Զոյա Ախթար (անգլ.՝ Zoya Akhtar, հունվարի 9, 1974(1974-01-09), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոռեժիսոր և սցենարիստ։

Զոյա Ախթար
Ծննդյան թիվ՝հունվարի 9, 1974(1974-01-09) (50 տարեկան)
Ծննդավայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0015295

Կենսագրություն խմբագրել

Զոյան ծնվել է սցենարիստ Ջավեդ Ախթարի և նրա կնոջ՝ դերասանուհի և սցենարիստ Հանի Իրանի ընտանիքում։ Նրա կրտսեր երկվորյակ եղբայրը դերասան և ռեժիսոր Ֆարհան Ախթարն է։ Ծնողները բաժանվել են նրանց ծնվելուց անմիջապես հետո, իսկ 1984 թվականին հայրն ամուսնացել է դերասանուհի Շաբանա Ազմիի հետ[1]։

Նյու Յորքի համալսարանում կինոարտադրության բնագավառում դիպլոմ ստանալուց հետո Զոյան մասնակցել է Միրա Նաիրի, Թոնի Հերբերայի և Դևա Բենեգալի, ինչպես նաև իր եղբոր՝ Ֆարհան Ախթարի ֆիլմերի ստեղծմանը։ Որպես ինքնուրույն ռեժիսոր առաջնաելույթը նշել է «Հաջողության շանս» (2009) ֆիլմով։ Հետագայում դարձել է «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ (2011)[2], «Թող սիրտը բաբախի» (2015) և «Գետոյից տղան» (2019), որոնցից վերջինը Հնդկաստանը ներկայացրել Է «Օսկար» մրցանակաբաշխությանը «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում[3]։

Ախթարը Հնդկաստանի մի քանի կինեմատոգրաֆիական մրցանակների, այդ թվում՝ Filmfare-ի երկու մրցանակների դափնեկիր է[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nilanjana Basu (2018 թ․ հունիսի 12). «Zoya Akhtar On Her 'Great Relationship With' Farhan And 'First Panic Attack'» (անգլերեն). NDTV. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  2. Васильев А. Колыбельная для яппи(ռուս.) // Коммерсантъ Weekend. — 2017. — № 43. — С. 26.
  3. «Zoya Akhtar on Gully Boy's Oscar campaign: No complaints, only gratitude. I'm here to make movies». India Today (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  4. «Winners of 55th Filmfare Awards 2009» (անգլերեն). Bollywood Hungama. 2011 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Winners of 57th Idea Filmfare Awards 2011» (անգլերեն). Bollywood Hungama. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Ախթար» հոդվածին։