Եփրեմ Պողոսյան

հայ բանասեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եփրեմ Հակոբի Պողոսյան (Փոնչոյան Սարգիս, մարտի 14, 1897(1897-03-14)[1], Խաշուտ, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ[1] - մայիսի 20, 1972(1972-05-20)[1], Վիեննա, Ավստրիա[1]), հայ բանասեր, քերական։

Եփրեմ Պողոսյան
Ծնվել էմարտի 14, 1897(1897-03-14)[1]
Խաշուտ, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ[1]
Մահացել էմայիսի 20, 1972(1972-05-20)[1] (75 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[1]
Բնակության վայր(եր)Վիեննա[1] և Պլովդիվ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ավստրիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր և քերական

Կենսագրություն

խմբագրել

Եփրեմ Պողոսյանը ծնվել է 1897 թվականին Ախալցխայի շրջան Աբաթխե գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1910 թվականին մեկնել է Վիեննա, ավարտել (1917) միաբանության դպրոցը, դարձել Մխիթարյան միաբանության անդամ (19171921 թվականից դասավանդել է միաբանության վարժարաններում, 1927-1947 թվականներին՝ Պլովդիվում, որտեղ, հայոց լեզվի քերականության ուսուցմանը նպաստելու նպատակով, գրել է «Քերականություն աշխարհաբար լեզվի» 1-4-րդ դասարանների դասագրքերը։ 1948 թվականին վերադարձել է Վիեննա, ձեռնամուխ եղել հայ նշանավոր գերդաստանների և մշակութային ընկերությունների պատմության ուսումնասիրմանը։ Հրատարակվել են Պողոսյանի մի շարք մենագրություններ («Պատմություն Հայ Մշակութային Ընկերություններ ու», հ․ 1-3, 1957-1969 թվականներ, «Ոսկյան և Մըսըրլյան գերդաստանները», 1953, «Տատյան գերդաստանը», 1968 և այլն), ինչպես նաև «Նոր տարվո տոնը հին և նոր Հայոց քով» (1952), «Համբարձման տոնն և հայ ժողովրդի վիճակախաղը» (1956) ազգագրական բնույթի գրքերը, «Ապրումներ» (1968) բանաստեղծությունների ժողովածուն[2][3]։

Մահացել է 1972 թվականի մայսիսի 20-ին Վիեննայում։

  • Փոքրիկ ծխան մաքրողը (Թատր. մէկ արարուածով), 1934։
  • Գոտֆրիդ փոքրիկ ճգնաւորը (Հետաքրքրական բարոյալից վեպ), 1939։
  • Նոր տարւոյ տօնը։ Հին եւ նոր հայոց քով (Քննական ուսումնասիրութիւն), 1952։
  • Հայ խմբագրուհիներ։ Ուսումնասիրութիւն, իրենց կեանքի եւ գործի մասին։ Ութը պատկերներով, 1953։
  • Ալլահվէրտեան գերդաստանը։ Վիեննա։ տպ. Մխիթարեան, 1957[4]։
  • Պիլէզիկճեան գերդաստանը։ Վիեննա։ տպ. Մխիթարեան, 1963[5]։
  • Պալեան գերդաստանը, 1981[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 370.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  4. Պողոսյան, Եփրեմ Հակոբի (1957). Ալլահվէրտեան գերդաստանը =: Die familie Allahwerdian. Ազգային մատենադարան. Վիեննա: տպ. Մխիթարեան.
  5. Պողոսյան, Եփրեմ Հակոբի (1963). Պիլէզիկճեան գերդաստանը =: Die familie Bilezikdjian. Ազգային մատենադարան. Վիեննա: տպ. Մխիթարեան.
  6. Պողոսյան, Եփրեմ Հակոբի (1981). Պալեան գերդաստանը = Geschichte der familie Balian. Ազգային մատենադարան. Վիեննա: Տպ. Մխիթարեան.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եփրեմ Պողոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370