Զե Էլիաս

բրազիլական Ֆուտբոլիստ

Զե Էլիաս (լրիվ անունը՝ Ժոզե Էլիաս Մոէդիմ Ժունիոր, պորտ.՝ José Elias Moedim Júnior), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Կրտսեր եղբայրը՝ Ռուբինյոն, նույնպես ֆուտբոլիստ է (դարպասապահ) և իր կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալիական ակումբներում[2]։

Զե Էլիաս
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1976(1976-09-25)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Զե Էլիասը եղել է ամենաերիտասարդ խաղացողներից մեկը «Կորինթիանս» ակումբում, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական ակումբների մոտ, որոնցից էր ՊՍՎ Էյնդհովենը։ 1996 թվականին տեղափոխվել է գերմանական «Բայեր», որից հետո խաղացել է իտալական՝ «Ինտեր», «Բոլոնիա», «Ջենոա», հունական՝ «Օլիմպիակոս» (առաջնությունում երեք անընդմեջ հաղթանակ) ակումբներում։

2004 թվականին վերադարձել է Բրազիլիա, որտեղ խաղացել է «Սանթոս»-ում, 2006 թվականի հուլիսին 2 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ, որի կազմում չի մասնակցել որևիցէ հանդիպման։

2006 թվականին հանդես է եկել «Գուարան» և Կիպրոսի «Օմոնիա» ակումբներում, ավելի ուշ՝ բրազիլական «Լոնդրինա» ակումբում։ 2008 թվականի մարտին նա ավարտել է կարիերան որպես խաղացող և ստանձնել է ֆուտբոլային գործակալի դերը «Ինտեր»-ում։ Այնուամենայնիվ, հունիսին Էլիասը պայմանագիր է կնքել ավստրիական լիգայի «Ալտահ» ակումբի հետ։

Միջազգային հարթակում Էլիասը 1996 թվականին Բրազիլիայի հավաքականը ներկայացրել է ամառային Օլիմպիական խաղերում, որի արդունքներով նվաճել է բրոնզե մեդալ։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Sorpresa: un portiere brasiliano è Rubinho, fratello di Ze Elias» [Surprise: a Brazilian goalkeeper is Rubinho, Ze Elias's brother]. La Repubblica (Italian). 2006 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել