Զավեն Սարգսյան

հայ լուսանկարիչ

Զավեն Անդրանիկի[3] Սարգսյան (հունիսի 2, 1947(1947-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 24, 2020(2020-11-24)[1], Երևան, Հայաստան), հայ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն (1992-2020), եղել է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը[4]։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1984):

Զավեն Սարգսյան
Դիմանկար
Մամուլի ասուլիսի ժամանակ, 2014, նոյեմբերի 6
Ծնվել էհունիսի 2, 1947(1947-06-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 2020(2020-11-24)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան[2]
Ազգությունհայ
ԿրթությունՀՊՃՀ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՍերգեյ Փարաջանովի թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ
 Zaven Sargsyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։

Մինչև 1974 թվականը եղել է Աբովյանի «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ։ 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։

1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։

1992 թվականից մինչև կյանքի վերջին օրերը ղեկավարել է Սերգեյ Փարաջանովի թանգարանը[4]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում[5] և այլ երկրներում[4]։

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011)։

Ծանոթագրություններ խմբագրել