Զինո Դավիդոֆ (ֆր.՝ Zino Davidoff, ի ծնե՝ Զինովի (Զուսելե-Մեր) Հենրիխի Դավիդոֆ, մարտի 11, 1906(1906-03-11)[1], Նովգորոդ-Սևերսկի, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1994(1994-01-14)[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի արդյունաբերող, հայտնի Davidoff ապրանքանիշի (սիգար, ծխախոտ, օծանելիք, սուրճ և այլն) սեփականատերը։

Զինո Դավիդոֆ
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1906(1906-03-11)[1]
ԾննդավայրՆովգորոդ-Սևերսկի, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 14, 1994(1994-01-14)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանJewish cemetery of Veyrier
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Շվեյցարիա
Մասնագիտությունձեռնարկատեր
 Zino Davidoff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռուսական կայսրության Չեռնիգովի մարզի Նովգորոդ-Սևերսկի քաղաքում՝ Հենրիխ (Հիլելիա) Դավիդոֆի (արտագաղթյալ՝ Անրի Դավիդոֆ) ընտանիքում, որը, ըստ տարբեր աղբյուրների, արտադրող էր կամ ծխախոտային արտադրանքների առևտրական։ Ընտանիքը տեղափոխվել է Կիև, իսկ 1911 թվականին արտագաղթել Շվեյցարիա, որտեղ 1916 թվականին բացել է իր սեփական ծխախոտի խանութը։ 1928 թվականին ավարտել է դպրոցը, ուղևորվել Լատինական Ամերիկա, այցելել Արգենտինա, Բրազիլիա, Կուբա։ Կուբայում 2 տարի աշխատել է ծխախոտի պլանտացիայում, ուսումնասիրել կուբայական սիգարների արտադրությունը։

1934-ական թվականներին վերադարձել է Շվեյցարիա և սկսել կառավարել իր ծնողների խանութը։ Աստիճանաբար խանութը վերածվել է ծխախոտի առևտրի խոշոր ընկերության, որը ծաղկել է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Դավիդոֆը, օգտվելով այն հանգամանքից, որ Շվեյցարիան պատերազմի տարիներին չեզոք պետություն էր, նրա միջոցով ծխախոտային առևտուր էր իրականացնում երկու պատերազմող կողմերի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել