Զոյա Բարանցևիչ

ռուս և խորհրդային դերասանուհի

Զոյա Բարանցևիչ (ռուս.՝ Зоя Фёдоровна Баранцевич, 1896[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1952(1952-12-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային դերասանուհի։ Համր կինոյի աստղ։ Սցենարիստ, գրականագետ։ Բավականին երիտասարդ սկսել է հանդես գալ գավառական և մայրաքաղաքային ձեռնարկություններում։ Եղել է Կ. Ա. Մարջանովի աշակերտուհին։ Խաղացել է Դոնի Ռոստովի դրամատիկական թատրոնում։

Զոյա Բարանցևիչ
Ծնվել է1896[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1952(1952-12-01)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Դեբյուտը կինոյում տեղի է ունեցել 1914 թվականին Վլադիմիր Գարդինի «Աննա Կարենինա» ֆիլմում Կիտիի դերով[3]։ Դրանից հետո դերասանուհին անմիջապես ձեռք է բերել հանրաճանաչություն։ Խաղացել է հիմնականում երիտասարդ աղջիկների դերեր, որոնք հակված են անձնազոհության և առեղծվածային տրամադրությունների։

14-ամյա կինոկարիերայի ընթացքում Զոյա Բարանցևիչը նկարահանվել է այն ժամանակվա լավագույն ռեժիսորների նկարահանած ավելի քան քառասուն ֆիլմերում, այդ թվում էին Պյոտր Չարդինինը, Եվգենի Բաուերը, Ալեքսանդր Խանժոնկովը, Բորիս Չայկովսկին, Ալեքսանդր Չարգոնինը, ինչպես նաև Պ. Թիմանի և «Ռուս» առևտրի տան կինոբեմադրություններում։

Բացի կինոյում խաղալուց՝ Զոյա Բարանցևիչը հանդես է եկել նաև որպես կինոդրամատուրգ, զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է սցենարներ, բանաստեղծություններ և արձակ։ Նա ստեղծել է մի քանի սցենար (կեղծանունը՝ Լյուդմիլա Սլուչայնայա), այդ թվում՝ այնպիսի յուրօրինակ, բանաստեղծական ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Ո՞վ կործանեց» (ռեժիսոր՝ Ն. Տուրկին), «Մեռնող կարապը», «Օ՜, եթե ես կարողանայի արտահայտել հնչյուններով...»: Վերջին երկու սցենարներն իրականացվել են Եվգենի Բաուերի կողմից։ Ֆիլմերը բավականին մեծ հաջողություն ունեցան։ Գրել է «Կարմիրը և սևը. (19-րդ դարի երիտասարդի պատմ.)» դրաման, որը հիմնված է Ստենդալի վեպի վրա։ Հեղինակել է նաև անավարտ հիշողություններ «Մարդիկ և հանդիպումները կինոյում» (գրքում՝ «Կինո և ժամանակ», Մ., 1965: Հր. 4, էջ 153-162)։

1928-ին նա ստիպված հեռացել է մասնագիտությունից և ծառայել որպես տեխնիկ Համառուսաստանյան թատերական ընկերության խորհրդում։

1939 թվականին Սերպուխովի դրամատիկական թատրոնի դերասանուհի էր։

Թաղված է Վագանկովյան գերեզմանատան 10-րդ հատվածում։

«Դերասանի և կինոռեժիսորի նոթեր» (1965) հուշերի գրքում Համո Բեկնազարյանը Զոյա Բարանցևիչի մասին գրում է.

  Նրա խաղը միշտ մտածված է եղել և ճշտված, կատարողական տեխնիկան՝ միշտ անթերի։ Նրա հնարամտությունն ու հնարագիտությունն անսպառ էին։ Բայց միևնույն ժամանակ Զոյա Ֆյոդորովնան առանձնանում էր մեծ համեստությամբ և մտքերի ու հայացքների ինչ-որ աննախադեպ մաքրությամբ։ Նրա հետ աշխատելը հաճելի էր։ Ես դա հասկացա մեր առաջին համատեղ ֆիլմի վրա աշխատելիս (այն կոչվում էր «Խորհրդավոր աշխարհ» և պատմում էր ոմն Պաննա Վանդայի, որի դերակատարն էր Բարանցևիչը, սենտիմենտալ սիրո մասին էսթետների ակումբի նախագահի հանդեպ, որին ես էի մարմնավորում)։
- Հ. Բեկ-Նազարով «Դերասանի և կինոռեժիսորի նոթեր» (Մ., 1965)
 

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

 
Զոյա Բարանցևիչ, «Ուրվականը թափառում է Եվրոպայում» ֆիլմի գլխավոր հերոսուհի (1923)

Դերեր կինոյում խմբագրել

  • 1914. Աննա Կարենինա. իշխանադուստր Կիտի Շչերբացկայա
  • 1914. Աղջիկը նկուղից
  • 1915. Խոշտանգված Լեհաստանի դուստրը
  • 1916. Կապույտ լճի մոտ
  • 1916. Որդի՛ս, ո՞ւր ես. Կիտի՝ Կարնեևի աշակերտուհի
  • 1916. Սիրո տորնադո. Վիկտա՝ ինժեներ Նալկովսկու կինը
  • 1916. Կապույտ ծովի հեքիաթը. Եվա՝ խաղողագործի դուստրը
  • 1916. O՜, կախարդական գիշեր՝ լի երանությամբ.... Լիզա՝ Գարդենինայի դուստրը երկրորդ ամուսնությունից
  • 1916. Նինա. Նինա Աստաֆևա՝ գլխավոր դերակատարում
  • 1916. Նելլի Ռաինցևա. Նելլի Ռաինցևա՝ գլխավոր դերակատարում
  • 1916. Ռոքի խամաճիկները. Վիկտորյա
  • 1916. Ուսանողուհի Տանյա Սկվորցովա. Տանյա Սկվորցովա՝ գլխավոր դերակատարում
  • 1916. Ո՞վ կործանեց. Լյուբա՝ անտառապահի դուստր
  • 1916. Կյանքից փշրված հոգիներ
  • 1916. Խորհրդավոր աշխարհ. Վանդա՝ գլխավոր դերակատարում
  • 1917. Սև սեր. Ագնի
  • 1917. Մթնշաղ. Հանկա՝ գլխավոր դերակատարում
  • 1917. Հեղափոխականը. հեղափոխականի դուստր
  • 1917. Նաբաթ. Զոյա՝ Ժելեզնովի դուստրը
  • 1917. Իշխանադուստր Լարիսա. իշխանադուստր Լարիսա՝ գլխավոր դերակատարում
  • 1917. Այրին. Մարիանա
  • 1918. Նաստյա-բոսյաչկա. Նաստյա՝ գլխավոր դերակատարում
  • 1918. Թերեզա Ռաքեն. Թերեզա Ռաքեն՝ գլխավոր դերակատարում
  • 1918. Բանաստեղծն ու ընկած հոգին. Սոնյա Մուրատովա՝ գլխավոր դերակատարում
  • 1918. Սիրո դրվագ. Իրինա՝ գլխավոր դերակատարում
  • 1918. Միսս Մերի. Մերի Ֆալքլենդ
  • 1919. Քավության բաժակ. Եվգենյա Ալեքսանդրովնա
  • 1919. Իսկական կինը. Թես դը Էրբերվիլ՝ գլխավոր դերակատարում
  • 1919. Մենք վեր ենք վրեժխնդրությունից (կարճամետրաժ). գեներալի դուստրը
  • 1919. Սերը միշտ հաղթում է. Ժաննա դը Օրա
  • 1919. Ֆաուստ
  • 1919. Երկու հուսար. Աննա Ֆյոդորովնա Զայցևա՝ գլխավոր դերակատարում, 2-րդ դեր՝ նրա դուստրը՝ Լիզան
  • 1919. Գերասիմը և Մումուն. լվացարարուհի
  • 1919. Վոլոդյան և Վոլոդկան
  • 1919. Դոկտոր Պասկալ
  • 1920. Վերջին վալսը
  • 1920. Գեղջկական հողի վրա
  • 1920. Ժողովուրդն ինքն է իր երջանկության դարբինը (կարճամետրաժ). հարս
  • 1921. Ամեն ինչ մեր ձեռքերում է. Դեմյանի կինը
  • 1922. Հեղափոխության հորձանուտում. Կլավդիա՝ Աբականովի դուստրը
  • 1922. Ուրվականը շրջում է Եվրոպայում. կայսրուհի
  • 1923. Ատաման Խմել. Աննա Զագարինա՝ Գեորգիի կինը
  • 1923. Պարոն Էնիոկի վերջին խաղադրույքը, Կարմեն Ռեջ՝ կուրտիզանուհի
  • 1923. Բռնված չէ, գող չէ. Նորիս՝ Նիկոլո Օրնանոյի կինը
  • 1923. Սև ժայռերի տերը. Արմելա՝ խելագար կին
  • 1924. Փականագործը և կանցլերը. կոմսուհի Միցի
  • 1928. Երեքը՝ Ժուրավկովի կինը

Սցենարներ խմբագրել

  • 1916. Սատանայի անիվ
  • 1916. Ո՞վ կործանեց
  • 1916. Մեռնող կարապը
  • 1916. Կապույտ ծովի հեքիաթը
  • 1916. O՜, կախարդական գիշեր՝ լի երանությամբ...
  • 1916. Սև ժայռերի լեգենդը
  • 1916. Ռոքի խամաճիկները
  • 1916. Օ՜, եթե ես կարողանայի արտահայտել հնչյուններով...
  • 1916. Գարնանն էր
  • 1917. Դատախազի կինը
  • 1917. Դևի իշխանությունը

Գրականություն խմբագրել

  • Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с.
  • Бек-Назаров, А. И. «Записки актёра и кинорежиссёра» (М., 1965)
  • Баранцевич З. Люди и встречи в кино // Кино и время. М., 1965. Вып. 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Նույն ֆիլմում իր դեբյուտն է ունեցել նաև համր կինոյի ռուս հայտնի դերասանուհի Վերա Խոլոդնայան։

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Բարանցևիչ» հոդվածին։