Զգա ռիթմը, 2020 թվականին ռեժիսոր Էլիսա Դաունի նկարահանած ամերիկյան մանկական պարային կատակերգական դրամա, որի հեղինակները Մայքլ Արմբրուստերն ու Շոն Կուն են, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Սոֆյա Քարսոնը, Էնրիկո Կոլանտոնին և Վոլֆգանգ Նովոգրացը[1][2]։

Զգա ռիթմը
անգլ.՝ Feel the Beat
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, ընտանեկան ֆիլմ, պարային ֆիլմ և հումորային դրամա
Թվական2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷլիսա Դաուն
ՊրոդյուսերՍյուզան Քարթսոնիս
Սցենարի հեղինակՇոն Կու
ԴերակատարներՍոֆյա Քարսոն, Վոլֆգանգ Նովոգրաց, Դոննա Լին Չամփլին, Էնրիկո Կոլանտոնի, Ռեքս Լի, Մարիսա Ջարեթ Վինոկուր, Դենիս Անդրես և Շիլոհ Նելսոն
ՕպերատորԱմիր Մոքրի
ԵրաժշտությունՄայքլ Յեզերսկի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն107 րոպե

Սյուժե խմբագրել

Բրոդվեյում հաջողություն փնտրող երիտասարդ պարուհի Էյփրիլ Դիբրինան անձրևի ժամանակ պառավ տիկնոջից խլում է տաքսին՝ լսումներին հասնելու համար։ Նա լավ է հանդես գալիս, բայց հովանավոր Ռութ Զիմերը՝ հանդիպելով պոտենցիալ պարողների հետ, ճանաչում է Էյփրիլին (տաքսու միջադեպից) և երդվում, որ Բրոդվեյում ոչ ոք վերջինիս չի վարձի։ Փորձելով բացատրել՝ Էյփրիլը պատահաբար ցած է գցում Ռութին բեմից և լուրջ վնասվածք պատճառում։ Այդ տեսանյութը տեղադրվում է սոցիալական ցանցերում՝ հրապարակայնորեն խայտառակելով Էյփրիլին։

Էյփրիլը վերադառնում է ծննդավայր Վիսկոնսին։ Նա հանդիպում է «New Hope» խմբի պարի ուսուցչուհի միսս Բարբին, որը նրան հրավիրում է իր պարային ստուդիա։ Էյփրիլը տեսնում է նաև իր նախկի ընկերոջը՝ Նիկին, ում նա թողել էր Նյու Յորքում կարիերան շարունակելու համար։ Պարի ստուդիայում նա այցելում է պարողների դասարան. Լուսիան ակնոց ունեցող մոռացկոտ աղջիկ էր, Օոնան՝ նյարդային, Կարին գաղտնի էր հաճախում դասերին, Ռուբին անինքնավստահ էր, Զուզուն խուլ էր, Սառան Նիկի փոքր քույրն էր, իսկ Ջունն ու Մայքլը՝ ամենաերիտասարդներն էին։ Զուզուի փոքր ողբայր Դիքին նույնպես դիտում էր։

Բարբը խնդրում է Էյփրիլին մարզել քաղաքի պարի թիմը մրցույթի համար։ Սկզբում Էյփրիլը մերժում է, բայց հետո հասկանում է, որ մրցակցությունը կարող է իրեն հնարավորություն տալ ելույթ ունենալ Վիլի Վոնգի առջև և փրկել իր կարիերան։ Էյփրիլն ընդունում է առաջարկը՝ սկսելով կոշտ մարզման ռեժիմ, որն օտարացնում է երիտասարդ պարողներին, իսկ Ռուբին ստիպված հեռանում է։

«New Hope» պարի թիմը առաջ է անցնում մրցույթի մի քանի փուլերի ընթացքում. դրանք բարելավվում են, քանի որ Էյփրիլը կապվում է նրանց հետ՝ դառնալով ավելի լավ ուսուցիչ, այդ թվում՝ սովորելով նաև ժեստերի լեզու՝ Զուզուի հետ շփվելու համար։ Մի օր պարային ստուդիայի առաստաղը փլվում է։ Ի վիճակի չլինելով ստուդիայում վերանորոգում իրականացնել, թիմը մարզումները տեղափոխում է ֆուտբոլի խաղադաշտ և, ի վերջո, տեղափոխվում Էյփրիլի հոր գոմ, որը Նիկն օգնել է վերանորոգել։ Էյփրիլն ու Նիկը սկսում են վերականգնել իրենց հարաբերությունները, երբ պարի թիմը ճանապարհվում է դեպի նահանգ։ Մեկ այլ թատերախմբի պարուհիները ծաղրում են Էյփրիլին՝ Նյու Յորքում նրա ձախողման համար։

Մինի 6-ից ցածր կարգում երկու ամենաերիտասարդ պարողներ Ջունի և Մայքլի մոտ բեմական վախ է առաջանում։ Դիքին, ով անգիր սովորել էր աղջկա բոլոր շարժումները, մինչ նրանք մարզվում էին, վազում է և սկսում պարել։ Ջունը և Մայքլը սկսում են պարել։ Դիքին այժմ ստուդիայում պարում է բոլոր աղջիկների հետ։

Պետական եզրափակիչներն անցնելուց հետո Էյփրիլը զանգահարում է իր նյույորքցի ընկերոջը՝ Դեկոյին, որպեսզի օգնի զգեստներ պատրաստել։ Մի օր, երբ փոքր պարողները ամբարում հնարք են փորձարկում, Էյփրիլը կանչում է Սառային և Ռ.Ջ.-ին՝ այն ֆուտբոլիստին, ում Սառան հավանում է, որպեսզի ցույց տան բարձրացումը։ Երբ Ռ.Ջ.-ն բարձրացնում է Սառային, նրա կրծկալի բաժակը թափվում է վերնաշապիկից, և նա փախչում է՝ ամաչելով ու լաց է լինում։ Էյփրիլը նրան գտնում է դաշտում ու մխիթարում։

Պարողների ընտանիքները գումար են հավաքում թիմին եզրափակիչ փուլում Ատլանտիկ Սիթի ուղարկելու համար։ Էյփրիլը կրկին կապվում է Նիկի կրտսեր քրոջ՝ Սառայի հետ, որն իրեն լքված էր զգում իր մոր մահից և Էյփրիլի Նյու Յորք տեղափոխվելուց հետո։ Առաջին անգամ Ատլանտիկ Սիթիում ելույթից հետո Վիլի Վոնգն այնքան տպավորված էր Էյփրիլից, որ նրան տեղում դեր է առաջարկում իր նոր շոուի մեջ։ Էյփրիլն ու Վիլին Նյու Յորքում փորձեր կատարելու համար անմիջապես հեռանում են մրցակցությունից՝ թողնելով թիմը։

Հաջորդ օրը Էյփրիլը գիտակցում է իր սխալը և հրաժարվում է փորձից՝ Վիլիին ասելով, որ ցանկանում է վերադառնալ «New Hope»: Նա կրկին զանգահարում է Դեկոյին, որպեսզի ճիշտ ժամանակին նրան հասցնի Ատլանտիկ Սիթի՝ թիմին ելույթից առաջ խրախուսելու համար։ Պարողների հետ հաշտվելուց հետո Էյփրիլն ու Նիկը համբուրվում են, իսկ Վիլին թույլատրում է նրան շարունակել պարել՝ չնայած փորձը թողնելուն։ Էյփրիլը ելույթ է ունենում Նյու Յորքի Վիլի Վոնգի շոուում և շարունակում է տեսակապով պար դասավանդել Վիսկոնսինում։ Բացման գիշերը Վիլին անակնկալ է մատուցում Էյփրիլին՝ բերելով «New Hope» թիմին պարային երեկույթի։

Դերերում խմբագրել

  • Սոֆյա Քարսոնն Էյփրիլ Դիբրինայի դերում
  • Վոլֆգանգ Նովոգրացը Նիկի դերում
  • Դոննա Լին Չեմպլինը Բարբի դերում
  • Էնրիկո Կոլանտոնին Ֆրենկ Դիբրինայի դերում
  • Ռեքս Լին Վիլի Վոնգի դերում
  • Բրենդոն Քայլի Գուդմանը Դեկոյի դերում
  • Մարիսսա Ջարեթ Վինոկուրը Մ․Ջ․Վ․-ի դերում
  • Դեննիս Անդրեսը Բազի դերում
  • Լիդիա Ջյուեթը Կարիի դերում
  • Շիլո Նելսոնը Ռուբիի դերում
  • Շեյլի Մանսֆիելդը Զուզուի դերում
  • Սադի Լապիդուսը Օօնայի դերում
  • Ջոաննա Քոլոնը Լյուսիայի դերում
  • Էվա Հոգը Սառայի դերում
  • Ջասթին Ալլանը Դիքիի դերում
  • Կաի Զենը Ջունի դերում
  • Կարինա Բաթրիքը Մայքլի դերում
  • Ռոբին Ֆանֆեյը Պեթթիի դերում
  • Քեն Պակը Գորդիի դերում
  • Մարսիա Բեննեթը տատիկի դերում
  • Դրյու Դեվիսը Ռ․Ջ-ի դերում
  • Պամելա ՄաքԴոնալդը Ռութ Զիմմերի դերում
  • Էմի Ստյուարտը Քլարայի դերում

Թողարվում խմբագրել

«Զգա ռիթմը» թողարկվել է 2020 թվականի հունիսի 19-ին[1]։

Ընդունում խմբագրել

Rotten Tomatoes-ը 15 ակնարկների հիման վրա հաստատել է 47% հավանության վարկանիշ, 5,33/10 միջին գնահատմամբ[3]։

Սաունդթրեք խմբագրել

  1. "Let's Do It" - Օլ Թոլկ
  2. "Work Dat (So Dat)" - Քայլի Դիել
  3. "Hand of Man" - Ջոյ Քաունտրի և Ֆիշ
  4. "Round and Round" - Ջեք Հոուիթ
  5. "Brand New Day" - Կարի Կիմմելլ
  6. "Never Forgive You" - Բրուք Վիլանի
  7. "Wish You Was Me" - Լաուրեն Իվենս
  8. "Glitter Shoes" - Բլեյր Ռեյնհարդ
  9. "Confident" - Դեմի Լովատո
  10. "Us" - Regina Spektor
  11. "Deal With It" - Ջիրլի
  12. "Pumpin Blood" - NoNoNo
  13. "Yes or Yes" - Թրիսիա Բտանի
  14. "I'm Gonna Do My Thing (Hey Hey)" - Մոզելլա
  15. "Like That" - Ֆլյուր Իսթ
  16. "Colors" - Ուայֆարերս
  17. "Follow the Leader" - Ուայֆարերս
  18. "Winner Won't Stop" - Ներա Ռաշել
  19. "Always" (Acoustic) - Ֆրանկոիս Քլարկ
  20. "A Little More" - Ալեսիա Քարա
  21. "Gonna Make You Sweat (Everybody Dance Now)" - C+C Music Factory
  22. "All I Wanna Do Is Dance" -Մոզելլա
  23. "Always" - Սոֆիա Քարսոն[4]

Տես նաև խմբագրել

  • Խուլ ու լսողության խանգարումներ ներկայացնող ֆիլմերի ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «'Feel the Beat': Trailer, Cast, Release Date, and What To Know About the Know About the Netflix Film». Decider. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  2. «Review: Feel the Beat Is A Charming Dance Movie». The Cinemaholic. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  3. «Feel the Beat (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Every Song In Netflix's Feel The Beat». ScreenRant. 2020 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել