Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զավաչրի (այլ կիրառումներ)

Զավաչրի (հայտնի է նաև Զուալա և Զուգալա անուններով), գյուղ, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։

Գյուղատեղի
Զավաչրի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՋուղայի շրջան
Բնակչություն0 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Զավաչրի (գյուղ) (Ադրբեջան)##
Զավաչրի (գյուղ) (Ադրբեջան)

Աշխարհագրություն

խմբագրել

Զավաչրին գտնվում էր Վան գյուղից 3-4 կմ հյուսիս՝ գեղատեսիլ լեռների գրկում։ Ընդգրկում էր 41-50 բնակելի և այլ շինություններ։ Այժմ գտնվում է ավերված վիճակում[1]։

Պատմություն

խմբագրել

Զավաչրի խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ էր, որը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։

Հիշատակվում էր նաև Սյունիքի արքեպիսկոպոսարանի 1513 թվականի «Քեօթուկ» մատյանում։ Ըստ սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Զավաչրին Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։

Հայ բնաչությունը գյուզը լքել էր 18-րդ դարի վերջերին։

Ճարտարապետություն

խմբագրել

Գյուղատեղիում ըստ պատմական աղբյուրների կար 12-13-րդ դարերում կառուցված եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցի։ Եկեղեցին ավերվել է 18-րդ դարում։

20-րդ դարի պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 4-7-րդ դարերի արծվառույծների (գրիֆոններ) 2 հատ քանդակներ, որոնցից մեկը ներկայումս պահվում է Բաքու քաղաքի պատմության թանգարանում, իսկ երկրորդ քանդակը Ռուսաստանի Լենինգրադ քաղաքի Էրմիտաժի թանգարանում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 71, էջեր 71 — 224 էջ։