Զբինեկ Հեյդա (չեխ․՝ Zbyněk Hejda, 2 փետրվարի, 1930, Գրադեց Կրալովե16 նոյեմբերի, 2013, Պրահա), չեխ բանաստեղծ, թարգմանիչ, իրավապաշտպան։

Զբինեկ Հեյդա
չեխ․՝ Zbyněk Hejda
Ծնվել էփետրվարի 2, 1930(1930-02-02)[1][2][3][…]
ԾննդավայրՀրադեց Կրալովե, Չեխոսլովակիա[2][4][5] կամ Հրադեց Կրալովե, Չեխիա[3][6][7]
Վախճանվել էնոյեմբերի 16, 2013(2013-11-16)[8][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխիա[2][6][5]
ԳերեզմանProtestant cemetery in Horní Dubenky[9]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, պատմաբան և գրող
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Զբինե Հեյդան ծնվել է 1930 թվականի փետրվարի 2-ին Բոհեմիայի արևելքում գտնվող Գրադեց Կրալովե ոչ մեծ քաղաքում, որ գտնվում է Մորավիայի հետ սահմանի մետ։ Մանկությունն անցկացրել է Horní Ves գյուղում (Վիսոչինա երկրամաս)։ Հայրը եղել է կոմունիստ, սակայն 1938 թվականին հեռացվել է կուսակցությունից Անդրե Ժիդի «Վերադարձ ԽՍՀՄ-ից» գրքի վերաբերյալ դրական արձագանքի պատճառով։ 1939 թվականին գնդակահարվել է գեստապոյում։

1947 թվական Զբինեկ Հեյդան ընդունվել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության շարքերը։ Պրահայի Կարլի համալսարանում սովորել է արվեստագիտություն, փիլիսոփայություն և պատմություն (1949-1953

Ցանկացել է զբաղվել հուսիթների շարժման պատմությամբ, սակայն որպես ասիստենտ նրան օահել են բանվորական շարժման պատմության ամբիոնում։ 1958 թվականին հեռացվել է պաշտոնից 1956 թվականին խորհրդային զորքերի ներխուժումը Հունգարիա քննադատելու համար։ Այդ ժամանակ էլ նրա բանաստեղծությունները տպագրվել են Մորավիայի Host do domu գրական ամսագրում, որ հրատարակվում էր Բռնոյում (1969 թվականին փակվել է իշխանությունների կողմից)։ Վացլավ Հավելի ու այլոց հետ միասին հրատարակել է «Դեմք» լիբերալ ամսագիրը, որ ազդեցիկ է եղել 1960-ական թվականներին։ 1969 թվականին Զբինեկ Հեյդան, ով միայն մեկ գրքի հեղինակ էր, դարձել է Գրողների միության անդամ, որտեղ ունեցել է անկախ դիրքորոշում։ 1970 թվականին՝ այն բանից հետո, երբ կտրուկ քննադատության է ենթարկել ԽՍՀՄ զորքերի ներխուժումը Չեխոսլովակիա, ինչի արդյունքում վերջ է դրվել Պրահայի գարնանը, Զբինեկ Հեյդան այլևս հնարավություն չի ունեցել հրատարակել իր գործերը բաց տպագրությամբ։ 1977 թվականին՝ Խարտիա 77-ը ստորագրելուց հետո, զրկվել է Պրահայի գրախանութում ունեցած իր տեղից։ Աշխատել է որպես դռնապան, գտնվել է հատուկ ծառայությունների հսկողության տակ, իր գործերը հրապարակել է միայն ինքնահրատարակությամբ կամ արտասահմանում։ Թարգմանել է Էմիլի Դիքինսոն, Գեորգ Թրակլի, Գոթֆրիդ Բենի ստեղծագործությունները։ 1985 թվականին ընդգրկվել է «Կենտրոնական Եվրոպա» ամսագրի (նախապես եղել է ինքնահրատարակություն) խմբագրական կոլեգիայի կազմում։ Համագործակցել է Տոպոլ Յահիմի և այ ամսագրերի հետ։

Թավշե հեղափոխությունից հետո նրա ստեղծագործությունները սկսել են հաճախ տպագրվել։ 1996 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծությունների լիակատար ժողովածուն։ Կառլի համալսարանի բժշկության ֆակուլտետում դասավանդել է գրականության պատմություն։

2010 թվականի դեկտեմբերին՝ բելառուս բանաստեղծ և հասարակական գործիչ Վլադիմիր Նեկլյաևի ձերբակալությունից հետո, նրան է նվիրել «Այսպիսի հին խաղ․․․» բանաստեղծությունը[10]։

Զբինեկ Հեյդան մահացել է 2013 թվականի նոյեմբերի 16-ին Պրահայում, 83 տարեկան հասակում[11]։

Զգինեկ Հեյդային բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով։

Պարգևներ

խմբագրել
  • Revolver Revue ամսագրի մրցանակ (1987)
  • Թոմ Ստոպարդի մրցանակ (Ստոկհոլմ, 1989)
  • Յարոսլավ Սեյֆերտի մրցանակ (1996[12], բանաստեղծ և թարգմանիչ Յիրժինա Հաուկովայի հետ միասին)
  • Եվ ամեն ինչ այստեղ լի է երաժշտությամբ / A tady všude muziky je plno (1963, գրասիրական հրատարակություն, վերահրատարակվել է 1979 թվականին ինքնահրատարակությամբ, բաց տպագրությամբ՝ 1993)
  • Իսկական երանություն / Všechna slast (1964)
  • Մահվան հարևանություն / Blízkosti smrti (1978, ինքնահրատարակություն, 1985Մյունխեն, 1992 – Պրահա)
  • Լեդի Ֆելտեմ / Lady Felthamová (1979, ինքնահրատարակություն, 1987Փարիզ, երկու լեզուներով, 1992 – Պրահա, գրքում առկա է ֆանտաստիկ աշխարհագրություն, մասնավերապես Բոհեմիան՝ որպես հարավային երկիր ծովի ափին, որ Շեքսպիր «Ձմեռային հեքիաթ» դրամայից է)
  • Երեք բանաստեղծություն / Tři básně (1987, ինքնահրատարակություն)
  • Արձակուրդ առողջարանում / Pobyt v sanatoriu (1993)
  • Ես ոչ ոքի այնտեղ չեմ հանդիպի / Nikoho tam nepotkám (1994)
  • Մելանխոլիկ վալս / Valse mélancolique (Բռնո, 1995)
  • Básně (1996, բանաստեղծությունների ժողովածու)
  • Překlady (1998, թարգմանություններ)
  • Ճանապարհ գեպի Եկեղեցին / Cesta k Cerekvi (2004, արձակ)
  • Երազներ / Sny (2007, արձակ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Evidence zájmových osob StB
  4. regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
  5. 5,0 5,1 regional database of the Municipal Library of Hradec Kralove
  6. 6,0 6,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 Seznam vydaných osvědčení účastníků odboje a odporu proti komunismuMinistry of Defence.
  8. Zemřel básník a historik Zbyněk Hejda, signatář Charty 77
  9. BillionGraves — 2011.
  10. «Вядомы чэскі паэт і былы дысідэнт прысьвяціў верш Уладзімеру Някляеву» (բելառուսերեն). zapraudu.info. 10.02.2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  11. «Zemřel básník a historik Zbyněk Hejda, signatář Charty 77». lidovky.cz. 16 նոյեմբերի, 2013. Վերցված է 28 հոկտեմբերի, 2016-ին.
  12. Hejda Zbyněk

Արտաքին հղումներ

խմբագրել