Իցհակ (Իցիկ) Զոհար (եբրայերեն՝ איציק זוהר‎, հոկտեմբերի 31, 1970(1970-10-31)[1], Բաթ Յամ, Թել Ավիվի մարզ, Իսրայել), իսրայելցի ֆուտբոլիստ, հաղորդավար։ Ծնվել է Բատ Յամում, Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթած ընտանքիում[2][3]։ Իցիկ Զոհարը դարձել է Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում խփած առաջին գոլերի հեղինակը 1992 թվականի հոկտեմբերի 28-ին[4]։ Համարվում է իսրայելական ֆուտբոլի լավագույն տուգանային հարվածներ իրացնողը։ Ընդգրկված է իսրայելական ֆուտբոլի Փառքի սրահի անդամների կազմում։

Զոհար Իցիկ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իցհակ Զոհար
Քաղաքացիությունը Իսրայել Իսրայել
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1970(1970-10-31)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Բաթ Յամ, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Հասակ 186 սմ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1978-1987 Իսրայել Մաքաբի (Յաֆա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987-1988 Իսրայել Մաքաբի (Յաֆա) 14 (2)
1988-1994 Իսրայել Մաքաբի (Թել Ավիվ) 165 (26)
1994-1995 Բելգիա Անտվերպեն 24 (6)
1995-1996 Իսրայել Մաքաբի (Թել Ավիվ) 21 (9)
1996-1997 Իսրայել Բեյթար (Երուսաղեմ) 29 (14)
1997-1998 Անգլիա Քրիսթալ Փելաս 6 (0)
1998 Իսրայել Մաքաբի (Հայֆա) 10 (4)
1998-1999 Իսրայել Մաքաբի (Թել Ավիվ) 7 (2)
1999 Իսրայել Մաքաբի (Հերցլիա) 17 (2)
2000-2001 Իսրայել Մաքաբի (Նետանիա) 66 (29)
2002-2003 Իսրայել Բեյթար (Երուսաղեմ) 45 (17)
2003-2004 Իսրայել Աշդոդ 12 (3)
2004-2005 Իսրայել Խապոել (Նացրատ-Իլիտ)
Ազգային հավաքական
1990-1991 Իսրայել Իսրայել (մինչև 21) 2 (0)
1992-2001 Իսրայել Իսրայել 31 (9)
2007-2008 Իսրայել Իսրայել (լողափ.) 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Զոհարը ծնվել է Բատ Յամի և Յաֆի սահմանին գտնվող Մաաբարում, որտեղ ապրում էր նրա ընտանիքը[5]։ Ապրելով անբարենպաստ պայմաններում՝ Իցիկը փողոցի վատ ազդեցությունից խուսափելու նապատակով հաճախ ֆուտբոլ էր խաղում իր ընկերների հետ[2]։ Աղքատության պատճառով Իցիկը անգամ չէր օգտվում ավտոբուսից և ֆուտբոլային մարզումներից վերադառնում էր ոտքով[2]։

Զոհարի կինը Իլանան է, որի հետ նա ամուսնացած է ավելի քան 10 տարի։ Նրանք ունեն երկու որդի Գաբրիելը և Միխաելը[6]։ «Եդիոտ Թել Ավիվին» տված հարցազրույցի ժամանակ Զոհարը ասել է, որ շատ ժամանակ է անցկացնում իր երեխաների հետ և նրանք 17 անգամ դիտել են «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմը[2]։ Զոհարը կրոնասեր հրեա է, և նրա մոտ ընկերը ռաբինա է Աշդոդից։ Զոհարը ունի նաև եղբայր՝ Ավիվին, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[7]։

Ֆուտբոլիստի կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Իցիկը Հայֆայի «Մաքաբի» ակումբի սաներից է։ Արցիտի լիգայում նա կատարել է իր նորամուտը «Հակոախի» դեմ կայացած խաղում։ Ակումբը այդ մրցաշրջանի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, իսկ Զոհարին ձեռք է բերում Թել Ավիվի «Մաքաբին», որի հետ միասին նա հաղթանակ է տանում 1991-92 թվականների Իսրայելի առաջնության մրցաշրջանում[5]։ Նրա տրանսֆերային արժեքը կազմել է 90 հազար դոլար, որն այդ ժամանակ դառնում է իսրայելական ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը[8]։ Զոհարը «Մաքաբիի» կազմում հանդես է եկել Ուրի Մալմիլիանի հետ միասին, որին նա համարում է ֆուտբոլում իր լավագույն ուսուցիչներից մեկը։ 1993-94 թվականների մրցաշրջանում Զոհարը ակումբի հետ միասին հաղթանակ է տանում Իսրայելի գավաթի խաղարկությունում, իսկ հետո երկրի սահմաններից դուրս է մեկնում, որպեսզի հանդես գա բելգիական «Անտրվեպենի» կազմում։ Սակայն շուտով նա վերադառնում է Բելգիայից Իսրայել, քանի որ հիվանդանում է դեղնախտով[8]։

1995-96 թվականների մրցաշրջանում Զոհարը դուբլ է ձևակերպում և հաղթանակ է տանում Իսրայելի առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ Դրանից հետո նա համալրում է անգլիական «Քրիսթալ Փելաս» ակումբի կազմը 1,2 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց, սակայն նա այդպես էլ չի կարողանում հաստատվել այդ թիմի հիմնական կազմում։ Առաջնության շրջանակներում կայացած «Սաութհեմփթոնի» դեմ խաղում Զոհարից պահանջվում էր 11 մետրանոց հարված իրացնել, սակայն նա հաջողության չի հասցնում այդ պահը, ինչը ակումբի համար կարող էր հաղթանակ արժենալ։ Այս դեպքից հետո Զոհարի հեղինակությունը այդ ակումբի կազմում մեղմ ասած ընկնում է և նա սկսում է ուշ-ուշ հայտավորվել թիմի մեկնարկային կազմում[9]։ Դրանից հիասթափված նա հեռանում է «Քրիսթալ Փելասից»[10]։ Ակումբի երկրպագուները ճանաչում են նրան «Փելասի» 10 վատագույն ձեռքբերումներից մեկը, իսկ 2012 թվականի ապրիլին Talk Sport-ը ճանաչում է նրան «Քրիսթալ Փելասի» պատմության վատագույն լեգեոներ[11]։

Անգլիայից վերադառնալուց հետո Զոհարը համալրում է Հայֆի «Մաքաբիի» կազմը՝ փոխարինելով ակումբը լքած Սերգեյ Կանդուրովին։ Ակումբի գլխավոր մարզիչ Դանիել Բրայլովսկին գոհ չէր Զոհարի ելույթներից, և նա կորցնում է իր տեղը թիմի հիմնական կազմում։ Զոհարը կրկին վերադառնում է «Մաքաբի» Թել Ավիվից, սակայն ելույթների ժամանակ ստանում է լուրջ վնասվածք, ինչը նրան թողնում է խաղադաշտից դուրս շուրջ 10 ամիս։ Ավելի ուշ նա հաստատում է, որ դա նրա ֆուտբոլային կարիերայի ամենածանր պահերից էր։ Վերջին վնասվածքից վերականգվելուց հետո Զոհարը մինչ Նետանիայի «Մաքաբի» տեղափոխվելը շարունակում է իր ելույթները Հերցլիայի «Մաքաբիի» կազմում։ Այնտեղ նա սկսում է գումար աշխատել գովազդելով տարբեր բրենդներ։ Սակայն կրկին նրա կարիերան կասկածի տակ է դրվում, երբ Զոհարի հետ կապված կարգապահական գործ է բացվում․ պաշտոնական տվյալներով, Խապոելի դեմ խաղում Զոհար Իցիկը ռասիստական վիրավորանք էր հասցրել իսրայելացի ֆուտբոլիստ Զիվա Կավեդիի հասցեին։ Իր պաշտպանության համար Զոհարը հայտարարում է, որ չի վիրավորել Կավեդին, այլ հայհոյանքներ է փոխանակել ամերիկացի Համիսի Ամանի Դավի հետ[3]։ Խնդիրը նրանում է, որ Իսրայելի ֆուտբոլի միությունը երբեք չէր բախվել նման խնդրի և նրանք չգիտեին թե նման դեպքերում ինչ պատիժ է հասնում մեղավորին[12]։ Արդյունքում Զոհարը որակազրկվում է մեկ խաղով, տուգանվում է հինգ հազար նոր շեկելով և հրապարակավ մեղադրվում է նման գործողությունների համար, քանի որ նա խախտել էր ռասայական խնդիրներ չունեցող Իսրայելի «անդորրը»[13]։

Զոհարի պայմանագիրը ակումբի հետ խզվում է, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Ուրի Մալմիլիանը թողնում է պաշտոնը, որպես բողոքի նշան։ Զոհարը համալրում է Երուսաղեմի «Բեյթարի» կազմը, որին օգնում է դուրս չմնալ Լեումիտի Լիգայի հարթակից, իսկ մեկ մրցաշրջան անց արդեն հայտարարում է իր կարիերան ավարտելու մասին։ 2003 թվականին Զոհարը Թել Ավիվում ռեստորան է բացում[2]։ Շուտով նա վերսկսկում է կարիերան «Աշդոդ» ակումբի կազմում, իսկ 2004 թվականի մայիսի 1-ից դառնում է «Խապոելի» ֆուտբոլիստը, սակայն այդ թիմի կազմում նա անցկացնում է ընդամենը երեք հանդիպում։ 2005 թվականի փետրվարի 14-ին Իցիկ Զոհարը վերջնականապես հայտարարում է կարիերան ավարտելու մասին մի շարք առողջական խնդիրների պատճառով[14]։

Հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականի կազմում Զոհարը կատարում է իր նորամուտը 1992 թվականի փետրվարի 12-ին ԱՊՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Զոհարը անցկացնում է 65 րոպե, մինչ իր տեղը Էյալյու Բերկովիչին զիջելը (Իսրայելը այդ խաղում 1-2 հաշվով պարտություն է կրում)[15][16]։ Երկու ամիս անց Զոհարը հեղինակում է իր առաջին գոլը Իսրայելի ազգային հավաքականի կազմում Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, իսկ հոկտեմբերի 28-ին Ավստրիայի ազգային հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ դուբլ է ձևակերպում՝ 53-րդ և 76-րդ րոպեներին, սակայն նրա հավաքականը այդ խաղում 5-2 հաշվով պարտություն է կրում։ Հավաքականի կազմում նա ընդհանուր հաշվով մասնակցել է 31 հանդիպման և դարձել է 9 գոլի հեղինակ։ Զոհարը մասնակցել է 1994, 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերին, ինչպես նաև 1996 թվական ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։ Հավաքականի կազմում նա իր վերջին հանդիպումն անցկացրել է 2000 թվականի սեպտեմբերի 3-ին կայացած Լիխտեյնշտեյնի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[17]։

Կարիերան լողափնյա ֆուտբոլում խմբագրել

2007 թվականի հունիսի 1-ին Զոհարը անցկացնում է իր առաջին հանդիպում է Իսրայելի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[18]․ նա գոլի հեղինակ է դառնում Անգլիայի ազգային հավաքականի դեմ խաղում, իսկ իսրայելցիները 6-5 հաշվով հաղթանակ են տանում։ Խաղը անցկացվում է Նետանիայում։ Զոհարը պետք է մասնակցեր Աթենքում անցկացվող Եվրոլիգայի որակավորման մրցաշարին, սակայն վնասվածքի պատճառով չի ընդգրկվում թիմի կազմ։ Առաջնությունում Զոհարը հանդես էր գալիս Ռոշ Հա Աին քաղաքի թիմի կազմում[19]։

Հեռուստատեսությունում խմբագրել

Խաղային կարիերան ավարտելուց հետո Զոհարն սկսում է ավելի հաճախ հայտնվել հեռուստատեսությունում։ Իսրայելում նա համարվում է այնպիսի բրենդների գլխավոր դեմքը, ինչպիսիք են՝ Gillette և Careline[20]։ Նա Իսրայելի 10-րդ հեռուստաալիքի ֆուտբոլային ծրագրերի հիմնական հյուրերից մեկն է։ Մի քանի անգամ նկարահանվել է «Շոու» ծրագրի եթերներում[21], որը փակվել էր մի քանի թողարկումներից հետո[22]։ Թել Ավիվում աշխատել է որպես ռիելտոր[23]։ 2008 թվականից 2015 թվականը եղել է Sport 5 հեռուստաալիքի գլխավոր սպորտային մեկնաբանը[24], իսկ 2012 թվականին նույն աշխատանքով սկսում է զբաղվել ONE հեռուստաալիքում[25]։

Միջադեպեր խմբագրել

2007 թվականի դեկտեմբերի 9-ին Իցիկը ձերբակալվում է 1998-2002 թվականներին հարկերի չվճարման համար։ Նրան բաց են թողնում միայն 1,8 միլիոն իսրայելական շեկել տուգանք վճարելուց հետո[26]։ 2008 թվականի հունիսին Զոհարի վրա է հարձակվում մի անհայտ անձ և շշով հարվածում գլխին․ տուժածի դեմքի աջ մասի վրա դնում են 52 կար։ 2011 թվականի հունվարին Թել Ավիվի ակումբում հանդես գալու ընթացքում Զոհարի նկատմամբ ևս մեկ հարձակում է տեղի ունենում․ անհայտ անձը կրկին Զոհարի գլխին է ջարդում իր ձեռքի շիշը՝ վիրավորելով նրա գլուխը և ձեռքը[27]։

2012 թվականին Զոհարը հայտարարում է իր սնանկության մասին․ 8 տարիների ընթացքում նա իր կարողությունը ներդրել էր բիզնեսի մեջ, սակայն կուտակել էր 750 հազար շեկել պարտք, ինչպես նաև չէր վճարել 192 հազար շեկել չափի հարկ[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Etti Abramov (2003 թ․ դեկտեմբերի 26). «אני נהנה ושימותו הקנאים» (եբրայերեն). Едиот Тель-Авив. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «זוהר הורחק ממשחק» (եբրայերեն). Ma'ariv. 2001 թ․ հունվարի 4. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  4. «Where are they now? Itzik Zohar» (անգլերեն). Manchester Media Group. 2012 թ․ փետրվարի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 Na'ama Solomon (2006 թ․ մարտի 3). «Prima Zohar». Едиот Тель-Авив. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «פרסום ראשון: איציק ואילנה זוהר מתגרשים...» (եբրայերեն). One.co.il. 2007 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «אביבי זוהר: "איציק זוהר עייף מלהיות איציק זוהר בארץ. נמאס לו מהטרארם"» (եբրայերեն). Walla. 2017 թ․ նոյեմբերի 14.
  8. 8,0 8,1 Natalie Silver (2008 թ․ մայիս). «Icon - Itzik Zohar» (եբրայերեն) (9). Maxim Magazine: 54–56. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Paul Newman (1997 թ․ դեկտեմբերի 27). «Football: Palace left waiting after Zohar spots trouble». The Independent. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին. (չաշխատող հղում)
  10. «Поборски отправлен на встречу с Овчинниковым и Кандауровым» (ռուսերեն). Спорт-Экспресс. 1998 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. UuuuuDoron Timor (2007 թ․ հուլիսի 12). «קבלו את סיפורי הסינדרלה של הכדורגל הישראלי» (եբրայերեն). One.co.il. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  12. Dave Hannigan (2005 թ․ մարտի 20). «Promised land stained by spread of racism». London: Sunday Times. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  13. Yaniv Hirmesh & Golan Bar Yose (2000 թ․ դեկտեմբերի 21). «פלאפון צינזרה את זוהר מפרסומת» (եբրայերեն). Yedioth Ahronoth. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  14. «איציק זוהר פרש» (եբրայերեն). Walla!. 2005 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. Олег КУЧЕРЕНКО. В священном городе Иерусалиме // Еженедельник «Футбол» № 7, 1992
  16. Александр ЛЕВИНСОН. Израиль 1:2 СНГ. // «Спорт-Экспресс», 14 февраля 1992
  17. «Профиль» (անգլերեն). eu-football.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «נתניה: נבחרת ישראל הפתיעה נבחרת אנגליה 5:6 במסגרת כדורגל חופים» (եբրայերեն). Kan Naim. 2007 թ․ հունիսի 1. Վերցված է 2007 թ․ հունիսի 8-ին.
  19. «Who Messed With the Zohar?» (անգլերեն). Хаарец. 2008 թ․ հունիսի 13. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  20. Doron Halutz. «A Men's Man». Хаарец. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  21. Yifat Halleli (2006 թ․ փետրվարի 27). «דפקו לו ברז» (եբրայերեն). Маарив. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  22. Smadar Shiloni (2006 թ․ մարտի 12). «"The Show" יורדת מן המרקע» (եբրայերեն). Едиот Ахронот. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  23. Guy Yamin (2005 թ․ նոյեմբերի 1). «Pivko to bid on Ramat Aviv Gimmel site». Globes. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 1-ին.
  24. Yaniv Kubovich (2010 թ․ նոյեմբերի 7). «Soccer Star Turned Broadcaster Hurt in Suspicious Accident» (անգլերեն). Хаарец. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  25. 25,0 25,1 «איציק זוהר הכריז על פשיטת רגל: מכור להימורים» (եբրայերեն). ONE. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. «Soccer legend Itzik Zohar released after arrest for alleged tax evasion». The Jerusalem Post. 2007 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  27. «Former soccer star Itzik Zohar stabbed at TA nightclub». The Jerusalem Post. 2011 թ․ հունվարի 3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոհար Իցիկ» հոդվածին։