Զոլաքար

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոլաքար (այլ կիրառումներ)

Զոլաքար (նախկին անվանումը՝ Զոլախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Զոլաքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 45 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա։ Զոլաքար է վերանվանվել 1925 թվականի հունվարի 3-ին։

Գյուղ
Զոլաքար
Սբ. Գևորգ, Զոլաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1999±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6381[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Զոլաքար (Հայաստան)##
Զոլաքար (Հայաստան)
Զոլաքար (Գեղարքունիքի մարզ)##
Զոլաքար (Գեղարքունիքի մարզ)

Բնակչություն խմբագրել

Ներկայիս բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի Զիրոյ գյուղից[2]։

Զոլաքարի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 298[4] 1341[4] 2071 3139 3654 3527 4832 5172 5578 6205 6381[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակությային կոթող խմբագրել

 
խաչքարեր

Զոլաքարում է գտնվում սբ. Գևորգ եկեղեցին (վերակառուցվել է 19դ.)։ Շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ (13դ.) սրբավայրերը։ Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնք վերաբերում են 14 և հետագա դարերին։ Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականից շատ խոշոր է՝ “Զոլախաչ” (13դ.)։

Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի ամենաբարձր քրիստոնեական հուշարձանը՝ Սարի Սուրբ Հովհաննես մատուռը։ Այն թվագրվում է 15-րդ դարով, սակայն տարածքում նկատվող որոշ տարրեր խոսում են շատ ավելի վաղ ժամանակների օգտին։ Մատուռը վերակառուցվել 2005 թվականին։

Սարի Սրբի դիմացի հարավային թևում՝ Զանգատներ կոչվող ժայռախմբերի կատարին տարածվում է Հասոյի քռա կոչվող «ամրոցը», որի պարիսպները ձգվում են մի քանի հարյուր մետր երկարությամբ։ Սարի Սրբի չորս կողմում, մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ պահպանվել են բազմաթիվ բնակավայրերի, կիկլոպյան ամրոցների, սրբավայրերի հետքեր[5]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Զոլաքար բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Զոլաքար». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր հուշարձանը գիտական ուսումնասիրության կարիք ունի». armenpress.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.