Զեմպախ (գերմ.՝ Sempach), քաղաք Շվեյցարիայի Լյուցեռն կանտոնի Զերզեե շրջանում։

Բնակավայր
Զեմպախ
շվեյց. գերմ.՝ Sempach[1]
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես11,68 կմ², 8,91 կմ²
ԲԾՄ513 մետր, 547 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն4169 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6204
Ավտոմոբիլային կոդLU
Պաշտոնական կայքsempach.ch(գերմ.)
Զեմպախ (Շվեյցարիա)##
Զեմպախ (Շվեյցարիա)

Պատմություն խմբագրել

 
Առնոլդ Վինկելռիդցին Զեմպախի ճակատամարտում
 
Մի էջ 1654 թ. Զեմպախում տպագրվածTopographia Helvetiae, Rhaetiae et Valesiae գրքից

Քաղաքի ներկայիս տարածքում պահպանվել են միջնադարյան բնակավայրի հետքեր, մասնավորապես՝ ժամացույցով աշտարակի ներքո պահպանված դարպասը, հին խրամուղու վրայի կամուրջը։ Նրանից դեպի հյուսիս-արևելք ոտքով մոտավորապես կես ժամվա հեռավորության վրա՝ բլուրների ստորոտին ընկած է 1336 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած Զեմպախի նշանավոր ճակատամարտի վայրը, որտեղ շվեյցարացիները ջախջախեցին ավստրիացիներին, և վերջիններիս հրամանատար Լեոպոլդ Երրորդն էլ զոհվեց։ Այդ ճակատամարտում է, որ լեգենդար սխրանք գործեց Առնոլդ Վինկելռիդցին՝ իր կյանքի գնով ճեղքելով ավստրիացիների կուռ մարտաշարքը և միջանցք բացելով շվեյցարացիների հարձակման համար։ Այդ վայրում ներկայումս բարձրանում են գեղեցիկ, պատկերազարդ Զորաց մատուռը (վերակառուցվել է 1886 թվականին) և Առնոլդ Վինկելռիդցու նորակերտ հուշարձանը։

Զեմպախի վճռորոշ ճակատամարտից մի քանի տարի անց՝ 1393 թվականին կնքվել է ութ դաշնակից կանտոնների՝ Acht Orte-ի և նրանց միացած Զոլուտուրն երկրամասի իշխանների այսպես ասած՝ Sempacherbrief-ը, որով դրվել է Շվեյցարիայի համադաշնություն կոչվող անկախ պետության հիմքը։ Զեմպախից մի քանի մղոն դեպի հյուսիս ընկած է Բերոմյունստեր խաղաղ գյուղակը՝ 10-12-րդ դարերում կառուցված վանական համալիրով, որտեղ իրականացվել է Շվեյցարիայի տարածքում առաջին գրքի տպագրությունը, և որտեղից տպագրիչ Գերինգը տպագրության գյուտը հասցրել է Ֆրանսիա։

Բնակավայրը հայտնի է նաև թռչունների իր նշանավոր դիտարանով, որի աշխատակիցները ոչ միայն օղակներ են անցկացնում թռչունների ոտքերին, այլև գիտակրթական եռանդուն գործունեություն են ծավալում։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[3]

Կլիմա խմբագրել

Զեմպախում տարեկան միջին հաշվով 133.9 օրը անձրևային է։ Տեղումների տարեկան միջին քանակը հասնում է 1114 միլիմետրի։ Ամենաանձրևառատ ամիսները հունիսն ու մայիսն են՝ յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 13,2 և 13,6 անձրևոտ օրերով։ Համեմատաբար չոր է հոկտեմբեր ամիսը[4]։

Գրականություն խմբագրել

  • Adolf Reinle: Die Kunstdenkmäler des Kantons Luzern. Band IV: Das Amt Sursee (= Kunstdenkmäler der Schweiz. Band 35). Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 1956, ISBN 978-3-906131-23-8.
  • Judith Rickenbach: Zeitspuren. Kulturhistorische Wanderungen im Kanton Luzern. Hitzkirch 2001.
  • Alfred Helfenstein: Namenbuch der Gemeinde Sempach. Eigenverlag 1965.
  • Alfred Helfenstein: Hof- und Geschlechterbuch der Gemeinde Sempach. 1967.
  • Alfred Helfenstein: Werken und Wirken zu Sempach der kleinen Stadt. Hrsg. vom Gewerbe- und Verkehrsverein Sempach.
  • Alfred Helfenstein: Sempacher Schlachtfeier. (jährlich erschienene Festzeitung).

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.sempach.ch
  2. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
  3. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach institutionellen Gliederungen, 1850-2000 (գերմ.) accessed 27 April 2016
  4. «Temperature and Precipitation Average Values-Table, 1961-1990» (German, French, and Italian). Federal Office of Meteorology and Climatology - MeteoSwiss. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), the weather station elevation is 510 meters above sea level.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեմպախ» հոդվածին։