Եփրեմ Սավայան

հայ նկարիչ

Եփրեմ Մարտիրոսի Սավայան (հունիսի 15, 1909(1909-06-15), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 27, 1974(1974-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Եփրեմ Սավայան
Ծնվել էհունիսի 15, 1909(1909-06-15)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 27, 1974(1974-08-27) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
ԶավակներԱրմեն Սավայան և Անահիտ Սավայան

Նկարիչ Արմեն և նկարչուհի, խեցեգործ Անահիտ Սավայանների հայրն է։ Ժամանակակից հայտնի նկարչուհի Մարո Սարգսյանի պապը։

Կենսագրություն

խմբագրել

1930 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի բնագավառում։ Պատկերման վավերականությամբ աչքի են ընկնում նկարչի կնոջ (1940), որդու (1952), Լուսաբեր Ղազարյանի (1948, ՀԱՊ), Ն. Մ. Տոկարսկու (1960), երգչուհի Լուսինե Զաքարյանի (1961), Կոմիտասի (1969) դիմանկարները, «Երկաթուղայիններ» (1947), «Հովհաննես Թումանյան և Զորավար Անդրանիկ» (1969) թեմատիկ պատկերները, «Այրիվանք» (1970) բնանկարը։ 1929 թվականին մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Եփրեմ Սավայանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել