Զվոնիմիր Վուկիչ

սերբ ֆուտբոլիստ

Զվոնիմիր Վուկիչ (սերբ.՝ Звонимир Вукић / Zvonimir Vukić, հուլիսի 19, 1979(1979-07-19)[1], Զրենյանին), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Football pictogram.svg
Զվոնիմիր Վուկիչ
Zvonimir Vukić
Zvonimir Vukić (2013).png
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1979(1979-07-19)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Զրենյանին
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Հարավսլավիա Պրոլետեր (Զրենյանին)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Հարավսլավիա Բեգեժ 28 (6)
1996-1998 Հարավսլավիա Պրելետեր (Զրենյանին) 35 (3)
1998-1999 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Բ 40 (4)
2000-2003 Հարավսլավիա Պարտիզան (Բելգրադ) 86 (44)
2003-2008 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ) 73 (12)
2005  Անգլիա Պորտսմուտ 9 (1)
2006  Սերբիա և Չեռնոգորիա Պարտիզան (Բելգրադ) 3 (1)
2008-2009 Ռուսաստան Մոսկվա 27 (5)
2011-2012 Սերբիա Պարտիզան (Բելգրադ) 44 (16)
2013-2014 Հունաստան ՊԱՕԿ 35 (12)
2014 Հունաստան Վերիա 3 (0
Ազգային հավաքական
1998-1999 Հարավսլավիա Հարավսլավիա 2 (0)
2003-2006 Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա 26 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կայրերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Պրոֆեսիոնալ մակարդակում Զվոնիմիր Վուկիչի առաջին ​​ ակումբը դարձել է «Բեգիեն» Ժիտիշտե քաղաքից։ Թիմը խաղում էր Սերբիայի չորրորդ լիգայում: Վուկիչը թիմում անցկացրել է 28 խաղ և խփել 6 գոլ: 1996 թվականին տեղափոխվել է իր հայրենի Զրենյանին քաղաքի «Պրոլետեր» ակումբ , որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան և 35 խաղում խփել 3 գոլ։ Շուտով ֆուտբոլիստի վրա ուշադրություն դարձրին որոշ եվրոպական ակումբներ, որոնցից են՝ սերբական «Պարտիզանը» և «Ցրվենա Զվեզդան» և գերմանական «Արմինիան» Բիելֆելդից: «Արմինիայի» հետ նա նույնիսկ մարզումներ է անցկացրել և պատրաստվում էր պայմանագիր կնքել:

Սակայն Վուկիչը պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Վուկիչը կարծում էր, որ կխաղա հիմնական կազմում, բայց խաղում է երիտասարդական թիմում։ Այս հարցը քննարկվել է ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում և արբիտրաժային հանձնաժողովը հաստատել է, որ ակումբը ճիշտ է:

1999/00 մրցաշրջանին Վուկիչը պատրաստվել է «Ատլետիկոյի» հիմնական կազմի հետ միասին։ Ընկերական հանդիպումներից մեկում նա վնասվածք է ստացել, որից հետո մի քանի ամիս չի խաղացել: «Ատլետիկո Բ»-ի կազմում Վուկիչն անցկացրել է ընդհանուր առմամբ 40 խաղ և խփել 4 գոլ:

«Պարտիզան»Խմբագրել

2000 թվականի հունվարին տեղափոխվել է Բելգրադի «Պարտիզան», թեև կարող էր տեղափոխվել «Պարտիզանի» հավերժ հակառակորդ «Ցրվենա Զվեզդա»։

«Շախտյոր» (Դոնեցկ)Խմբագրել

2003 թվականին հունիսին Զվոնիմիր Վուկիչ, ստորագրելով հինգ տարվա պայմանագիր, տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»: Ակումբը վճարել է 4,27 մլն եվրո[2]։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 1-ին տուրում 2003 թվականի հուլիսի 12-ին Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղում (0: 3)[3], Վուկիչը խաղն սկսել է թիմի հիմնական կազմում, հանդիպման 24-րդ րոպեին գրավել է Անդրեյ Գլուշչենկոյի պաշտպանած դարպասը, 70 րոպե անց նա հեռացել է դաշտից Ադրիան Պուկանիչի փոխարեն:

«Ուկրաինական ֆուտբոլ» թերթի անկացրած հարցումների համաձայն՝ 2003 թվականի Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոներների ցանկում Վուկիչն զբաղեցրել է երրորդ տեղը[4] իսկ «Команда» թերթի վարկածով՝ Վուկիչն զբաղեցրել է 5-րդ տեղը առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցանկում[5]։

2005 թվականին հուլիսին Վուկիչը ներկայացվել է տրանսֆերի, սակայն Վիկտոր Պրոկոպենկոն ասել էր, թե պարտադիր չէ, որ նա հեռանա ակումբից[6]։ Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ Վուկիչը կարող է վարձավճարով տեղափոխվել Իսպանիայի «Կադիս» գնման իրավունքով[7]։ Շուտով «Շախտյորը» մերժել է գնել «Կադիսին»՝ սպասելով ավելի լավ առաջարկի․ «Կադիսը» առաջարկել էր կես միլիոն ֆունտ[8]։ 2005 թվականին օգոստոսի 25-ին կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ «Ինտերնացիոնալե» ակումբի դեմ խաղից հետո, որին Վուկիչը չի մասնակցել, Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ Զվոնիմիրը կհեռանա թիմից[9]։

«Պորտսմուտ» և «Պարտիզան» (վարձավճարով)Խմբագրել

2005 թվականի օգոստոսի վերջին Զվոնիմիր Վուկիչը վարձավճարային հիմունքներով մեկ տարով տեղափոխվել է անգլիական «Պորտսմուտ»: «Շախտյորի» մարզական տնօրեն Վիկտոր Պրոկոպենկոն այդ մասին ասել է, թե քանի որ Վուկիչը խաղում է Սերբիա և Չեռնոգորիայի ազգային հավաքականում, որը կարող է մասնակցել 2006 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ ֆուտբոլիստը հազվադեպ է ընդգրկվում «Շախտյորի» հիմնական կազմում, որոշվել է նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ՝ խաղային պրակտիկա ստանալու համար[10]։

Անգլիայի Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է 2005 թվականի սեպտեմբերի 10-ին՝ խաղալով «Էվերթոն» ի դեմ (0: 1)։ Վուկիչը դաշտ է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին՝ փոխարինելով Լորան Ռոբերի փոխարեն․ 85-րդ րոպեին նա լավ է իրացրել տուգանայինը, սակայն չի կարողացել գրավել Նայջել Մարտինի պաշտպանած դարպասը[11]։

«Մոսկվա»Խմբագրել

«Մոսկվա» ակումբում Զվոնիմիր Վուկիչը խաղացել է երկու մրցաշրջան՝ 2008 և 2009։ 27 խաղերի ընթացքում աչքի է ընկել 5 անգամ:

Վերադարձ «Պարտիզան»Խմբագրել

2011 թվականին հունվարի 31-ին Զվոնիմիր Վուկիչը մեկամյա պայմանագիր է ստորագրել «սևասպիտակների» հետ։ 2012 թվականի հունվարի 9-ին պայմանագրի ժամկետը երկարացվել է[12]։

ՀավաքականԽմբագրել

2004 թվականին Վուկիչն ընդգրկվել է Սերբիա և Չեռնոգորիայի տասը լավագույն ֆուտբոլիստների ցանկում, որ կազմել էր «Спортски журнал» ամսագիրը[13]։

2005 թվականին օգոստոսին հավաքականի կազմում մասնակցել է Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված մրցաշարին։ Կիսաեզրափակչում Սերբիա և Չեռնոգորիան պարտվել է Լեհաստանին (3։2)[14], իսկ երրորդ տեղի համար պայքարում զիջել է Ուկրաինային (2:1)[15]։

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  • Սերբիա և Չեռնոգորիայի չեմպիոն (2) – 2001/02, 2002/03
  • Հարավսլավիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2000/01
  • Հարավսլավիայի գավաթակիր (1) – 2000/01
  • Ուկրաինայի չեմպիոն (2) – 2004/05, 2007/08
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2003/04, 2006/07
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության հաղթող (2) – 2003/04, 2007/08
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2004/05, 2006/07
  • Ուկրիանայի սուպերգավաթակիր (1) – 2005
  • Սերբիայի չեմպիոն (2) – 2010/11, 2011/12
  • Սերբիայի գավաթակիր (1) – 2010/11

ԱնձնականԽմբագրել

  • Սերբիա և Չեռնոգորիայի առաջնության լավագույն ռմբարկու (1) – 2002/03

Անձնական կյանքԽմբագրել

2004 թվականին դեկտեմբերին Մալդիվներում հանգստանալու ժամանակ Զվոնիիր Վուկիչը հազիվ է փրկվել Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ[16]։ 2005 թվականին ամռանը Զվոնիմիրն ամուսնացել է[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «За Вукича «Шахтёр» заплатил 4,27 миллиона евро» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  3. «Протокол матча» (ռուսերեն)։ Украинский футбол от Дмитрия Трощия։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  4. «Валентин Белькевич — лучший легионер» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  5. «Белькевич лучший в 2003 году!» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  6. ««Шахтёр» выставил на трансфер восемь игроков» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  7. «Вукичем интересуется «Кадис»» (ռուսերեն)։ Террикон։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  8. ««Кадис» предложил за Вукича всего полмиллиона фунтов» (ռուսերեն)։ Террикон։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  9. «Лига чемпионов. «Интер» - «Шахтёр». Послематчевая пресс-конференция» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  10. «Вукич и Плетикоса в аренде на год, Бэркэуан — на осень» (ռուսերեն)։ Террикон։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  11. «Вукич дебютирует в Премьер-лиге» (ռուսերեն)։ Террикон։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  12. «Вукич продлил "партизанский" контракт.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին 
  13. «Гавранчич и Вукич вошли в десятку лучших футболистов Сербии и Черногории 2004 года» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  14. «Турнир памяти Лобановского. Полуфинал. Польша — Сербия и Черногория (3:2). Один против троих» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  15. «Турнир памяти Лобановского. Украина — Сербия и Черногория. Текстовая трансляция» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  16. «Вукича едва не смыло на Мальдивах» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 
  17. «Вукич женился, Толга прибыл» (ռուսերեն)։ Террикон։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 07.11.2010 

Արտաքին հղումներԽմբագրել