Զորախաչ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 53 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի Րախիշ վտակի ձախափնյա ձորալանջին։

Գյուղական համայնք
Զորախաչ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Զորախաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Զորախաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

Ազատագրվել է 1993 թվականի ապրիլին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

1998 թվականի հունիսի 6-ին Արցախի օրենքով Արլիկին վերանվանվել է Զորախաչ[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2002 թվականի տվյալներով 22 մարդ է։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում են անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կանգուն է XVII դարի միանավ բազիլիկ եկեղեցին՝ խաչքարերով և գերեզմանաքարերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 669
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։