Զոֆյա Խոմենտովսկայա (լեհ.՝ Zofia Chomętowska, դեկտեմբերի 8, 1902(1902-12-08)[1], Parachonsk, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 20, 1991(1991-05-20)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), միջպատերազմյան շրջանի ամենաակտիվ լեհ լուսանկարչուհիներից մեկը։

Զոֆյա Խոմենտովսկայա
լեհ.՝ Zofia Chomętowska
Ծնվել էդեկտեմբերի 8, 1902(1902-12-08)[1]
ԾննդավայրParachonsk, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 20, 1991(1991-05-20)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինQ90828048? և Q90840383?
Ծնողներհայր՝ Feliks Drucki-Lubecki?, մայր՝ Bronisława Buchowiecka?
ԱնդամությունPolish Photoclub? և Q65168958?

Կենսագրություն խմբագրել

Զոֆյան ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 8-ին Պինսկի մոտ գտնվող Պորոխոնսկ գյուղում՝ Դրուցկի-Լյուբեցկի իշխանների ազնվական ընտանիքում։ Ամուսնացել է երկու անգամ։ 1919 թվականի սեպտեմբերի 3-ին ամուսնացել է Վլադիսլավ Չեխովիչ-Լյախովիցկիի հետ։ 1930 թվականի մայիսի 31-ին նրա հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացավ Յակուբ Խոմենտովսկու հետ և բաժանվեց նրանից 1939 թվականին։

1928 թվականից սկսած՝ նա լուսանկարում էր «Leica» տեսախցիկով։ Լուսանկարները, ի թիվս այլոց, հրապարակվել են «Świat» շաբաթաթերթում և ցուցադրվել Լեհաստանի ու արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։

Մասնակցել է հետպատերազմյան լեհական առաջին լուսանկարչական ցուցահանդեսին «Վարշավան մեղադրում է», որը տեղի ունեցավ Վարշավայի ազգային թանգարանում, Լեհաստանի այլ քաղաքներում և արտերկրում, այլ մայրաքաղաքներում։ Նա Վարշավայի ապստամբությունից փրկված և դուրս բերված սևանկարները նվիրել է Վարշավայի թանգարանին։

1947 թվականին մեկնել է Արգենտինա։ 30 տարի այս երկրում գտնվելու ընթացքում չի զբաղվել լուսանկարչությամբ։ 1971 թվականին այցելել է Վարշավա։

Մահացել է 1991 թվականի մայիսի 20-ին Բուենոս Այրեսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1027427871 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել