Նինա (ֆիլմ, 1916)
Նինա (ռուս.՝ Нина), ռուսական գեղարվեստական համր ֆիլմ, որը նկարահանվել է 1916 թվականին ռեժիսոր Եվգենի Բաուերի կողմից։ Էկրան է բարձրացել 1916 թվականի նոյեմբերի 27-ին[1][2]։ Այլ անուններ՝ «Նինա Աստաֆևա» և «Երիտասարդ աղջկա ողբերգությունը»։ Ֆիլմը չի պահպանվել։
Երկիր | Ռուսական կայսրություն |
---|---|
Ժանր | դրամա |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Բաուեր |
Սցենարի հեղինակ | Վասիլի Գոնչարով |
Դերակատարներ | Զոյա Բարանցևիչ |
Օպերատոր | Բորիս Զավելև |
Երաժշտություն | Անդրեյ Արենդս |
Կինոընկերություն | Խանժոնկովի առևտրային տուն |
Սյուժե
խմբագրելՆինա Աստաֆևան, ով հանգստանում էր Կովկասում, ծանոթանում է իշխան Ռոկոտովի հետ։ Նինան դառնում է իշխանի հարսնացուն։
Մի օր խնջույքից և պարից հետո Նինան մենակ է մնում փեսացուի հետ։ Իշխանը, չնայած երիտասարդ աղջկա դիմադրությանը, տիրում է նրան։ Իշխանը բազմիցս աղաչում է ներել իրեն, բայց Նինան անդրդվելի է և չի ներում։ Հաջորդ տարի նա կրկին մեկնում է Կովկաս։ Ռոկոտովը կրկին ներողություն է խնդրում, սակայն դարձյալ խիստ մերժում է ստանում։ Հերթական բացատրությունից հետո Ռոկոտովը ժայռից նետվում է ծովը։ Նրան հաջողվում է փրկել, և իշխանին անգիտակից վիճակում բերում են Նինայի տուն։ Այդ ժամանակ Նինան հասկանում է, որ Ռոկոտովի հանդեպ սերը չի մարել, և ներում է նրան։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Զոյա Բարանցևիչ | Նինա Աստաֆևա |
Կոնստանտին Ջեմարով | իշխան Ռոկոտով |
Անդրեյ Գրոմով | Նինայի քեռին |
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Եվգենի Բաուեր
- Սցենարիստ՝ Վասիլի Գոնչարով
- Օպերատոր՝ Բորիս Զավելև
- Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Խանժոնկով
Քննադատություն
խմբագրել«Պրոյեկտոր» ամսագրի գրախոսը նշել է. «Սյուժեն անհաջող է. այն ունի տիպիկ կինեմատոգրաֆիական «հորինվածք»։ Բացի այդ՝ այն ձգձգված է։ Վատ չեն խաղում, ֆիլմը ներկայացված է հանգամանորեն, բայց ընդհանուր տպավորությունը, լավագույն դեպքում, բավարար է»[3][4]։
Դերասանուհի և սցենարիստ Զոյա Բարանցևիչը կարծում էր, որ «Նինա Աստաֆևա» և «Նելլի Ռաինցևա» ֆիլմերում ռեժիսոր Բաուերը հեռացել է «արտաքին գեղեցկությունից», զուտ արտաքին ձևից և ուշադրությունը կենտրոնացրել է բովանդակության վրա[5][6]։
Կինոյի պատմաբան Վենիամին Վիշնևսկին ֆիլմը նշել է որպես «երաժշտության հիման վրա հոգեբանական դրամա ստեղծելու փորձ՝ հատուկ գրված երաժշտական սցենարով»[1]։
Գրականություն
խմբագրել- Вишневский В.Е. Художественные фильмы дореволюционной России. — М.: Госкиноиздат, 1945. — С. 106. — 194 с.
- Баранцевич З.Ф. Люди и встречи в кино // Кино и время. Вып. 4. — М.: Госфильмофонд, 1965. — С. 160—162.
- Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 50—51. — 430 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Вишневский, 1945, էջ 106
- ↑ Короткий, 2009, էջ 50
- ↑ «Проектор», 1916, № 23 , с. 13.
- ↑ Короткий, 2009, էջ 50
- ↑ Короткий, 2009, էջ 51
- ↑ Баранцевич, 1965, էջ 160