Երևանի շամպայն գինիների գործարան

Երևանի շամպայն գինիների գործարան, շամպայնի արտադրության առաջատար ձեռնարկություն Հայաստանում։ Գործարանը բացվել է 1939 թվականին Երևանում խորհրդային ժամանակաշրջանում։ Ի սկզբանե ստեղծվել է որպես քաղցր և չոր գինիների գործարան։ 1954 թվականին գործարանի արտադրանքը մեծացել է` ընդգրկելով փրփրուն գինիներ[1]։ Խորհրդային Միության փլուզումից հետո 1995 թվականին փրփրուն գինիների գործարանը սեփականաշնորհվել է՝ դառնալով բաց բաժնետիրական ընկերություն[2]։

Երևանի շամպայն գինիների գործարան
Տեսակբաց բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է1939
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Կայքarmchampagne.am
ԲորսաՀՖԲESHG
 Yerevan Champagne Wines Factory Վիքիպահեստում

Գործարանը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 20 հասցեում[3]։

Արտադրանք և ապրանքանիշեր խմբագրել

Ներկայումս գործարանը տարեկան ունի 10 միլիոն շիշ արտադրելու հնարավորություն։ Գործարանն արտադրում է մի շարք փրփրուն գինիներ, այդ թվում, գինի, մրգային գինի, կոնյակ, օղի և շամպայն, բոլորը հիմնված ֆրանսիական տեխնոլոգիայի հիման վրա։

Գործարանն արտադրում է մի շարք կարմիր չոր, կիսաչոր, աղանդերի և խաղողի գինի՝ Հայկ Նահապետ, Վերածնունդ, Աննա, Լիլիթ, Ֆրանս, Երկրի արյուն, Հարսանիք և Արենի Վայք[4]։ Գործարանն արտադրում է նաև մրգային գինի՝ Սպիտակ քիշմիշ, Միկադո, Vin de Farise (կարմիր կիսաչոր ելակի գինի), Vin de Cassis Noir (կարմիր կիսաչոր սև հաղարջի գինի), Vin de Framboise (կարմիր կիսաչոր ազնվամորու գինի), Սև քիշմիշ, Vin de Cerise (կարմիր կիսաչոր բալի գինի), Vin de Mure (կարմիր կիսաչոր մոշի գինի) և Vin de Grenade (կարմիր կիսաչոր նռան գինի)[5]։

Գործարանն արտադրում է կոնյակի հետևյալ ապրանքանիշերը՝ Հայաստանի հպարտություն (3, 5 և 7 տարեկան), Ոսկե դար, Ֆրանս, Նարե և Տրդատ[6]։

Օղու ապրանքանիշերից հայտնի են՝ Մուժիկ և Ռուսկայա նախոդկա[7]։

Շամպայնի (փրփրուն գինի) տեսակները ներառում են կիսաչոր շամպայն, կարմիր փրփրուն շամպայն, չոր շամպայն և կիսաչոր շամպայն, որոնք բոլորն արտադրվում են Հայկական շամպայն բրենդի ներքո[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի Շամպայն Գինիների Գործարան - About Yerevan Champagne Wines Factory». armchampagne.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Armenian Oligarches Active in France - Hetq - News, Articles, Investigations». hetq.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Yerevan Champagne Wines Factory OJSC at spyur.am». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Երևանի Շամպայն Գինիների Գործարան - Wine products». armchampagne.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Երևանի Շամպայն Գինիների Գործարան - Fruit wine products». armchampagne.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Երևանի Շամպայն Գինիների Գործարան - Cognac products». armchampagne.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «Երևանի Շամպայն Գինիների Գործարան - Vodka products». armchampagne.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Երևանի Շամպայն Գինիների Գործարան - Champagne products». armchampagne.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 576