Երփներանգ գլխարկով կինը (նկար)

Ռոյ Լիխտենշտեյնի նկար

«Երփներանգ գլխարկով կինը» (անգլ.՝ Woman with Flowered Hat), ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնի՝ փոփ-արտ ոճով արված նկարը։ Ստեղծվել է 1963 թվականին[1]։ Այն ստեղծվել է կտավի վրա «Մագնա» ակրիլային ներկով։ 2013 թվականի մայիսին այն վաճառվել է Լիխտենշտայնի ստեղծագործությունների համար ռեկորդային գնով[2][3]։ Ստեղծագործության հիմքը Պաբլո Պիկասոյի «Դորա Մաար» դիմանկարն է[4]։

Երփներանգ գլխարկով կինը
տեսակգեղանկար
նկարիչՌոյ Լիխտենշտայն
տարի1963
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ
հավաքածուLaurence Graff?
Ծանոթագրություններ

Պատմություն Խմբագրել

 
Ռոյ Լիխտենշտայնը 1967 թվականին

Պիկասոն նկարել է իր սիրուհի Դորա Մաարի մի քանի դիմանկար, որոնցում նրա դեմքը աղավաղված է այնպես, ինչպես Լիխտենշտայնի նկարում։ Նման դիմանկարները նրա ավելի վաղ կուբիստական ​​ստեղծագործությունների մասնատված ձևերի էքսպրեսիոնիստական ​​զարգացում էին։ Պիկասոյի՝ 1941 թվականի նկարը՝ «Դորա Մաարը կատվի հետ», 2006 թվականին աճուրդի է հանվել 95 216 000 դոլարով[5]։

Լիխտենշտայնն ուղղակիորեն օգտագործել է Մարթոն Նեյմանի ընտանեկան հավաքածուից Մաարի 1939-1940 թվականների դիմանկարը` որպես «Երփներանգ գլխարկով կինը» նկարի մոդել[6]։ Նեյմանն ինքն է ուղարկել դիմանկարի վերարտադրությունը Լիխտենշտեյնին՝ տեսնելով Պիկասոյի նկարի նրա վաղ փոփոխություններից մեկը[1][4][6][7]։

Լիխտենշտայնը ստեղծել է «Երփներանգ գլխարկով կինը» նկարը՝ ոգեշնչվելով տարբեր աղբյուրներից, ներառյալ կոմերցիոն նկարազարդումները, զավեշտական ​​պատկերները և մոդեռնիստական ​​գլուխգործոցները։ Գլուխգործոցները ներկայացնում էին այն, ինչը կարելի էր անվանել արվեստի «կանոն» և համարվում էր «բարձր արվեստ», մինչդեռ ստեղծագործության մեջ ներառված «ցածր արվեստը» կարող էր պարունակել կոմիքսների տարրեր։ Լիխտենշտեյնի նկարչության վրա ազդած «գլուխգործոցները» ներառում էին այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Սեզանը, Մոնդրիանը և Պիկասոն։ Ինքը՝ Լիխտենշտայնը, նույն 1960-ականներին նշել է, որ այն բաները, որոնք նա, ըստ երեույթին, ծաղրել է, իրականում իր հիացմունքի առարկան էին[8]։ «Երփներանգ գլխարկով կինը» Պիկասոյի չորս տարատեսակություններից մեկն է, որը ստեղծվել է Լիխտենշտայնի կողմից 1962 և 1963 թվականներին[1]։

Ստեղծում Խմբագրել

Լիխտենշտայնը աշխատում էր՝ ստեղծելով Պիկասոյի վերարտադրության հիման վրա փոքր մասշտաբի գծագրական նկարներ։ Դրանից հետո նա նախագծել է այն կտավի վրա` օգտագործելով նախագծված ուրվագծային նկարը որպես ձևանմուշ։ Նկարիչը միտումնավոր խուսափել է բուն վերարտադրությունը նախագծելու ավելի թեթև տարբերակից։ Արվեստաբան Մայքլ Ֆիցջերալդի խոսքով՝ դա արվել է այն պատճառով, որ նա ցանկանում էր «հավատարիմ մնալ իր նկարչական կարգապահությանը»։ Լիխտենշտայնը վերարտադրությունը ամրացրել է իր արհեստանոցի պատին՝ նկարի կողքին, երբ աշխատում էր դրա վրա։ Նկարչի անավարտ նկարը կարելի է տեսնել Լիխտենշտայնի մասին հոդվածում, որը ժամանակին հայտնվել էր «Life» ամսագրում։ Այս վկայությունը «Երփներանգ գլխարկով կինը» նկարը դարձնում է «նրա՝ Պիկասոյի վարիացիաներից առավել հիմնովին փաստագրվածը»։

Ռեկորդ աճուրդում Խմբագրել

2013 թվականի մայիսի 15-ին «Երփներանգ գլխարկով կինը» Քրիստիսում վաճառվել է 56,1 միլիոն դոլարով՝ ներառյալ հոնորարները։ Այն ձեռք է բերել ոսկերիչ Լոուրենս Գրաֆը[2]։ Գրաֆը, որի 75-ամյակը լրանում էր նույն թվականի հունիսի 13-ին, գերազանցել է մյուս երեք դիմորդներին՝ Լիխտենշտայնի աշխատանքի համար առաջարկելով 50 միլիոն դոլար (ի սկզբանե կանխատեսվում էր, որ գինը կգերազանցի 30 միլիոն դոլարը), ինչը, հաշվի առնելով աճուրդի վճարները, վերջում կազմել է 56,1 միլիոն դոլար[3]։ Վաճառքը համընկել է Լիխտենշտայնի աշխատանքների հետահայացի հետ, որն անցկացվում էր Թեյթ Մոդեռնում[8]։ Դա նկարչի պատմության մեջ ամենամեծն էր[9], անցկացվել է նաև Չիկագոյի Արվեստի ինստիտուտում, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում [10] և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։

«Երփներանգ գլխարկով կինը» գերազանցել է Լիխտենշտայնի աշխատանքների նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2012 թվականի մայիսի 9-ին Սոթբիսում՝ «Քնած աղջկա» 44,8 միլիոն դոլարով վաճառքի արդյունքում[11][12]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «RELEASE: Roy Lichtenstein's Woman with Flowered Hat»։ Кристис։ 10 апреля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին։ Վերցված է 8 сентября 2019 
  2. 2,0 2,1 Pavia Will (16 мая 2013)։ «The King of Diamonds comes up trumps in auction»։ The Times (London, United Kingdom)։ ISSN 0140-0460։ Վերցված է 8 сентября 2019 
  3. 3,0 3,1 Vogel, Carol (2013-05-16)։ «Christie’s Contemporary Art Auction Sets Record at $495 Million»։ The New York Times։ Վերցված է 8 сентября 2019 
  4. 4,0 4,1 «Basquiat Painting, 'Dustheads,' Fetches Record $48.8 Million At Christie's Auction In New York (PHOTO)»։ HuffPost։ 2013-05-16։ Վերցված է 8 сентября 2019 
  5. «Under the hammer: record art auctions»։ GlobalPost։ Франс-Пресс։ 2013-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 4 декабря 2020 
  6. 6,0 6,1 Fitzgerald, Michael, Picasso and American Art, Whitney Museum of American Art with Yale University Press, 2007, pp.253-4.
  7. Melikian, Souren (2013-05-16)։ «Contemporary Art Frenzy»։ The New York Times։ Վերցված է 8 сентября 2019 
  8. 8,0 8,1 «Christie's to offer a Pop Art masterpiece: Roy Lichtenstein's Woman with Flowered Hat»։ ArtDaily։ Վերցված է 8 сентября 2019 
  9. Kirkova, Deni (2013-02-19)։ «Pop goes the Tate! Iconic works of Roy Lichtenstein brought together for exciting new exhibition at the Tate Modern»։ Daily Mail։ Վերցված է 8 сентября 2019 
  10. «'Roy Lichtenstein: A Retrospective' Debuts At The Art Institute of Chicago (PHOTOS)»։ HuffPost։ 2012-05-22։ Վերցված է 8 сентября 2019 
  11. «Contemporary Art Evening Auction: New York - 09 May 2012 07:00 PM - N08853»։ Սոթբիս։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2012-05-10 
  12. Melikian, Souren (2012-05-12)։ «Disconnect in the Art Market»։ The New York Times։ Վերցված է 8 сентября 2019 

Արտաքին հղումներ Խմբագրել