Զենոն Պետկևիչ
Զենոն Պետկևիչ (լեհ.՝ Zenon Pietkiewicz, մայիսի 27, 1862, Prushyn, Q106460950?, Rechitsky County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 3, 1932, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող, լրագրող, հրապարակախոս, ազգագրագետ։
Զենոն Պետկևիչ լեհ.՝ Zenon Pietkiewicz | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1862 |
Ծննդավայր | Prushyn, Q106460950?, Rechitsky County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 3, 1932 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, թարգմանիչ, տնտեսագետ և հրապարակախոս |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Ժանրեր | ակնարկ |
Zenon Pietkiewicz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀենրիկ Պետկևիչի և Պաուլինա Կրժիժանովսկու որդին է։ Սովորել է Վարշավայի համալսարանում, որի հոգաբարձուներից մեկը եղել է քեռին՝ գրող Անտոնի Պետկևիչին, որը ստեղծագործել է Ադամ Պլուգ կեղծանվամբ։ Սկզբում ընդունվել է մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ, սակայն ավարտել է իրավագիտության ֆակուլտետը։ 1885 թվականից աշխատել է «Ռադոմսկոյ» թերթում[1]։
1887-1912 թվականներին համագործակցել է Վարշավայի «Պրավդա» թերթի հետ, որտեղ վարել է «Հորիզոնում» կոչվող գավառական կյանքի թեմաներին անդրադարձող սյունակը։ Այնտեղ նրանք հրապարակեցին բացասական գրախոսություն՝ Յանկա Կուպալայի «Պատասխան երգ» պոեմի համար, որտեղ ասվում էր, որ բելառուսական գրականություն, որպես այդպիսին, չկա[2]։ Բելառուսի «Նաշա Նիվա» թերթում Պետկևիչի գրախոսությունից հետո, վերջինս «Նիվա»-ի խմբագրություն է ուղարկել մի նամակ, որտեղ (բելառուսերեն լեզվով) գրված է եղել․ «Եթե ես ասել եմ, որ դեռ բելառուսական գրականություն չկա, ապա նշանակում է, որ չկա նրա անցյալը, բայց ես հավատում եմ կենդանի ժողովրդի ապագային։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ։ Բելառուսական գրականությունը դեռևս ստեղծվում է, աճում է այդ ժողովրդից»[3][4]։
1889-1893 թվականներին գրել է «Եժենեդելնի օբոզրիվատել» թերթի համար[5]։ 1891-1897 թվականներին հրատարակել է «Biblioteka Warszawska» («Վարշավայի Գրադարան») ամսագիրը[6]։
1900 թվականին եղել է Վարշավայի «Տնտեսագետ» ամսագրի խմբագիր։ Մասնակցել է սոցիալիստական շարժմանը՝ որպես լեհական սոցիալիստական «Պրոլետարիատ» կուսակցության անդամ։ Տեղափոխվելով Լոձ՝ աշխատել է որպես սոցիալական աշխատանքի խրախուսման ընկերության տնօրեն՝ միաժամանակ ակտիվորեն համագործակցելով «Վարշավայի կուրիեր»-ի հետ։ Նրա նախաձեռնությամբ 1911 թվականին «Պատկերազարդ շաբաթաթերթ»-ի մեկ համարն ամբողջությամբ նվիրված էր Լոձին։ 1913 թվականից եղել է Վարշավայի «Ոսկե եղջյուր» շաբաթաթերթի աշխատակից։
Թաղված է Պովոնզկախ գերեզմանատանը, Վարշավայում։
Ստեղծագործություն
խմբագրել- Drogi wodne w Królestwie Polskiem i ich znaczenie gospodarcze [Text] / Zenon Pietkiewicz. ― Warszawa: Nakł. Tow-wa warszawskiego akc. handlu i żglugi, 1914. ― 60 с.
- Zrzeszenia wiejskie ― dźwignia kultury i dobrobytu ludności wiejskiej [Text]: spółki, związki i kółka roln. / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1907.
- «Ogniwa» [Text]: myśli o naszej teraźniejszości / Zenon Pietkiewicz. ― Վարշավա։ Տպագրիչ Ֆ. Բոգուցկովո, 1914. - 187, [2] с.
- Wykształcenie fachowe w życiu ekonomicznem [Text] / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1892* Odb. z «Bibl. warsz.». Szkice społeczne [Text] / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1898
- Sachalin [Text] / Vlas Mihajlovič Doroševič; W. Doroszewicz; Przeł. z ros. Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1899.
- Siły i środki ludu naszego [Text] : zarys warunków ekonomicznych ludności włościańskiej w Królestwie Polskim / Zenon Pietkiewicz. ― Warszawa : [s. n.], 1905. — 262 с.
- Stan przemysłu w Królestwie polskiem wedlug danych z. r. 1910 zawartych w VIII roczniku przemysłu i handlu Królestwa polskiego [Text] / Zenon Pietkiewicz. ― Վարշավա։ Տպագրիչ Բոգուսլավսկովո, 1912։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Teofil Rewoliński ok. 1883 założył Gazetę Radomską (pierwsze polskojęzyczne pismo periodyczne ukazujące się na terenie Gubernia radomska|guberni radomskiej), wychodziła w latach 1884—1917 zmieniając w roku 1905 nazwę na «Głos Radomski».
- ↑ Наша Ніва, 1910, № 38
- ↑ Наша Ніва, 1910, № 46
- ↑ Алесь Смалянчук. Паміж краёвасцю і нацыянальнай ідэяй. Польскі рух на беларускіх і літоўскіх землях. — Гродна: Беларускае гістарычнае таварыства, 2001. — С. 272. — 332 с. — ISBN 985-417-345-1
- ↑ Tygodnik wydawany w Warszawie w latach 1866—1904 pod redakcją Adama Wiślickiego.
- ↑ Miesięcznik literacko-naukowy ukazujący się w Warszawie w latach 1841—1914, poczytny, utrzymujący przez cały czas swego istnienia wysoki poziom Biblioteka Warszawska.
Գրականություն
խմբագրել- Andrzej Kempa. Sylwetki łódzkich dziennikarzy i publicystów // Oficyna Bibliofilów, Łódź 1991, s. 32
- Polski Słownik Biograficzny, t. 26 (W. Rukóyżo)
- Słownik dziennikarzy polskich 1661—1945. Pod redakcją Wacława Zuchniewicza. ― W., Prasa Polska, 1983
- Адам Мальдис. Адам Плуг // Мальдзіс А. І. Падарожжа ў XIX ст. ― Мн., 1969
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենոն Պետկևիչ» հոդվածին։ |