Զուհեյր իբն աբի Սուլմա (520609) (ամբողջական անուն՝ արաբ․՝ زهير بن أبي سُلمى‎‎, Զուհեյր իբն աբի Սուլմա), Նախաիսլամական Արաբիայի 7 հայտնի բանաստեղծներից։

Զուհեյր
زهير بن أبي سُلمى
Ծնվել է520[1]
ԾննդավայրՆաջդ, Սաուդյան Արաբիա
Վախճանվել է609
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Ազգությունարաբ
ԺանրերԿասիդա
Պոեմ
ԶավակներՔաաբ իբն Զուհեյր
Изображение автографа

Զուհեյրը արաբական Մուզայնա ցեղից էր։ Նրա պոեզիայի մեջ գլխավոր դերը պատկանում է կասիդաներին։ Բանաստեղծ էին Զուբեյդի հայրը, ինչպես նաև ավագ որդին։ Վերջինս, որ հայտնի է որպես Քաաբ իբն Զուհեյր, ստեղծագործում էր Մուհամմադ մարգարեի ժամանակաշրջանում։ Զուհեյրի բանաստեղծության երկրպագուներից էր արաբական արդարակյաց ուղղահավատ խալիֆ Օմար իբն Խատտաբը (634-644Նախաիսլամական շրջանի մյուս 6 հայտնի բանաստեղծներից Զուհեյրը առանձնանում էր որպես պարզ բառերով ու արտահայտություններով բարդ գաղափարներ գրող պոետ։

Զուհեյրը իր բանաստեղծություններում գովերգում է ոչ այնքան ցեղերի առաջնորդներին և քաջարի զինվորներին, այլ իր այն զինակիցներին, որոնք խաղաղասեր էին և ձգտում էին հաշտեցել և լուսավորել ցեղը։ Նրա գլխավոր մուալլական նվիրված է 2 նշանավոր զուբյանցիների՝ Հարիմին և Ալ-Հարիսին։ Մուալլականերում Զուհեյրը հիմնականում օգտագործել է հետևյալ ժանրերն ու ձևերը՝

  • Ձոն (արաբ․՝ مدح‎‎, մադհ)։ Զուհեյրի մոտ քնարական մուտքը կարճ է, զուրկ անձնասիրական որևէ տարրից։ Բանաստեղծն անմիջապես անցնում է գլխավոր թեմային՝ Հարիմի և Ալ Հարիսի գովաբանմանը, թե ինչպես նրանք հասան պատերազմի դադարեցմանը։ Գովաբանելով նրանց՝ Զուհեյրը դատապարտում է պատերազմը և խաղաղության կոչ է անում։
  • Իմաստություններ (արաբ․՝ حكمة‎‎, հիքմա)։ Նրա մուալլակաները ավարտվում են աֆորիզմներով և խրատական ասույթներով։ Դրանով Զուհեյրը փորձում է կասիդան դարձնել ավելի կոնկրետ, հստակ և ձևավորել ընդհանուր միտք, գաղափար։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #118906550 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել