Զբոսաշրջությունը Չեխիայում

Զբոսաշրջությունը Չեխիայում (չեխ․՝ Cestovní ruch), Չեխիայի Հանրապետության տնտեսության ոչ արտադրական ոլորտի գլխավոր ճյուղերից մեկմ է։

Կառլի կամուրջը

Չեխիան համարվում է Եվրոպայի զբոսաշրջության գլխավոր կենտրոններից մեկը։ Երկրի մայրաքաղաքը՝ Պրահան, օտարերկրյա զբոսաշրջիկների գլխավոր նպատակակետն է։

Զբոսաշրջային նշանակություն ունեցող մյուս քաղաքներից են Բռնոն և Պլզենը։ Զբոսաշրջիկներին Չեխիայում գրավում է բարձր ճարտարապետական, հոգևոր և պատմական շինությունները, ինչպես նաև բարձր քաղաքակրթությունը։

Այստեղ է գտնվում համաշխարհային հայտնիություն ունեցող Պրահայի կենդանաբանական այգին և Կառլի կամուրջը, ինչպես նաև Կառլովի Վարի առողջարանը, որը գտնվում է համանուն չեխական քաղաքում։

Ամեն տարի Չեխիա են այցելում մոտ 8 միլիոն զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր պետություններից։ Ամենից շատ Չեխիա են այցելում զբոսաշրջիկներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Սլովակիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսրայելից և Միացյալ Թագավորությունից։

Վիճակագրություն խմբագրել

2014 թվականի տվյալներով Չեխիայի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը ըստ պետության[1]։

N Երկիր Այցելուների թիվ
1   Գերմանիա 1,559,836
2   Ռուսաստան 695,388
3   Սլովակիա 496,353
4   Լեհաստան 451,729
5   ԱՄՆ 442,697
6   Միացյալ Թագավորություն 398,809
7   Իտալիա 371,487
8   Ֆրանսիա 273,582
9   Ավստրիա 244,880
10   Չինաստան 211,830
Ընդհանուր 8,126,369

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել