների կամ զրոյական գումարի փոխազդեցությունների հետ իրենց զարգացման միջավայրում[18]։ 1965 թվականին ամերիկյան մարդաբան Ջորջ Մ. Ֆոսթերւ (1913-2006) պնդում էր, որ «գյուղացիական» հանրության անդամներն ունեն «բարիքի սահմանափակության պատկերացում», որը, ըստ նրա, ձեռք են բերել հասարակության փորձառությունից, որն ըստ էության զրոյական գումարի ընկալում է[Ն 4]:

  Ճանաչողական կողմնորոշման մոդելը, որն ինձ թվում է, լավագույնս բացատրում է գյուղացիական վարքագիծը, « բարիքի սահմանափակ պատկերն է»։ « Բարիքի սահմանափակ պատկեր» ասելով ես նկատի ունեմ, որ գյուղացու վարքագիծն ընդհանուր առմամբ ձևավորվում է այնպես, որ գյուղացին ենթադրում է, որ իր սոցիալական, տնտեսական և բնական տարածքը՝ իր ընդհանուր միջավայրը ներկայացնում է կյանքի բոլոր ցանկալի բարիքները, ինչպիսին են հողը, հարստությունը, առողջությունը, բարեկամությունն ու սերը, տղամարդկությունն ու պատիվը, հարգանքն ու կարգավիճակը, իշխանությունն ու ազդեցությունը, անվտանգությունն ու ապահովությունը, իսկ դրանք գոյություն ունեն սահմանափակ քանակությամբ և միշտ պակասում են։ Ոչ միայն այս և բոլոր «լավ բաները» գոյություն ունեն սահմանափակ քանակությամբ, այլև, բացի այդ, գյուղացիական միջավայրի ներսում առկա քանակություններն ավելացնելու ոչ մի հնարավորություն չկա։ . . .
Երբ գյուղացին իր տնտեսական աշխարհը դիտարկում է որպես այնպիսի աշխարհ, որտեղ գերակշռում է սահմանափակ բարիքը, իսկ նա կարող է առաջադիմել միայն ուրիշի հաշվին, ապա ըստ էության նա շատ մոտ է ճշմարտությանը[19]։
- Ջորջ Մ. Ֆոսթեր
 

Ռոզիցկա Տրանը և այլք 2015 թվականին իրականացրած միջմշակութային հետազոտությամբ համեմատել է 37 ազգերի ներկայացուցիչների պատասխանները զրոյական գումարով համոզմունքների սանդղակով։ Անհատներին առաջարկվել էին հայտնել իրենց համաձայնությունը հայտարարությունների հետ, որոնք չափում էին զրոյական գումարի մտածողությունը։ Օրինակ, սանդղակի մեկ կետը նշում էր, որ «որոշ մարդկանց հաջողությունները սովորաբար ուրիշների ձախողումներն են»։ Տրանը և իր գործընկերները պարզել են, որ ավելի ցածր համախառն ներքին արդյունք ունեցող երկրների անհատները միջինում ավելի ուժեղ զրոյական գումարի համոզմունքներ են ցուցաբերել և ենթադրել են, որ «զրոյական գումարով խաղի պատկերացումը, կարծես, առաջանում է ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ռեսուրսները սակավ են» (էջ 539)[1]։ Նմանապես, Տրանը և իր գործընկերները պարզել են, որ ավելի ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող անհատներն ավելի ուժեղ զրոյական համոզմունքներ են դրսևորում։

Ռեսուրսների սակավության համոզմունքներ խմբագրել

Ռեսուրսների սակավ միջավայրի հետ է կապված համոզմունքն առաջանում է, երբ ռեսուրսը սակավ է կամ սահմանափակ։ Օրինակ, աշխատանքային ծավալի մոլորությունը վերաբերում է այն համոզմունքին, որ տնտեսության մեջ ֆիքսված ծավալի աշխատանք կա, և, հետևաբար, աշխատատեղերի բաշխումը զրոյական գումար է[20]։ Թեև համոզմունքը, որ ռեսուրսը սակավ է, կարող է ձևավորվել ռեսուրսների սակավության հետ կապված փորձառությունների միջոցով, բայց պարտադիր չէ, որ այդպես լինի։ Օրինակ, անհատները կարող են ենթադրել, որ հարստությունը սահմանափակ է, քանի որ այդ պնդումը կրկնում են քաղաքական գործիչները կամ լրագրողները[21]։

Ռեսուրսների իրավունքի համոզմունքներ խմբագրել

Զրոյական գումարով մտածողության մյուս պատճառն այն համոզմունքն է, որ որևէ մարդը (կամ մարդկանց խումբը) որոշակի ռեսուրս ստանալու իրավունք ունի[11][22]։ Ծայրահեղ դեպք է այն համոզմունքը, որ մեկին իրավունք է վերապահված գոյություն ունեցող ողջ ռեսուրսներն ունենալ, ինչը ենթադրում է, որ մեկ ուրիշի կողմից ցանկացած ձեռքբերում նա կընկալի որպես իր սեփական կորուստ։ Ոչ այդքան ծայրահեղ դեպք է այն համոզմունքը, որ մարդը (կամ մարդկանց խումբը) գերազանցում է մյուսներին և, հետևաբար, իրավունք ունի ավելին ունենալ, քան մյուսները։ Օրինակ, զրոյական գումարով խմբային մրցակցության ընկալումները կապված են սոցիալական գերակայության կողմնորոշման անհատական հատկանիշի գերակայության մասշտաբի հետ, որն ինքնին բնութագրվել է որպես զրոյական գումարով աշխարհայացք («Մարդկային գոյության տեսակետը որպես զրոյական գումար», «էջ 999)[23]։ Նաև պարզվել է, որ մոնոգամ մարդիկ կարծում են, որ սիրո մեջ ոչ մոնոգամ հարաբերությունները զրոյական գումար է (մեկը ավելի քիչ է ստանում մյուսի հաշվին), և ենթադրվում է, որ դա կարող է պայմանավորված լինել այն պատճառով, որ մարդը կարծում է, որ ռոմանտիկ հարաբերություններում ինքն իրավասու է իր զուգընկերոջ սիրո նկատմամբ[11]։

Արդյունքներ խմբագրել

Երբ անհատները կարծում են, որ իրավիճակը զրոյական գումար է, նրանք ավելի հավանական է, որ մրցակցային (կամ ավելի քիչ համագործակցային) գործեն ուրիշների նկատմամբ, քանի որ նրանք մյուսներին կդիտեն որպես մրցակցային սպառնալիք։ Օրինակ, երբ ուսանողը կարծում է, որ ինքը գնահատվում է ըստ կորի[Ն 5]` գնահատման սխեմայի, որը գնահատականների բաշխումը դարձնում է զրոյական գումար, նա ավելի քիչ հավանական է, որ օգնություն ցուցաբերի իր հետ թեստ հանձնող այն ընկերոջը, ով իր կարգավիճակով մոտ է իրեն, քանի որ այդ ընկերոջ առավելությունը կարող է դառնալ իր առավելության կորուստ` «Քո շահն իմ կորուստն է» իմաստով[2]։

