Մոհամեդ Զեկի Ամդունի (ֆր.՝ Mohamed Zeki Amdouni,դեկտեմբերի 4, 2000(2000-12-04), Ժնև, Շվեյցարիա), շվեյցարիացի ֆուտբոլիստ, անգլիական «Բարնլի» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող:

Զեկի Ամդունի
ֆր.՝ Zeki Amdouni
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 2000(2000-12-04) (23 տարեկան)
Ծննդավայր Ժնև, Շվեյցարիա
Հասակ 1,75 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Հանդես է եկել «Սերվետ», «Մեյրին» և «Էտուալ Կարուժ» երիտասարդական ֆուտբոլային թիմերում: 2019 թվականի ամռանը տեղափոխվել է Չելենջ լիգայում հանդես եկող «Լոզանի Ուշի» ակումբ։

2021 թվականի հունիսի 9-ին 2021/22 մրցաշրջանի համար ուղարկվել է Շվեյցարիայի սուպերլիգայի «Լոզանի» առաջին թիմ[1]։ 2021 թվականի հուլիսի 24-ին նորամուտն է նշել «Լոզանի» կազմում՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Սանկտ Գալենի» դեմ սուպերլիգայի խաղում[2]։ Օգոստոսի 14-ին Շվեյցարիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի «Էչիչենսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Լոզանի» կազմում: Օգոստոսի 22-ին աչքի է ընկել սուպերլիգայում իր նորամուտի գոլով՝ գրավելով «Բազելի» դարպասը: Սուպերլիգայում անցկացրած առաջին մրցաշրջանում 34 խաղում խփել է 12 գոլ «Լոզանի» կազմում, որը վերջին հաշվով դուրս է մնացել Չելենջ-լիգայից: Բացի այդ, Շվեյցարիայի գավաթի 4 խաղարկությունում դարձել է 3 գոլի հեղինակ։

2022 թվականի հունիսի 24-ին երկու տարով վարձավճարով տեղափոխվել է «Բազել»՝ հետգնման տարբերակով[3][4]։ 2022 թվականի հուլիսի 16-ին «Վինտերտուրա» սուպերլիգայի խաղում նորամուտն է նշել «Բազելի» կազմում[5]։ Հուլիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի 2022/23 որակավորման երկրորդ փուլի «Կրուսեյդերսի» դեմ խաղում «Բազելի» կազմում նորամուտն է նշել եվրոգավաթներում[6]։ Թիմի կազմում առաջին գոլն է խփել օգոստոսի 28-ին՝ «Ցյուրիխի» դեմ սուպերլիգայի խաղում[7]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

2019 թվականին հանդես է եկել Շվեյցարիայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ 2021 թվականին սկսել է խաղալ Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, որից հետո սկսել է հանդես գալ արդեն Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքականում 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղերում[4][8]։

2022 թվականի հունիսին առաջին անգամ հրավիրվել է Շվեյցարիայի հիմնական հավաքական՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի Չեխիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին։ Պորտուգալիայի հետ խաղում մնացել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել[4]։ Սեպտեմբերի 25-ին հավաքականի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ամդունիին փոխարինման է հրավիրել ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին տուրի Չեխիայի հավաքականի դեմ խաղի համար[9]։ Սեպտեմբերի 27-ին Շվեյցարիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել Չեխիայի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Ռուբեն Վարգասին[10]։

Անձնական կյանք

խմբագրել

Ծնվել է Ժնևում (Շվեյցարիա), հայրը թուրք է, իսկ մայրը ծնունդով Թունիսից է[11]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Շվեյցարիա
2022 0 0 1 0 1 0
2023 0 0 4 5 4 5
Ընդամենը կարիերայի ընթացքում 0 0 5 5 5 5

Հանդիպումներ ազգային հավաքականում․

Ընդամենը՝ 5 հանդիպում / 5 գոլ՝ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zeki Amdouni au Lausanne-Sport» (ֆրանսերեն). Официальный сайт ФК «Лозанна-Уши». 2021-06-09. Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Lausanne Sport vs. St. Gallen - 24 July 2021 - Soccerway». int.soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «AMDOUNI LEIHWEISE VON LAUSANNE-SPORT ZUM FCB» (գերմաներեն). Официальный сайт ФК «Базель». 2022-06-24. Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Zeki Amdouni wechselt zum FC Basel 1893» (գերմաներեն). Швейцарский футбольный союз. 2022-06-24. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «1:1 IN WINTERTHUR – PUNKTETEILUNG ZUM SAISONSTART» (գերմաներեն). Официальный сайт ФК «Базель». 2022-07-16. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «VERDIENTER 2:0-SIEG IM HINSPIEL GEGEN DEN CRUSADERS FC» (գերմաներեն). Официальный сайт ФК «Базель». 2022-07-21. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «DER FCB BEZWINGT DEN FCZ AUSWÄRTS MIT 4:2» (գերմաներեն). Официальный сайт ФК «Базель». 2022-08-28. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Mohamed Zeki Amdouni' İsviçre'yi seçti, TFF açıklama yaptı». www.sozcu.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Männer-Nationalteam: Von Ballmoos und Amdouni nachnominiert» (գերմաներեն). Швейцарский футбольный союз. 2022-09-25. Վերցված է 2022-10-03-ին.
  10. «Nazionale maschile: la Svizzera batte la Repubblica Ceca e resta in classe A» (իտալերեն). Швейцарский футбольный союз. 2022-09-27. Վերցված է 2022-10-03-ին.
  11. «Mohamed Zeki Amdouni kimdir, nereli? Mohamed Zeki Amdouni kaç...». Fanatik. Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել