Եվգենի Իվանովիչ Մորոզով (ռուս.՝ Евгений Иванович Морозов, մայիսի 2, 1944(1944-05-02), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2016(2016-12-01), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ռուսական երգչախմբային դիրիժոր, Կամչատկայի երգչախմբի հիմնադիր և ղեկավար, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ[1][2]։

Եվգենի Մորոզով
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 2, 1944(1944-05-02)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 1, 2016(2016-12-01) (72 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Պատվո շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրությունը խմբագրել

1961 թվականին ավարտել է երգչախբի պետական դպրոցը՝ «երգչախմբի դիրիժորի» մասնագիտությամբ[3], 1965 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի[1][2][3] երգչախմբի բաժինը, 1973 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան[3][4]։

Միաժամանակ 1963 թվականից 1965 թվականներին աշխատել է «Մուրճ և մանգաղт» մշակույթի պալատի երգչախմբի ղեկավար, 1965 թվականին եղել է № 795 միջնակարգ դպրոցի երգի ուսուցիչ (Մոսկվա)[3]։

1965 թվականից ավելի քան 30 տարի աշխատել է Կամչատկայի Պետրոպավլովսկում որպես ուսուցիչ, Կամչատկայի տարածաշրջանային երաժշտական դպրոցի դիրիժոր և երգչախմբի ղեկավար[1][2]։ 1967 թվականին հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է Կամչատկայի երգչախմբի կապելլան, որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր։ 1986 թվականին նախաձեռնել է «Կամչատկայի երաժշտական գարուն» փառատոնի ստեղծումը (1995 թվականից` միջազգային փառատոն)[2][4]։ Ավելի քան 30 տարի ղեկավարել է Ռուսաստանի երաժշտական ընկերության Կամչատկայի մասնաճյուղը։

1979 թվականից ուսումնասիրել է Կամչատկայի բնիկ ժողովուրդների ֆոլկլոր երժշտությանը։ Ռուսաստանում առաջին անգամ գրել է կորյակների, ալյուտյան և չուկչիների ժողովրդական մեղեդիների մշակումը ակադեմիական երգչախմբի համար[1][2]։ 2012 թվականից` Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ[5]։ Կամչատայի տարածքի օրհներգի հեղինակ (2009 թվական, բանաստեղծ Բ.Դուբրովինի բանաստեղծություն)[1][2][3]։

Ընտանիք խմբագրել

Դուստրը՝ Նատալիա[1][2]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Камчатка-Информ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 АиФ-Камчатка
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Культура России
  4. 4,0 4,1 4,2 4,3 сайт органов власти Камчатского края
  5. «Ушел из жизни Евгений Иванович Морозов» [Evgeniy Ivanovich Morozov has passed away]. www.kamgov.ru (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել