Հարություն Թոփիկյան
Հարություն Ժիրայրի Թոփիկյան (հուլիսի 23, 1951[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2020[2]), հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2013)։
Հարություն Թոփիկյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 23, 1951[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2020[2] (69 տարեկան) |
Մասնագիտություն | երաժիշտ |
Աշխատավայր | Երեւանի պետական սենեկային երգչախումբ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1969) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թվականին հայրենադարձ ուսուցիչների ընտանիքում։ 1967-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ. Քեթենջյանի դասարանում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ. Չունգուրյանի դասարանում։ 1974 թվականին աշխատել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։
1979-1984 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր։ 1983-1991 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը 1987 թվականին Լիտվայի Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը։ 1989-1991 թվականներին եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ, անդամ։ Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20 000 երգիչներ (Տալլին, 1991)։ 1991-1994 թվականներին Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը։
1996 թվականին ստեղծել և ղեկավարում է Երևանի կամերային երգչախումբը (2005 թվականից՝ պետական, կատարվել և ձայնագրվել են 147 խմբերգեր)[3][4]։ 2012 թվականին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծել և մինչև 2020 թվականի հոկտեմբերը ղեկավարել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը։
Մրցանակներ
խմբագրել- Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակ (4 ձայնասկավառակ Մելոդիա ֆիրմա և1 ձայնասկավառակ ԱՄՆ-ում), 1982
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2013)[5]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11825
- ↑ 2,0 2,1 2,2 Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Սեբաստացիներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար. Հարություն Թոփիկյան
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ համերգ կնվիրվի Հարություն Թոփիկյանի 70-ամյակին
- Հարություն Թոփիկյան - Հայ ազգային երաժշտություն
- Հարություն Թոփիկյան - Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ
- Հարություն Թոփիկյան, մոնոլոգ
- Հարցազրույց Հարություն Թոփիկյանի հետ, 2012
- Հարություն Թոփիկյան. խոստովանություն