«Երևան՝ սիրո քաղաք» , երգ, որը թողարկվել է Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ։ Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը Արա Թորոսյանը։ Երգը ներկայացրել են հայկական էստրադայի երգիչներ Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Զարուհի Բաբայանը, Էմմա Ասատրյանը, Էռնա Միրը, Միհրան Ծառուկյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Սյուզաննա Մելքոնյանը։ Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ[1], որի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը, պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյան։

«Երևան՝ սիրո քաղաք»
Արսեն Սաֆարյան, Արթուր Իսպիրյան, Զարուհի Բաբայան, Էմմա Ասատրյան, Էռնա Միր, Միհրան Ծառուկյան, Ռադիկ Գաբրիելյան, Սյուզաննա Մելքոնյանի երգը
Թողարկված2017
Տևողություն3:27
ՀեղինակԱրա Թորոսյան (երաժշտություն), Ավետ Բարսեղյան (խոսք)
ՊրոդյուսերԼիլիթ Մարտիրոսյան

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել