Զագրեբի կենդանաբանական այգի

Զագրեբի կենդանաբանական այգի (խորվ.՝ Zoološki vrt grada Zagreba), քաղաքային զբոսայգի և կենդանաբանական այգի, որը գտնվում է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։

Picto infobox plant.png
Զագրեբի կենդանաբանական այգի
խորվ.՝ Zoološki vrt grada Zagreba
Zoo Zagreb, entrance.jpg
Զագրեբի կենդանաբանական այգու մուտքը
Տեսակկենդանաբանական այգի
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
ՎարչատարածքԶագրեբ
Հիմնվել էհունիսի 27, 1925
Մակերես7 հեկտար
Զագրեբի կենդանաբանական այգիը գտնվում է Խորվաթիաում
Զագրեբի կենդանաբանական այգի
Զագրեբի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Զագրեբի կենդանաբանական այգի

Համարվում է Խորվաթիայի երեք կենդանաբանական այգիներից մեկը՝ ամենախոշորը և ամենահինը՝ ըստ ստեղծման ամսաթվի, որը զբաղեցնում է 7 հեկտար տարածք։

Զագրեբի կենդանաբանական այգին գտնվում է «Մաքսիմիր» մարզադաշտի հարևանությամբ, ուր բազմիցս տեղի են ունենում կարևոր ֆուտբոլային հանդիպումներ։

ՊատմությունԽմբագրել

Զագրեբի կենդանաբանական այգին Խորվաթիայի ամենահին կենդանաբանական զբոսայգին է, որը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 27-ին։

Վերակառուցվել է 1990 թվականին։ Զագրեբի կենդանաբանական այգին Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցացիայի և Եվրոպայի վտանգված կենդանատեսակների պահպանման նախագծի անդամ է։

Ներկայումս՝ կենդանաբանական զբոսայգու տնօրենն է Դավորկա Մալկովիչը։

ԿենդանատեսակներԽմբագրել

Կենդանաբանական այգում ապրում են 275 տեսակի 2,225 կենդանիներ, այդ թվում՝ կաթնասուններ, երկկենցաղներ, սողուններ և թռչուններ։

Այգում պահպանվող վտանգված տեսակներից են ձյունահովազը, փոքր պանդան, զեբրայծը, ադդակսը, սահարայի այծքաղը, վիրջինյան պարկամուկը, շիմպանզեն, զուբրը, երկսապատավոր ուղտը և այլն[1]։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Զագրեբի կենդանաբանական այգի Archived 2010-05-27 at the Wayback Machine., տեսակային բազմազանություն (խորվ.)

Արտաքին հղումներԽմբագրել