Զեբնից (գերմ.՝ Sebnitz, չեխերեն՝ Soběnice[2]), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասում, Զեբնից գետի ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 380 մետր։ Զբաղեցրած տարածքը՝ շուրջ 110 քառակուսի կիլոմետր։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով՝ մոտավորապես 9.800[3][4]:

Բնակավայր
Զեբնից
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումAltendorf?, Hainersdorf?, Hertigswalde?, Hinterhermsdorf?, Lichtenhain?, Mittelndorf?, Ottendorf?, Saupsdorf? և Schönbach?
Մակերես88,23 կմ²
ԲԾՄ379 մետր
Բնակչություն9522 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ035971
Փոստային դասիչ01851–01855
Պաշտոնական կայքsebnitz.de(գերմ.)
Զեբնից (Գերմանիա)##
Զեբնից (Գերմանիա)

Աշխարհագրություն խմբագրել

Զեբնից քաղաքն ընկած է նույնանուն գետի հովտում, Սաքսոնյան Շվեյցարիայի և Շլուկնովյան բարձրավանդակի միջև։ Տեղանքը կտրտված է ու բազմազան։ Շրջակայքի վրա իշխում է Tanzplan («Պարող») սարը որը ծովի մակերևույթից բարձր է շուրջ 600 մետր (հիմնականում գտնվում է հարևան Չեխիայի տարածքում)։ Քաղաքից արևելք՝ Կայզերբերգ (494 մ), Բուխբերգ (459 մ) և Վոլֆշտայն (393 մ) սարերի լանջերին փռված է անտառը, իսկ «Պարող» սարի գերմանապատկան լանջին բնության երկու արգելոց կա՝ Heilige Hallen-ը և Gimpelfang[5]։ Գետի երկայնքով տարածվող Lachsbach- und Sebnitztal հատվածն էլ ընդգրկված է եվրոպական բնապահպանական Natura-2000 ծրագրում և նույնպես հատուկ պահպանվող տարածք է։

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում Զեբնիցն առաջին անգամ հիշատակվել է 1223 թվականին, Բոհեմիայի թագավորության և Մայսենի թեմի միջև սահմանը նշագրելու կապակցությամբ։ 1451-ին արդեն հիշատավել է որպես քաղաքի կարգավիճակ ունեցող բնակավայր։ 1714/1715 թթ. կառուցվել է նոր քաղաքապետարան, որը, սակայն, 1854-ին հրդեհի ճարակ է դարձել՝ դպրոցի ու այլ շինությունների հետ մեկտեղ։ 1900-ական թվականներին Զեբնիցը դարձել է արհեստական ծաղիկների արտադրության կենտրոն։ 1952-ից մինչև 1994 թվականը եղել է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։

Թանգարաններ խմբագրել

Քաղաքում գործում են հետևյալ թանգարանները.

  • Kunstblumen- und Heimatmuseum "Prof. Alfred Meiche" (Արհեստական ծաղիկների և "Prof. Alfred Meiche" ազգային պատմական թանգարանը՝ 1731 թվականին կառուցված մի բուրգերական տան մեջ
  • Աֆրիկհաուսը (Աֆրիկայի տունը)
  • "Deutsche Kunstblume Sebnitz" ("Գերմանական արհեստական ծաղիկներ" Sebnitz սրահը)
  • Երկաթուղային թանգարանը

Մշակութային միջոցառումներ խմբագրել

  • Պարբերաբար կազմակերպվող համերգներ աստվածաշնչյան-լյութերական եկեղեցում
  • Ծաղկի ու երաժշտության տոն
  • Սկսած 1970-ական թվականներից՝ Զեբնիցի Նոյշտադ արվարձանի մերձակայքում, որտեղ գործում է ավիացիոն մոդելավորման կենտրոնը, ամեն տարի հունիսին անցկացվում են Ավիացիայի միջազգային գավաթի խաղարկության մրցումներ։

Գրականություն խմբագրել

  • Herbert Bergmann (Hrsg.): Was war wann in Sebnitz? Zeittafel und Faktensammlung zur Chronik der Stadt Sebnitz von der Besiedlung bis 2003. Sebnitz 2004 (seither jährliche Ergänzungen).
  • Wilhelm Leberecht Götzinger: Geschichte und Beschreibung des Chursächsischen Amts Hohnstein mit Lohmen, insbesondere der unter dieses Amt gehörigen Stadt Sebniz. Freiberg 1786 (Reprint Sebnitz 1987) (Digitalisat).
  • Rainer B. Jogschies: Emotainment. Journalismus am Scheideweg. Der Fall Sebnitz und die Folgen. (= Journalismus, Bd. 1) Lit Verlag, Münster, Hamburg, London 2001, ISBN 3-8258-5450-7.
  • Alfred Meiche: Das Flurbild von Sebnitz. Crimmitschau 1925.
  • Alfred Meiche: Historisch-Topographische Beschreibung der Amtshauptmannschaft Pirna. Dresden 1927. (http://www.geschichte-pirna.de/Meiche,%20AHM%20Pirna.htm%7Cwayback=20110726225719%7Ctext=Digitalisat(չաշխատող հղում))
  • Alfred Meiche: Sebnitzer Feuerchronik. Sebnitz 1894 (Digitalisat)
  • Fr. Ohnesorge: Name, Alter und Ursprung der Stadt Sebnitz. In: Neues Archiv für Sächsische Geschichte. 7 (1886), S. 118–130.
  • Manfred Schober: Faktensammlung zur Geschichte von Sebnitz in den Jahren 1891–1918. In: Heimatmuseum Sebnitz (Hrsg.): Die Stadt und der Kreis Sebnitz in Vergangenheit und Gegenwart. Beiträge zur Heimatgeschichte Heft 5, Sebnitz 1988, S. 10–27.
  • Manfred Schober: Die Sebnitzer Kunstblume – Die Geschichte eines Handwerkes im Zeichen der Mode. Dresden/Basel 1994.
  • Manfred Schober: Aus der Geschichte einer sächsischen Stadt an der Grenze zwischen Elbsandstein und Oberlausitzer Bergland. Berg- & Naturverlag Rölke, Dresden 2003.
  • Bernd Strunz u. a.: Hertigswalde. Von Hertewiggisswalde zum Ortsteil von Sebnitz 1446–2001. Sebnitz 2001

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. Podrobná nástěnná školní mapa Československé Republiky
  3. https://www.statistik.sachsen.de/download/010_GB-Bev/Bev_Z_Gemeinde_akt.pdf |título=Bevölkerung des Freistaates |publicación=Statistisches Landesamt Sachsen |idioma=de |página=2 |fechaacceso=8 de junio de 2018}}
  4. destatis.de Consultado el 9 de junio de 2018
  5. Heilige Hallen na Protectedplanet.net

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեբնից» հոդվածին։