Զլատկո Յունուզովիչ (գերմ․՝ Zlatko Junuzović, սեպտեմբերի 26, 1987(1987-09-26)[1][2][3][…], Զվորնիկ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), ավստրիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, բոսնիական ծագմամբ։ Հանդես է գալիս գերմանական «Վերդերում» և Ավստրիայի ազգային հավաքականում։

Զլատկո Յունուզովիչ
բոս․՝ Zlatko Junuzović
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա և  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1987(1987-09-26)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Զվորնիկ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Գրաց» խմբագրել

2005 թվականի մայիսի 14-ին Զլատկո Յունուզոլիչը իր դեբյուտն է նշել ավստրական «Գրաց» ֆուտբոլային ակումբի կազմում՝ 74-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Շտուրմայի» դեմ խաղում։ Նույն մրցաշրջանում նա իր դեբյուտը նշեց նաև եվրոգավաթների խաղարկություններում։

2007 թվականին Զլատկոն տեղափոխվել է «Ավտրիա Կերտեն» ֆուտբոլային ակումբ։ Թիմի կազմում 2010/11 մրցաշրջանում ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[4]։

2012 թվականի հունվարի 27-ին Յունուզովիչը պայմանագիր է կքնել գերմանական «Վերդերի» հետ։ 2012 թվականի հունվարի 30-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես գերմանակն ակումբի ֆուտբոլիստ[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ավստրիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Զլատկոն նշել է 2006 թվականի մարտի 1-ին՝ Կանադայի հավաքականի դեմ ընկերական խաղում։

2007 թվականի հուլիսին մասնակցել է Կանադայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ ավստրիացիները գրավել են 4-րդ հորիզոնականը։

Ընդգրկվել է Եվրո 2008[6]-ին մասնակցող հավաքականի կազմում, բայց արդյունքում չի մասնակցել ոչ-մի հանդիպման։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդոյւնք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ստուրմ Գազ 2004/05 Ավստրիայի Բունդեսլիգա 4 0 4 0
32 4 1 0 4 1 37 5
2006/07 34 5 2 0 36 5
Արդյունք 70 9 3 0 4 1 77 10
Ավստրիա Կարտնեն 2007/08 Ավստրիայի Բունդեսլիգա 28 2 28 2
2008/09 29 1 1 1 30 2
Արդյունք 57 3 1 1 0 0 58 4
Ավստրիա Վիեն 2009/10 Ավստրիայի Բունդեսլիգա 30 6 1 0 8 0 39 6
2010/11 33 9 3 1 3 1 39 11
2011/12 19 6 2 1 12 0 33 7
Արդյունք 82 21 6 2 23 1 111 24
Վերդեր Բրեմեն 2011/12 Բունդեսլիգա 15 0 15 0
2012/13 30 3 1 0 31 3
2013/14 26 2 1 0 27 2
2014/15 33 6 2 0 35 6
2015/16 30 4 3 0 33 4
Արդյունք 109 15 6 0 0 0 115 15
Կարիերայի արդյունք 318 48 16 3 27 2 361 53

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2010

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զլատկո Յունուզովիչ» հոդվածին։