Անահիտ Սավայան

հայ նկարիչ

Անահիտ Եփրեմի Սավայան (ապրիլի 18, 1944(1944-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 18, 2013(2013-05-18), Երևան, Հայաստան[1]), հայ նկարչուհի, խեցեգործ։

Անահիտ Սավայան
Ի ծնեԱնահիտ Եփրեմի Սավայան
Ծնվել էապրիլի 18, 1944(1944-04-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 18, 2013(2013-05-18) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969)
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջաննկարչուհի, խեցեգործ
ՀայրԵփրեմ Սավայան
ԶավակներՄարո Սարգսյան

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եփրեմ Սավայանի դուստրն է, նկարիչ Արմեն Սավայանի քույրը։ Ժամանակակից հայտնի նկարչուհի Մարո Սարգսյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1978 թվականից գեղանկարչություն և խեցեգործություն է դասավանդել Երևանի Պուշկինի անվան դպրոցում։ Թեմատիկ-խորհրդանշական բնույթի խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Հրազդանի ջրէկի (1971), Երևանի Պուշկինի անվան դպրոցի (1974), «Նաիրի» (1977), «Սևան» (1978) հյուրանոցների, «Ոսկեվազ» սրճարանի (1986) ներսույթները, ստեղծել որմնանկարներ Երևանի թիվ 1 մանկապարտեզում (1974), պաննոներ՝ «Հրազդանմաշ» գործարանի (Հրազդան) առողջարանում (1988) և այլուր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Անահիտ Սավայան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.