Զարեհ Սինանյան

հայ քաղաքական գործիչ, փաստաբան

Զարեհ Սինանյան (1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագետ, իրավաբան։ Գլենդելի նախկին քաղաքապետ (2014), Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար (2019)[1]։

Զարեհ Սինանյան
Դրոշ
Դրոշ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
 2019 հունիսի 14-ից
Դրոշ
Դրոշ
Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ
2015 ապրիլ - 2019 հունվար
Դրոշ
Դրոշ
Գլենդեյլի քաղաքապետ
2014 ապրիլ - 2015 ապրիլ
 
Կրթություն՝ USC Gould School of Law? և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր 1973
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են[2]։

Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։

Գործունեություն

խմբագրել

1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը[3]։

2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ[4][5]։

2019 թվականից Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար[1]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է։ Կնոջ՝ Լորիի հետ ունեն 4 երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  2. ««Փոսի» անգլիական դպրոցից մինչեւ Գլենդելի քաղաքապետարան. հարցազրույց նորանշանակ քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  3. «Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն այցելել է Արևմտյան Թեմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  4. «Zareh Sinanyan appointed mayor». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  5. «Mayor Zareh Sinanyan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.