Զինաիդա Կվերենչխիլաձե (վրաց.՝ ზინაიდა კვერენჩხილაძე, օգոստոսի 25, 1932(1932-08-25), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2011(2011-09-02), Թբիլիսի, Վրաստան), վրացի դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։

Զինաիդա Կվերենչխիլաձե
վրաց.՝ ზინაიდა კვერენჩხილაძე
Ծնվել էօգոստոսի 25, 1932(1932-08-25)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 2, 2011(2011-09-02) (79 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիԴաթա Թութաշխիա
Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Զինաիդա Կվերենչխիլաձեն ծնվել է 1932 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։

1956 թվականից հանդես է եկել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի թատերախմբի կազմում։ Առաջին նշանակալի հաջողությունը նրան բերել է Լելայի դերը «Բախտրիոնի» ներկայացման մեջ, որ բեմադրել էր Դիմիտրի Ալեքսիձեն 1960 թվականին։

Դերասանուհու խաղացանկում հատուկ տեղ են զբաղեցնում ողբերգական պլանի դասական դերերը՝ Անտիգոնայի դերը «Անտիգոնա» պիեսում, Մեդեան «Մեդեա» ներկայացման մեջ, Կլեոպատրայի դերը «Անտոնիոս և Կլեոպատրա» բեմադրության մեջ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Դաթա Թութաշխիա», «Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը», «Ճանապարհ դեպի տուն» և այլն։

Դասավանդել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։

Զինաիդա Կվերենչխիլաձեն 1968 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1976 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման[3]։

1990 թվականին Զինաիդա Կվերենչխիլաձեի նախաձեռնությամբ Դմանիսում հիմնադրվել է «Քվեմո Քարթլի» թատրոն-ստուդիան։

Զինաիդա Կվերենչխիլաձեն մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին Թբիլիսիում[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1989 – Մոտեցում
  • 1984 – Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը – Գուլկանի
  • 1981 – Ճանապարհ դեպի տուն
  • 1977 – Ինդի-մինդի
  • 1977 – Դաթա Թութաշխիա – Էֆեմիա
  • 1974 – Հարազատ ծառերի ստվերում
  • 1974 – Ֆերմա լեռներում
  • 1971 – Լուսաբացից առաջ
  • 1967 – Առավոտյան զանգեր – Իերո, Թեմրազի կինը
  • 1966 – Տերևաթափ – էպիզոդ, (տիտրերում՝ Գ. Կվերենչխիլաձե)
  • 1965 – Անցյալի էջեր (կինոալմանախ) – Մայա
  • 1965 – Միքելա

Ծանոթագրություններ խմբագրել