Սոցիալական գերիշխանության տեսություն

Սոցիալական գերիշխանության տեսություն (ՍԳՏ), միջխմբային փոխհարաբերությունների տեսություն՝ հիմնված սոցիալական տարբեր հիերարխիկ խմբերի կայունության ապահովման վրա[1]։ Համաձայն այս տեսության, խմբերում անհավասարությունը ապահովվում է միջխմբային վարքագծի առաջնային երեք տեսակներով՝ դիսկրիմինացիա, ագրեսիվ անհատական դիսկրիմինացիա և վարքագծային անհավասարություն։

ՍԳՏ-ն ենթադրում է, որ լայն տարածված մշակութային գաղափարները (օրինակ՝ լեգիտիմ առասպելները) ապահովում են այդ միջխմբային վարքի տեսակների բարոյական և ինտելեկտուալ արդարացումները։ Գոյություն ունեն լեգիտիմ առասպելների ֆունկցիոնալ երկու տեսակներ՝ հիերարխիան ամրապնդող և հիերարխիան թուլացնող։ Գաղափարախոսությունները, որոնք ուժեղացնում են հիերարխիան (օրինակ՝ ռասիզմ կամ մերիտոկրատիա), համապատասխանում են միջխմբային անհավասարության առավել բարձր մակարդակին։

Հիերարխիան թուլացնող գաղափարախոսությունները (օրինակ՝ անարխիզմ և ֆեմինիզմ) համապատասխանում է միջխմբային հավասարության առավել բարձր մակարդակին։ Այդ տեսակի գաղափարախոսությունների հավակնող անձը հիմնվում է գերիշխելու իր հոգեբանական կողմնորոշման և խմբային հարաբերություններում անհավասարության ձգտման վրա։

Սոցիալական գերիշխանության հակված անձը, որպես կանոն, արդարացնում է հիերարխիային նպաստող գաղափարախոսությունները, և հակառակը՝ հնազանդության հակված անձը արդարացնում է հիերարխիան թուլացնող գաղափարախոսությունները։ ՍԳՏ-ն ենթադրում է, որ այս երկու ֆունկցիոնալ տիպերի հավասարակշռության պահպանումը կայունացնում է միջխմբային անհավասարությունը։

Ծագումնաբանություն խմբագրել

ՍԳՏ տեսությունը առաջին անգամ ձևավորել են հոգեբանության պրոֆեսոր Ջիմ Սիդանիուսը և Ֆելիսիեյ Պրատտոնը։ Տեսությունը սկսվում է այն դիտարկմամբ, որ խմբերը ստեղծվում են ըստ սոցիալական ներխմբային հիերարխիայի, որպես կանոն, այն հասարակություններում, որոնք ունեն զարգացած տնտեսություն։ 

Այդպիսի հիերարխիան ունի եռակի կառուցվածք։ Այն հիմնված է (1) տարիքի ( ինչպես օրինակ՝  մեծերը ավելի ուժեղ են, քան երեխաները), (2) սեռային  պատկանելության (ինչպես օրինակ՝  տղամարդիկ ունեն իշխանություն և ավելի բարձր դիրք, քան կանայք), և (3) կամայական վերաբերմունքի, որը ունի մշակութային հիմք։

Կամայական վերաբերմունքի  հիերարխիաները կարող են հիմնված լինել էթնիկական (օրինակ՝ ԱՄՆ-ի սպիատակամորթ բնակչությունը և աֆրիկաամերիկյան), կրոնական, ազգային պատկանելիության վրա։ Մարդկանց սոցիալական հիերարխիաները կազմված են բուրգի ամենավերին հատվածում գտնվող բարձր դիրքերով խմբերից (հեգեմոնիա) և ամենաստրոին հատվածում գտնվող ցածր դիրքեր ունեցող խմբերից։

Առավել նշանակալի սոցիալական դերերը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնեն հեգեմոնիայի անդամները (օրինակ՝  ամենամեծ սպիտակամորթ տղամարդը)։ Տղամարդկանց բնորոշ է սոցիալական գերիշխանության կողմնորոշվածությունը, ուստի նրանք հիմնականում քաղաքական ուժին են տիրապետում (պատրիարխատ կամ անդրոկրատիա)։

Բարձր դիրքերը մեծամասամբ զբաղեցնում են տղամարդիկ։ Նախապաշարված համոզմունքները, ինչպիսիք են ռասիզմը, սեքսիզմը, ազգայնականությունը և դասականությունը, բոլորը սոցիալական հիերարխիայի այս նույն համակարգի դրսևորումներ են։

Լեգիտիմ առասպելներ խմբագրել

Հիերարխիկ դիսկրիմինացիայի տարբեր գործընթացներ հիմնված են լեգիտիմ առասպելների (Սիդանուիս, 1992) կամ, այլ կերպ ասած, սոցիալական գերիշխանությունը հիմնավորող հավատալիքի վրա։ Դրանց են վերաբերվում պատերնալիստական առասպելները, համաձայն որոնց՝ հեգեմոնիան ծառայում է հասարակությանը, հոգ է տանում փոքրամասնությունների մասին, փոխադարձ առասպելները, ըստ որի իշխող և արտաքին խմբերը հավասար են, և, սուրբ առասպելները (օրինակ՝ թագավորների միանձնյա կառավարման աստվածատուր իրավունքը)։

Պրատտոն և ուրիշները (1994) առաջարկում են արևմտյան գաղափարները մերիտոկրատիայի և անհատական նվաճումների՝ որպես լեգիտիմ առասպելի օրինակ, և պնդում են, որ մերիտոկրատիան ստեղծում է ընդամենը արդարության պատրանք։ Տեսության հենքն է հանդիսանում Սոցիալական նույնականացման տեսությունը (ՍԻՏ, Գ․ Տեջֆել և Ջ․ Տերներ), համաձայն որի սոցիալ - համեմատական գործընթացները հանգեցնում են անհատական դիսկրիմինացիայի։ Դիսկրիմինացիոն գործողությունները (օրինակ՝ փոքրամասնություններին ուղղված վիրավորական դիտողությունները) իրականացվում են ինքնագնահատկանի բարձրացման նպատակով։

Սեռը և գերիշխանությունը խմբագրել

Ըստ դիտարկումների, համաձայն որոնց պատրիարխալ հասարակություններում տղամարդիկ զբաղեցնում են առավել իշխող կարգավիճակ, քան կանայք, ՍԳՏ-ն ենթադրում է, որ արական սեռը, որպես կանոն, առավել կողմնորոշված է սոցիալական գերիշխանության։

Քանի որ այդպիսի տղամարդիկ, որպես կանոն, ստեղծում են հիերարխիա. նրանք իրականացնում են համակարգված ահաբեկչություն և կազմում մահվան ջոկատներ։ Սա հաստատվում է այն տվյալներով, որ ոստիկանության ծառայողները նկատելիորեն ավելի բարձր աստիճանի կողմնորոշում ունեն դեպի սոցիալական գերիշխանություն[2]։

Հեգեմոնիկ խումբ խմբագրել

ՍԳՏ-ի հիմնական սկզբունքներն են՝

  • անհատները դասակարգվում են ըստ տարիքի, սեռի, և․խմբի. խմբային նույնականացումը հիմնված է կրոնական, էթնիկ, ազգային և այլ պատկանելիության վրա
  • մարդկային սոցիալական հիերարխիան կազմված է հեգեմոնից և ցածր կարգավիճակ ունեցող խմբերից
  • քանի որ սոցիալական դերերը դառնում են առավել հիմնավորված, հեգեմոնի՝ այդ տեղը զբաղեցնելու հավականությունը բարձրանում է
  • տղամարդիկ գերակշռում են կանանց, նրանք քաղաքական ուժ ունեն
  • ռասիզմ, սեքսիզմ, ազգայնականություն և դասականություն, սրանք բոլորը սոցիալական հիերարխիայի վերը նշված սկզբունքի դրսևորումներ են։

Խմբային հիերարխիա խմբագրել

Հասարակության մեջ սոցիալական հիերարխիաները անհրաժեշտ են ռեսուրսների պատճառով առաջացած բախումների ժամանակ միջխմբային մրցակցությունների պայմաններում գոյատևելու համար[3]։ Խմբերը, որոնք ունեն հստակ հիերարխիա, մարտունակության մեջ ավելի արդյունավետ են դրսևորվում, քան խմբերը, որոնք այլ կերպ են կազմակերպվում։

Բացի այդ, հիերարխիկ հարաբերությունների բնույթը սահմանվում է խմբի անդամների գերիշխող դիրքի ձգտմամբ։ Այս դիրքը մարդուն առավելություն է տալիս խմբի ներսում ռեսուրսների բաշխման ժամանակ, ինչպես նաև վերարտադրման իրավունքի գերակայություն։ Հիերարխիայում լավագույն տեղ զբաղեցնելու համար մշտական մրցակցությունը ներխմբային ագրեսիայի հիմնական պատճառն է։ Սոցիալական գերիշխանության տեսությունը բացատրում է ճնշող խմբային հիերարխիան երեք հիմնական մեխանիզմներով.

  • անհատական ագրեսիվ դիսկրիմինացիա (սովորական խտրականություն)
  • համախմբված ինստիտուցիոնալ խտրականություն (կառավարության և բիզնես կենտրոնների կողմից դիսկրիմինացիա)
  • համակարգված ահաբեկչություն (բռնության մեթոդներ ոստիկանության մահվան ջոկատների և այլնի կողմից)

Վարքագծային անհամաչափություններ.

  • համակարգված ներխմբային ֆավորիտիզմ
  • ներխմբային անհամաչափ լուրեր և ասեկոսեներ
  • ինքնուրույն խոչընդոտումներ (փոքրամասնությունների ցածր ակնկալիքներն իրենց իսկ մարգարեություններն են)
  • գաղափարական անհամաչափություններ

Այս գործընթացները պայմանավորված են լեգիտիմ առասպելներով, որոնք հիմնավորում են սոցիալական գերիշխանությունը․

  • պատերնալիստական առասպելներ (հեգեմոնիան համապատասխանում է հասարակության հետաքրքություններին)
  • փոխադարձ առասպելներ (ենթադրությունը, որ հեգեմոնը և արտաքին խմբերը հավասար են)
  • սուրբ առասպելներ (թագավորների միանձնյա կառավարման աստվածատուր իրավունքը)

Կապը մարքսիզմի հետ խմբագրել

ՍԳՏ-ի վրա իրենց ազդեցությունն են ունեցել մարքսիզմը և սոցիալ-կենսաբանական գաղափարները։ Իր աշխատանքներում Մարքսը նկարագրել է հեգեմոնիկ խմբերում ճնշող հիերարխիան, որը գերիշխում է ցածր կարգավիճակ ունեցող խմբերին։ Ըստ նրա գաղափարների բուրժուազիան իշխում է բանվոր դասակարգին (պրոլետարիատ)՝ վերահսկելով կապիտալը։ Մարսքը նաև առաջարկում էր, որպեսզի բանվոր դասակարգը որոշում կայացնի վերջ տալու ճնշմանը և հեղափոխության միջոցով տապալի բուրժուազիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sidanius, Jim; Pratto, Felicia (1999). Social Dominance: An Intergroup Theory of Social Hierarchy and Oppression. Cambridge University Press.
  2. Pratto, Felicia; Stallworth, Lisa M.; Sidanius, Jim; Siers, Bret (1997). "The gender gap in occupational role attainment: A social dominance approach". Journal of Personality and Social Psychology 72 (1): 37–53. doi:10.1037/0022-3514.72.1.37. PMID 9008373.
  3. Grusky, David B. and Ann Azumi Takata (1992). "Social Stratification". The Encyclopedia of Sociology. Macmillan Publishing Company. pp. 1955–70.