Զահրա Էշրագի (պարս.՝ زهرا اشراقی, հունվարի 1, 1964(1964-01-01), Թեհրան, Իրան), իրանցի ակտիվիստ և կառավարության նախկին պաշտոնյա, որը հարել է ֆեմինիզմին և մարդու իրավունքներին։

Զահրա Էշրագի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1964(1964-01-01) (60 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բլոգեր, իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան
ԱմուսինMohammad-Reza Khatami?[1]
 Zahra Eshraghi Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Էշրագին ծնվել է 1964 թվականին։ Նա Ռուհոլլահ Խոմեյնիի թոռնուհին է։ Ուսանել է փիլիսոփայություն։

Տեսակետներ խմբագրել

Զահրա Էշրագին ցանկացել է, որ գլխաշորերի կրելը այլևս պարտադիր չլինի։ Նա հավատացել է, որ. «Մեր սահմանադրությունը դեռ ասում է, որ տղամարդը տերն է, իսկ կինը` հավատարիմ կին, որը զոհաբերում է իրեն իր ընտանիքի համար։ Բայց այստեղի հասարակությունը փոխվել է, հատկապես վերջին 10 տարիներին։ Եթե պապս հիմա լիներ այստեղ, ես վստահ եմ, որ նա շատ տարբեր գաղափարներ կունենար»։

Նա նաև հայտարարել է. «Իմ պապի կողմից հավանության արժանացած սահմանադրությունն ասում է, որ նախագահ կարող է լինել միայն տղամարդը... Մենք կցանկանայինք «տղամարդը» ձևակերպումը փոխել «բոլորը»։ Բայց այստեղ խտրականություն կա ոչ միայն սահմանադրության մեջ։ Որպես կին՝ ես ուզում եմ ստանալ անձնագիր՝ հեռանալու երկրից, անել վիրահատություն, նույնիսկ գրեթե շնչել»։

Անձնական կյանք խմբագրել

1983 թվականին Էշրագին ամուսնացել է Մոհամմադ Ռեզա Խաթամիի՝ Իրանի Իսլամական ճակատի նախկին ղեկավար, Իրանի գլխավոր ռեֆորմիստական կուսակցության և նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի կրտսեր եղբոր հետ[2]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ դուստր՝ Ֆաթեմեհը և մեկ որդի՝ Ալին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nytimes.com/2003/04/02/world/daughter-of-the-revolution-fights-the-veil.html?pagewanted=all&src=pm
  2. «Sayyid Mohammad-Reza Khatami». JRank Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել