Նաիրա Զոհրաբյան

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Զոհրաբյան Նաիրա Վահանիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նաիրա Վահանի Զոհրաբյան (մայիսի 8, 1965(1965-05-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, 2007 թվականից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2019 թվականի հունվարի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 29-ը եղել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Նաիրա Վահանի Զոհրաբյան
Ծնվել էմայիսի 8, 1965(1965-05-08) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՍամվել Մկրտչյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Կուսակցությունանկուսակցական
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
 Naira Zohrabyan Վիքիպահեստում

2007 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 20-ը եղել է ԲՀԿ անդամ, կուսակցության գլխավոր քարտուղար։

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

  • 1982 — գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը
  • 1982—1987 — սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։
  • Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։
  • Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Քաղաքական գործունեություն խմբագրել

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։
  • 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։
  • 2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրել

Նաիրա Զոհրաբյանը հայտարալել է, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի և կուսակցականի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով[3][4]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Տեղական և արտերկրի մշակութային պարբերականներում հրապարակված թատերագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։

Անձնական կյանք խմբագրել

Զոհրաբյանը հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի այրին է, ունի մեկ դուստր։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «Նաիրա Զոհրաբյանի ֆեյբուքյան էջ». www.facebook.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  4. «Վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով. Նաիրա Զոհրաբյան - 5-րդ ալիք». www.5tv.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  5. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաիրա Զոհրաբյան» հոդվածին։
Նախորդող
Ավետ Ադոնց
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նաիրա Զոհրաբյան

25 հունիսի 2009 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Արամ Սաֆարյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար
Նաիրա Զոհրաբյան

31 մայիսի 2012 - 19 մարտի 2015
Հաջորդող
Վահե Էնֆիաջյան
Նախորդող
Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Նաիրա Զոհրաբյան

5 մարտի 2015 -
Հաջորդող
Գագիկ Ծառուկյան
Նախորդող
Գագիկ Ծառուկյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նաիրա Զոհրաբյան

19 մարտի 2015 -10 փետրվարի 2017
Հաջորդող
Գագիկ Ծառուկյան