Երևանի պետական կամերային երգչախումբ

Երևանի պետական կամերային երգչախումբ, ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի (հիմնադիր-ղեկավար) կողմից։

Պատմություն խմբագրել

Երգչախումբն ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանու ներքո՝ կոմիտասյան մեզ հասած ժառանգությունը կատարելու և տարածելու առաքելությամբ։ 2005 թվականին Երևանի կամերային երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ[1]։ 2012 թվականին երգչախումբն առաջին անգամ հնչեցրել է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը»[2]։

2015 թվականի հունիսի 11-ին Զվարթնոց տաճարի մոտ Երևանի պետական կամերային երգչախումբը և Տիգրան Համասյանը հանդես են եկել համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[3]։

Տվյալներ խմբագրել

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան

    • խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան,
    • երաժշտական խորհրդատու եւ կոնցերտմայստեր՝ Կարինե Հարությունյան

Միջազգային փառատոներ խմբագրել

  • Իտալիա «Ռավեննա» փառատոն։ Համերգներ Լիբանանում, Սիրիայում, 1997
  • Հայաստանի մշակութային օրեր Գերմանիայում, 1998
  • Նորվեգիա՝ «Բերգեն փառատոն», 1999
  • Գերմանիա «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն, 2000
  • Համատեղ համերգ իտալական «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ Հայաստանում, ղեկ. Ռիկարդո Մուտտի, 2001
  • Գերմանիա, համատեղ համերգային կատարումներ «Ֆրանկֆուրտեր Կանտորայ» երգչախմբի հետ, 2002
  • ՌԴ, «Սանկտ Պետերբուրգյան Դղյակներ» փառատոն, 2003
  • ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն, 2004
  • Գերմանիա, «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն, 2005
  • Ֆրանսիա, «Il’De France» փառատոն, 2006
  • ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն։ Համերգային շրջագայություն Սիրիա, 2007
  • ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն, 2009
  • Իտալիա, Լորետտո, հոգևոր երաժշտության փառատոն, 2010
  • ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն, 2012,

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Երևանի պետական կամերային երգչախումբը հանրապետությունում հանդես կգա Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրով
  3. «Տիգրան Համասյան և Երևանի պետական կամերային երգչախումբ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել