Զագրեբի երկրաշարժ (2020)
Զագրեբի երկրաշարժ, տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 22-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում[1], տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:24-ին, 5,3 բալ ուժգնությամբ[2]։ Էպիկենտրոնը Զագրեբից 7 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժը զգացվել է նաև Սլովենիայում[3]։ 5,1 բալ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել ժամը 7:00-ին, իսկ հետևել է ժամը 7:42-ին 3,7 բալ ուժգնությամբ ևս մեկը[4]։
Զագրեբի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Խորվաթիա |
Տարեթիվ | 22 Մարտի 2020 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 5.3 MW |
Հիպոկենտրոնի խորություն | 10 կմ |
Էպիկենտրոնի տեղագրություն | 40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Խորվաթիա |
Կրկնական ցնցումներ | 2 |
Ցունամի | ոչ |
Տուժածներ | 1 զոհ |
Զոհվածներ | 1 մարդ |
Վիրավորներ | 26 |
2020 Zagreb earthquake Վիքիպահեստում |
Վնասներ
խմբագրելՀաղորդվել է մեկ զոհի մասին, կան փլատակների տակ մնացած մարդիկ[6]։ Վնասվել են Զագրեբի հին քաղաքի շենքերը, Զագրեբի մայր տաճարի աշտարակներից մեկը ավերվել է արքեպիսկոպոսարանի վրա[4].[7]: Վնասվել է Զագրեբի Հիսուսի սրբագույն սրտի բազիլիկը[8]։ Փլվել է Խորվաթական պառլամենտի շենքի տանիքի մի մասը։ Որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։ Մեքենաներ են մնացել շենքերի փլուզված ճակատային մասերի տակ[6]։
Զագրեբից հյուսիս-արևելք, 50 կմ հեռու գտնվող Կռշկոյի ատոմային էլեկտրակայանը չի վնասվել և շարունակում է նորմալ աշխատել[3]։
Կառավարության արձագանք
խմբագրելՆախագահ Զորան Միլանովիչը և վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ արել տները լքած մարդկանց հեռու մնալ միմյանցից՝ նոր կորոնավիրուսի համաճարակից խուսափելու համար[9]։ Խորվաթիայի Պաշտպանության նախարարությունը մոբիլիզացրել է զորքը բնակչությանը օգնելու նպատակով[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Potres u Zagrebu ostavio veliku štetu, ljudi zbog straha ne žele ući u domove - Večernji.hr». Vecernji.hr. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Earthquake - Magnitude 5.3 - CROATIA - 2020 March 22, 05:24:02 UTC». Emsc-csem.org. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ 3,0 3,1 Al. Ma. (2019 թ․ սեպտեմբերի 20). «Potres čutili tudi v Sloveniji, JE Krško deluje nemoteno». Rtvslo.Si. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Foto: Snimio čitatelj. «Božinović: Najgori je potres prošao, ali moguće je da bude još sekundarnih. Hitno se sastaje državni vrh - Večernji.hr». Vecernji.hr. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Warning to Zagreb Citizens After Sunday Earthquakes: Do Not Enter Damaged Buildings». Total Croatia News. 2020 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ 6,0 6,1 Schwere Schäden: Erdbeben erschüttern Zagreb. In: orf.at. 22. März 2020, abgerufen am 22. März 2020.
- ↑ Schwere Erdbeben nördlich von Zagreb - Ausläufer bis nach Österreich spürbar. In: kleinezeitung.at. 22. März 2020, abgerufen am 22. März 2020.
- ↑ «Strašno razaranje i urušavanje u crkvi Srca Isusova u Palmotićevoj u Zagrebu». Večernji list (խորվաթերեն). 2020 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «UŽIVO Tri snažna potresa pogodila Zagreb, koronavirus i dalje veća ugroza». N1. 2020 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Vojska na ulicama: Saniraju štetu, pomažu u preseljenju inkubatora». Večernji list. 2020 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.