Նախիջևան (Կաղզվանի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիջևան (այլ կիրառումներ)

Նախիջևան, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր գավառի արևելյան կողմում, Տեկոր գետի միջին հոսնաքի աջ կողմում, Կաղզվան քաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք։

Գյուղ
Նախիջևան
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներՆախճավան, Նախչվան, Նախչուան, Նախջիվան, Նակսունա
ԲԾՄ1600±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2177 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Նախիջևան (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)##
Նախիջևան (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի արևելյան և արևմտյան կողմերով ձգվում են ոչ բարձր լեռնաճյուղեր և այն շրջափակում ընդարձակ ու արգավանդ հարթավայրով։

Պատմություն խմբագրել

Որպես ավան հիշատակվել է V դարից։ V-VIII դարերում պատկանել է Կամսարական իշխաններին։ Մինչև 1920 թվականը եղել է մեծ և մարդաշատ բնակավայր։ Գյուղում պահպանվում էր մագաղաթյա, ընտիր բոլորգիր Աստվածաշունչ։

1920 թվականին հայ բնակչությունը բռնագաղթել է և բնակություն է հաստատել Թալինի շրջանի Արեգ գյուղում։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին ուներ 1958, իսկ 1913 թվականին՝ 2177 (272 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անսանապահությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Նախիջևանն ուներ Ս․ Ստեփանոս անունով հոյաշեն, գմբեթավոր եկեղեցի (կառուցված V դար), որի գմբեթը փլված էր։ Եկեղեցու ներսում, դռան մոտ պահպանվել էր Հովհաննես-Սմբատ (1020-1043) Բագրատունի թագավորի 1035 թվականի արձանագրությունը։ Կար նաև Ս․ Խաչ և Նորամանուկ անուններով մատուռ-ուխտատեղիներ, որոնցից մեկում ամփոփված է իշխան Արտավազ Կամսարականի գերեզմանը (VIII դար)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 951
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 161