Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի
հայկական կրոնական կառույց Եղեգիս գյուղում
Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի արևելյան եզրին:
Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Եղեգիս |
Դավանանք | ![]() |
Թեմ | Վայոց ձորի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Ըստ արևելյան պատի շինության արձանագրության՝ կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարի 20-ական թվականներին։
ՃարտարապետությունԽմբագրել
Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք[1]. բաղկացած է միայն խորանից և երկու ավանդատնից: Աղոթասրահին փոխարինում է եկեղեցու առջևի պարսպապատ հրապարակը: Ենթադրվում է, որ եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար. հայկական եկեղեցու կանոնների համաձայն, ժամասացություն թույլատրվում է միայն անշարժ պատարագամատույց սեղանի առկայությամբ:
Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են: 1977 թվականին նորոգվել է եկեղեցու արևմտյան ճակատը:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 355 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
ԳրականությունԽմբագրել
- Ալիշան Ղևոնդ, Սիսական, Վենետիկ, 1893:
- Լալայան Ե., Վայոց ձոր. նշանավոր վանքեր, ԱՀ, Թ., 1916, գիրք 26:
- Դիվան հայ վիմագրության, պր. 3, Երևան, 1967:
- Թամանյան Յու., Քարե տարեգրության վերականգնումը, Երևան, 1981: