Զըռչի, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Նախիջևանի տեղամասում, Նախիջևան գյուղից 8-10 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Զըռչի
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԶըբնի, Զըռչի, Զրչի, Զիբնի, Զռչի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1526 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Զըռչիի բնակիչների մեծ մասը առաջին Մեծ եղեռնի տարիներին տեղափոխվել է Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին ուներ 1540 հայ բնակիչ, իսկ 1913 թվականի տվյալներով ուներ 1526 (169 ընտանիք) հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։

Անվանի մարդիկ խմբագրել

Այստեղ է ծնվել Խորհրդային միության հերոս գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 303, Զիբնի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։