Նշումներ խմբագրել

  1. Գնահատման մեթոդ, այնպես, որ ձեռք բերվի կամ մոտենա այս գնահատականների նախապես սահմանված բաշխմանը, որն ունի որոշակի միջին և շեղման հատկություններ, ինչպիսին է նորմալ բաշխումը[7]։ Գնահատումը ստացվում է թեստի միավորների և, հնարավոր է, ընտրանքից վերցված այլ համապատասխան տվյալների վերլուծությունից։ Այսինքն՝ այս տեսակի թեստը ցույց է տալիս՝ թեստ հանձնողը ավելի լավ կամ վատ է հանդես եկել, քան մյուս թեստ հանձնողները, այլ ոչ թե թեստ հանձնողը գիտի ավելի շատ կամ ավելի քիչ նյութ, քան անհրաժեշտ է տվյալ նպատակի համար։
  2. Չափորոշիչների վրա հիմնված գնահատումը աշակերտի ըմբռնման գնահատումն է՝ կապված համաձայնեցված չափանիշների հետ, որը նաև հայտնի է որպես «արդյունքներ»։ Չափորոշիչները սահմանում են ըմբռնման լավագույն դրսևորման չափանիշները[8]։
  3. Օրինակ. Ինչու՞ նավը խորտակվեց։
    Մոտավոր պատճառ. Քանի որ անցք էր բացվել կորպուսի տակ, որից ջուր լցվեց նավի մեջ, այն ծանրացավ և այլևս չէր կարող ջրի երեսին մնալ։
    Վերջնական պատճառ. Որովհետև նավը բախվել է ժայռին, որից նավի կորպուսի վրա անցք էր բացել։
  4. Առկա հողի, փողի և այլնի քանակը համարվում է վերջավոր, ուստի ամեն անգամ, երբ մի մարդ շահույթ է ստանում, մյուսը կորցնում է։
  5. Գնահատման մեթոդ, այնպես, որ ձեռք բերվի կամ մոտենա այս գնահատականների նախապես սահմանված բաշխմանը, որն ունի որոշակի միջին և շեղման հատկություններ, ինչպիսին է նորմալ բաշխումը[7]։ Գնահատումը ստացվում է թեստի միավորների և, հնարավոր է, ընտրանքից վերցված այլ համապատասխան տվյալների վերլուծությունից։ Այսինքն՝ այս տեսակի թեստը ցույց է տալիս՝ թեստ հանձնողը ավելի լավ կամ վատ է հանդես եկել, քան մյուս թեստ հանձնողները, այլ ոչ թե թեստ հանձնողը գիտի ավելի շատ կամ ավելի քիչ նյութ, քան անհրաժեշտ է տվյալ նպատակի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Rozycka-Tran, J.; Boski, P.; Wojciszke, B. (2015 թ․ մարտի 19). «Belief in a Zero-Sum Game as a Social Axiom: A 37-Nation Study». Journal of Cross-Cultural Psychology (անգլերեն). 46 (4): 525–548. doi:10.1177/0022022115572226.
  2. 2,0 2,1 Burleigh, T. J. (2016). "Your gain is my loss": An examination of zero-sum thinking with love in multi-partner romantic relationships and with grades in the university classroom (Doctoral dissertation). http://hdl.handle.net/10214/10034
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rubin, Paul H. (2003 թ․ հունվարի 1). «Folk Economics». Southern Economic Journal. 70 (1): 157–171. doi:10.2307/1061637. JSTOR 1061637.
  4. 4,0 4,1 4,2 Meegan, Daniel V. (2010 թ․ հունվարի 1). «Zero-sum bias: perceived competition despite unlimited resources». Frontiers in Psychology. 1: 191. doi:10.3389/fpsyg.2010.00191. PMC 3153800. PMID 21833251.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. 5,0 5,1 Pilditch, Toby D.; Fenton, Norman; Lagnado, David (2018 թ․ դեկտեմբերի 31). «The Zero-Sum Fallacy in Evidence Evaluation». Psychological Science. 30 (2): 250–260. doi:10.1177/0956797618818484. PMID 30597122.
  6. Niella, T; Stier-Moses, N; Sigman, M (2016). «Nudging Cooperation in a Crowd Experiment». PLOS ONE. 11 (1): e0147125. Bibcode:2016PLoSO..1147125N. doi:10.1371/journal.pone.0147125. PMC 4721918. PMID 26797425.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. 7,0 7,1 Roell, Kelly. «What is Grading on a Curve?». About.com. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  8. Partnership, Great Schools (2014 թ․ հունվարի 30). «Standards-Based Definition». The Glossary of Education Reform (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  9. Carnevale, P J; Pruitt, D G (1992 թ․ հունվարի 1). «Negotiation and Mediation». Annual Review of Psychology. 43 (1): 531–582. doi:10.1146/annurev.ps.43.020192.002531. ISSN 0066-4308.
  10. Esses, Victoria M.; Dovidio, John F.; Jackson, Lynne M.; Armstrong, Tamara L. (2001 թ․ հունվարի 1). «The Immigration Dilemma: The Role of Perceived Group Competition, Ethnic Prejudice, and National Identity». Journal of Social Issues (անգլերեն). 57 (3): 389–412. doi:10.1111/0022-4537.00220. ISSN 1540-4560.
  11. 11,0 11,1 11,2 Burleigh, Tyler J.; Rubel, Alicia N.; Meegan, Daniel V. (2016 թ․ դեկտեմբերի 14). «Wanting 'the whole loaf': zero-sum thinking about love is associated with prejudice against consensual non-monogamists». Psychology & Sexuality. 8 (1–2): 24–40. doi:10.1080/19419899.2016.1269020. ISSN 1941-9899.
  12. Chernev, Alexander (2007 թ․ մարտի 1). «Jack of All Trades or Master of One? Product Differentiation and Compensatory Reasoning in Consumer Choice». Journal of Consumer Research (անգլերեն). 33 (4): 430–444. doi:10.1086/510217. ISSN 0093-5301.
  13. Lobato, R., & Thomas, J. (2011). The business of anti-piracy: New zones of enterprise in the copyright wars. International Journal of Communication. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1948762 Արխիվացված 2016-12-26 Wayback Machine
  14. Barry, Christian (2015 թ․ ապրիլի 13). «Is downloading really stealing? The ethics of digital piracy». Phys.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  15. Masnick, Mike (2013 թ․ օգոստոսի 2). «Piracy Doesn't Create A Loss To 'The Economy,' But To A Particular Industry». Techdirt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  16. Smithson, Michael; Sopeña, Arthur; Platow, Michael J. (2015 թ․ հունիսի 22). «When Is Group Membership Zero-Sum? Effects of Ethnicity, Threat, and Social Identity on Dual National Identity». PLOS ONE. 10 (6): e0130539. Bibcode:2015PLoSO..1030539S. doi:10.1371/journal.pone.0130539. ISSN 1932-6203. PMC 4476698. PMID 26098735.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Rubin, Paul (2002). Darwinian Politics: The Evolutionary Origin of Freedom. Rutgers. ISBN 9780813530963.
  18. Foster, George M. (1965 թ․ ապրիլի 1). «Peasant Society and the Image of Limited Good*». American Anthropologist (անգլերեն). 67 (2): 293–315. doi:10.1525/aa.1965.67.2.02a00010. ISSN 1548-1433.
  19. Foster, George M. (1965 թ․ ապրիլի 1). «Peasant Society and the Image of Limited Good*». American Anthropologist (անգլերեն). 67 (2): 293–315. doi:10.1525/aa.1965.67.2.02a00010. ISSN 1548-1433. (էջ 67-68)
  20. Krugman, Paul (2003 թ․ հոկտեմբերի 7). «Lumps of Labor». New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  21. Karlgaard, Rich (2006 թ․ հունվարի 9). «World's Worst Disease». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  22. Bobo, Lawrence; Hutchings, Vincent L. (1996 թ․ հունվարի 1). «Perceptions of Racial Group Competition: Extending Blumer's Theory of Group Position to a Multiracial Social Context». American Sociological Review. 61 (6): 951–972. doi:10.2307/2096302. JSTOR 2096302.
  23. Sidanius, Jim; Pratto, Felicia; Bobo, Lawrence (1994). «Social dominance orientation and the political psychology of gender: A case of invariance?». Journal of Personality and Social Psychology. 67 (6): 998–1011. doi:10.1037/0022-3514.67.6.998.