Կարո Քահքեջյան
Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ - հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սիրիահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։
Կարո Քահքեջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1962 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մահացել է | հունիսի 26, 1993 (31 տարեկան) |
Մահվան վայր | Մաղավուզ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1978 թվականին տեղափոխվել է Գերմանիա, սովորել ճարտարապետություն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ Ապա հաստատվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա. Աճեմյանի հետ կազմել է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է Հայաստանի Արարատի, Տավուշի, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։
Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը[1]։
Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք որ մեր վրայ խօսք չի գայ[2] - Կարո Քահքեջյան
|
Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով...բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք[2] - Կարո Քահքեջյան
|
Պատկերասրահ խմբագրել
-
Հուշարձան՝ նվիրված Կարո Քահքեջյանին Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի բակում
-
Հուշարձան՝ նվիրված Կարո Քահքեջյանին Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի բակում
-
Կարո Քահքեջյանի գերեզմանաքարը
-
Կարո Քահքեջյան
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |