Դմիտրի Եֆրեմով
Դմիտրի Վլադիսլավովիչ Եֆրեմով (ռուսերեն՝ Дми́трий Владисла́вович Ефре́мов, ապրիլի 1, 1995 թ., Ուլյանովսկ, Ռուսաստան)՝ ռուս ֆուտբոլիստ, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանն է։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Դմիտրի Վլադիսլավովիչ Եֆրեմով | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսաստան | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ԲԿՄԱ (Մոսկվա) | ||
Համար | 15 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2012
2013֊մինչ հիմա 2015-2016 2016-2018 | → Օրենբուրգ |
16 (3) 25 (0) 24 (1) 49 (3) | |
Ազգային հավաքական | |||
2010-2011
2011-2012 2012-2013 2012-2014 2013-2016 2015 | Ռուսաստան |
6 (0) 10 (1) 6 (3) 11 (3) 16 (0) 1 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՖուտբոլով սկսել է զբաղվել 2004 թ․ Ուլյանովսկ քաղաքի Վոլգա ակումբի դպրոցում։ 2007 թ․ ֆուտբոլային կրթությունը շարունակել է Յուրի Կոնոպլյովի անվան ակադեմիայում[3]։ 2012 թ․ հայտավորվել է Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում, որտեղ խաղում էր Տոլյատի քաղաքի Ակադեմիա ակումբի կազմում։ Այս ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է ապրիլի 24-ին,երբ թիմը մրցում էր Գորնյակ ակումբի հետ (1:1)[4]։ Այդ ժամանակ էլ ֆուտբոլիստին սկսեց հետևել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, իսկ ամռանն արդեն հրավիրվեց ակումբ։ Դեկտեմբերին Դմիտրին նոր ակումբի հետ ստորագրեց 4.5 տարվա պայմանագիր։ 2013 թ․ ձմռանը ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի սկսվելը առաջին թիմի հետ մասնակցեց բոլոր մարզական հավաքներին[5]։
ԲԿՄԱ֊ի հիմնական կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 9-ին, երբ Ռուսաստանի առաջնությունում իր թիմը մրցում էր Սամարայի Կռիլյա Սովետովի հետ։ Այս հանդիպումն ավարտվեց (2:0) հաշվով, իսկ Դմիտրին խաղադաշտում հայտնվեց միայն 90-րդ րոպեին փոխարինելով Զորան Տոշիչին[6]։
2015 թ․ օգոստոսի 31-ին Եֆրեմովը վարձավճարով տեղափոխվեց չեխական Սլովան[7]։
Ազգային հավաքականի կազմում
խմբագրել2013 թ․ հունվարին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում կարողացել է դառնալ Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։ Ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է իր 20֊րդ տարեդարձի նախօրյակին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Ղազախստանի հետ (0:0)[8]։
Նվաճումներ
խմբագրելԹիմային
խմբագրելԲԿՄԱ (Մոսկվա)
խմբագրել- Ռուսաստանի չեմպիոն (2) 2012/13, 2013/14.
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1) 2014/15,
- Ռուսաստանի գավաթակիր (1) 2012/13.
- Ռուսաստանի սուպերգավաթակիր (3)։ 2013, 2014, 2018
Սլովան (Լիբերեց)
խմբագրել- Չեխիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) 2015/16.
Ազգային հավաքականի կազմում
խմբագրել- Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող (1) 2013
Անձնական
խմբագրել- Գրանատկինի հուշամրցաշարի լավագույն խաղացող (1) 2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ «Дмитрий Ефремов: За ЦСКА стал болеть из-за Алана Дзагоева». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Академия — Горняк
- ↑ Лучший игрок Мемориала Гранаткина отправится на сбор с ЦСКА
- ↑ Крылья Советов — ЦСКА
- ↑ ЦСКА ОТДАЛ ЕФРЕМОВА В АРЕНДУ В «СЛОВАН»
- ↑ Дмитрий Ефремов: «Еще не показал все, на что способен»