Չիմնիզ ամրոցի գաղտնիքը

վեպ

«Չիմնիզ ամրոցի գաղտնիքը» (անգլ.՝ The Secret of Chimneys), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրվել է 1925 թվականին, Մեծ Բրիտանիայում հրատարակվել է «The Bodley Head» հրտարակչության կողմից։ Հետագայում, Չիմնիզի ամրոցը, ինչպես նաև վեպի այլ հերոսներ, հայտնվում են 1929 թվականին հրատարակված «Յոթ թվատախտակների գաղտնիքը» գրքում[2]։

Չիմնիզ ամրոցի գաղտնիքը
անգլ.՝ The Secret of Chimneys
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրթրիլեր[1], դետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդԵրազների ճանապարհը
ՀաջորդՌոջեր Աքրոյդի սպանությունը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBodley Head
Հրատարակման տարեթիվհունիս 1925
Կայքagathachristie.com/stories/the-secret-of-chimneys(անգլ.)

Սյուժե խմբագրել

Վեպի գլխավոր հերոս Էնթոնի Քեյդը, Հարավային Աֆրիկայում աշխատում է որպես էքսկուրսավար։ Այնտեղ նա հանդիպում է իր հին ընկերոջը, ով նրան առաջարկում է իշխան Ստիլպտիչայի հիշատակարանների ձեռագրերը հասցնել Լոնդոն, ինչի դիմաց կստանա մեծ պարգևատրություն։ Էնթոնին համաձայնվում է, բայց այդ առաջադրանքը շատ վտանգավոր էր, քանի որ Սթիլպտիչին անցյալում խառնված էր միջազգային բանսարկություններում և հիշատակարանների հրատարակումից շատ քաղաքական գործիչներ էին վախենում, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում։ Այդ նույն ժամանակ Չիմնիզի ամրոց են հրավիրում Միխայիլ Աբալովիչին՝ Հերցոսլովակիայի ժառանգորդ արքայազնին, որպեսզի նրան համոզեն բրիտանական ընկերությանը ներկայացնել նավթ հանելու կոնցեսիաները, որի փոխարեն առաջարկում էին վերականգնել Հերցոսլովակիայի իշխանությունը։ Սակայն հենց առաջին գիշերը ամրոցում Միխայիլին սպանում են։ Էնթոնի Քեյդը այդ ժամանակ գտնվում էր մոտակայքում և դառնում է գլխավոր կասկածյալը։ Քանի որ, չկար նրա մեղավորության ապացույցներ, նրան հետաքննության ժամանակ հրավիրում են ամրոց։ Հետաքննությունը անցկացնում է սուպերինտենդանտ Բեթլին, ով մասնագիտացված էր մանրակրկիտ քրեական գործերում, որոնք կարող են առաջացնել լուրջ քաղաքական խնդիրներ։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ մահվան պատճառը քաղաքականությունը չէր, այլ «Կոհինուր» ադամանդը, որը ամրոցից գողացվել էր մի քանի տարի առաջ և հնարավոր է, որ հենց ամրոցում էլ թաքցված է։

Կերպարներ խմբագրել

Չիմնիզ ամրոցի բնակիչեր խմբագրել

  • Մարկիզ Քեյթերեմ (Marquis of Caterham) — ամրոցի սեփականատեր
  • Լեդի Էյլին «Բանդլ» Բրենտ (Lady Eileen «Bundle» Brent) — մարքիզի ավագ դուստրը
  • Դեյզի և Դուրչլի Բրենտ (Daisy and Dulcie Brent) — մարքիզի կրտսեր դստրերը
  • Տրեդուել (Tredwell) — ամրոցի աշխատող
  • Միս Բրան (Miss Brun) — մարկիզի երկու դստրերի դայակը

Բրիտանական իշխանության ներկայացուցիչներ խմբագրել

  • Պատվարժան Ջորջ Լոմակս (The Honourable George Lomax) — արտաքին գործերի նախարար
  • Բիլ Էվերսլի (Bill Eversleigh) — արտաքին գործերի նախարարության աշխատակից

Հերցեսլովակիայի ներկայացուցիչներ խմբագրել

  • Արքայազն Միքայել Աբալովիչ (Prince Michael Obolovitch) — թագի ժառանգորդ
  • Կապիտան Անդրասի (Captain Andrassy) — նրա ախոռապետը
  • Բորիս Անչուկով (Boris Anchoukoff) — նրա սպասավորը
  • Բարոն Լոլոպրեջիլ (Baron Lolopretjzyl) — Հերցեսլովակիայի միապետական կուսակցության լոնդոնի ներկայացուցիչ
  • Արաքայազն Նիկոլաս Աբալովիչ (Prince Nicholas Obolovitch) — նույն ինքը՝ Էնթոնի Քեյդ
  • «Արյունոտ ձեռքի խմբակցություն» խմբի գործակալ

Ոստիկանություն և հետաքննիչներ խմբագրել

  • Քննիչ Բեդգվորթ (Inspector Badgworth)
  • Բժիշկ Քարթռայթ (Dr. Cartwright)
  • Սուպերինդենտանտ Բեթլ (բրիտանական ոստիկանության կոչում, համապատասխանում է բանակի մայորին)
  • Քոնսթբել Ջոնսոն

Էկրանավորում, ադապտացիաներ և թատերական ներկայացումներ խմբագրել

  • 1931 թվականին Քրիսթին գրել է պիես, որի հիմքը վեպն է։ Սակայն պիեսը ներկայացումը տեղի է ունեցել միայն 2003 թվականին՝ Կանադայում, երբ ավելի վաղ կորած ձեռագիրը գտնվեց[3][4]։
  • 2007 թվականին HarperCollins հրատարակչությունը ըստ վեպի թողարկեց գրաֆիկական նովել[5]։
  • 1980 թվականի մայիսին թողարկվեց հեռուստաֆիլմ, որտեղ Լու Ֆերինոն կատարում էր քննիչ Բեթլի դերը։ Ֆիլմը կոչվում է «Յոթ զանգերի գաղտնիքը», այնտեղ ներառված էր երկու գրքերը։
  • 2009 թվականի սեպտեմբերին բրիտանական ITV Studios հեռուստաընկեությունում նկարահանվեց Մարփլ (անգլ.՝ Marple) հեռուստասերիալի էպիզոդ, որի հիմքում վեպի սյուժեն էր։ Տիկին Մարփլի դերը կատարում էր բրիտանացի դերասանուհի Ջուլիա Մաքենզին[6]։ Ադապտացման մեջ Չիմնիզ ամրոցը պահպանվել է, որպես գործողությունների գլխավոր կենտրոն։ Բացի այդ, տիկին Մարփլի ավելացումը, որպես գլխավոր դետեկտիվ համարվում է փոփոխություններից միայն առաջինը։ Փոխվել են գրեթե բոլոր անվանումները՝ Հերցեսլովակիան փոխել են Ավստրիայով, մյուս փոփոխություններից մեկի մարդասպանի անհատականության գրեթե լրիվ փոփոխումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 1-903047-77-3
  2. Рецензия на роман «Тайна Замка Чимниз»
  3. «Calgary News & Entertainment Weekly. Vertigo finds «lost» Christie play». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. BBC: Forgotten Christie play uncovered
  5. Рецензия на графическую новеллу «Тайна Замка Чимниз»
  6. Marple: The Secret of Chimneys