Զագրոսի հինքարեդարյան թանգարան

Զագրոսի հինքարեդարյան թանգարան (պարս.՝ موزه پارینه‌سنگی زاگرس), թանգարան Քերմանշահում, Իրանում, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Թանգարանում պահվում է քարե գործիքների մեծ հավաքածու և բրածո կենդանիների ոսկորներ Իրանի հինքարեդարյան շրջաններից[1]։ Այն Իրանում միակ նմանատիպ թանգարանն է և առաջինը Մերձավոր Արևելքում[2]։

Զագրոսի հինքարեդարյան թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իրան
ՏեղագրությունՔերմանշահ
ՎայրTakyeh Beyglarbeygi?
ՀասցեModarres St.
Հիմնադրվել է2007
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է Ֆերեիդուն Բիլյարիի և Ա. Մորադի Բիթետունի կողմից, 2007 թվականին, Քերմանաշահում, Թեքիե Բիլյար Բաիգի հասցեում։ Հնէակենդանաբան Մարջան Մաշկուրը պատասխանատու է եղել թանգարանում կենդանիների ոսկորների նույնականացման համար։

Հավաքածուներ խմբագրել

Զագրոսի հինքարեդարյան թանգարանն զբաղեցնում է չորս սենյակ, որոնցում պահվում են առարկաներ Իրանի Հին քարի դարի և Նոր քարի դարի շրջաններից` թվագրված Ք. ա. 1.000.000 մինչև 8.000 տարի առաջ։ Առաջին սենյակն աուդիոսենյակ է, որտեղ այցելուները կարող են վավերագրական ֆիլմ դիտել նախապատմական քարեդարյան գործիքների և այն մասին, թե ինչպես էին հինքարեդարյան արհեստավորներն օգտագործել այդ գործիքները։ Այնտեղ կա նաև նեանդերթալյան մարդու ամբողջական չափերի մոդել[3]։

Երկրորդ սենյակը նվիրված է մարդկային և կենդանիների ոսկորների, որոնք բերված են Զագրոսի լեռնային համակարգից, ինչպես նաև` մարդկային գանգերի որոշ կրկնօրինակների Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայտնի հինքարեդարյան շրջաններից։ Կենդանական աշխարհի մնացորդների մեջ է բրածոների հավաքածու Ուեզմեհ քարանձավից, որն առաջնային նշանակության է։ Երրրոդ սենյակում պահվում են Ստորին պալեոլիթի քարե գործիքներ Ղաշաֆրուդից, Գանջ Պարից և Շիվատոյից։ Չորրորդ սենյակում են գտնվում ուշ հինքարեդարյան և նորքարեդարյան քարե գործիքներ, կենդանիների ոսկորներ, խեցիներ և հնագիտական այլ առարկաներ, որոնք նույնպես բերված են Զագրոսի լեռնային համակարգից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». www.tavoosonline.com (persa). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 23 de junio de 2020-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Արխիվացված պատճենը». web.archive.org. 26 de febrero de 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 23 de junio de 2020-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «Արխիվացված պատճենը». web.archive.org (persa). 11 de mayo de 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 23 de junio de 2020-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Zagros Paleolithic Museum in Iran's Kermanshah - Tourism news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 23 de junio de 2020-ին.

Գրականություն խմբագրել

  • Biglari, F., 2010 The Zagros Paleolithic Museum Guide, Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization, Kermanshah
  • Mashkour, M., H. Monchot, E. Trinkaus, J-L. Reyss, F. Biglari, S. Bailon, S. Heydari, K. Abdi 2009 Carnivores and their prey in the Wezmeh Cave (Kermanshah, Iran): A Late Pleistocene refuge in the Zagros, International Journal of Osteoarchaeology 19: 678-694.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրոսի հինքարեդարյան թանգարան» հոդվածին։