Երջանիկ Գևորգյան

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երջանիկ (Կամարնիկ) Հունանի Գևորգյան (նոյեմբերի 5, 1935(1935-11-05)[1], Այգեշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2020(2020-11-03)[2]), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991):

Երջանիկ Գևորգյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1935(1935-11-05)[1]
ԾննդավայրԱյգեշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 3, 2020(2020-11-03)[2] (84 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1959)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1991)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Երջանիկ Գևորգյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 5-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում։ Վաղ տարիքում որբացել է. մայրը մահացել է, հորն աքսորել են Սիբիր։ Երջանիկի դաստիարակությամբ սկզբնական շրջանում զբաղվել են բարեկամները։ 1937 թվականին 2 տարեկան հասակում ընկել է էլեկտրական օջախի վրա և այրվածքների պատճառով կորցրել տեսողությունը, և երեխային հանձնել են Նոր Խարբերդի մանկատուն։ 1941-1953 թվականներին սովորել է Երևանի կույրերի գիշերօթիկ դպրոցում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է Հայաստանի կույրերի միությունում որպես հրատարակչություն սղագրող, ակումբի ղեկավար, «Բյուլետեն» պարբերականի խմբագիր։ 1970 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1985 թվականից՝ Հայագիտական հետազոտությունների լաբորատորիայում։ 1976 թվականից երգել է Հայաստանի կույրերի միության երգչախմբում, 1995 թվականից՝ ՀՀ լեզվի պետական տեսչության հեռուստառադիոհաղորդումների լեզվի վերահսկող, վարել է հաղորդաշարեր ռադիոյում և հեռուստատեսությունում՝ նվիրված հայոց լեզվի խնդիրներին։ 2013 թվականից դասավանդում է Հայաստանի պետական մանկավարժական համալասրանի հատուկ կրթության և մանկավարժության ամբիոնում[3]։

Երիտասարդ տարիքից ուսումնացիրել է մարդկանց շփումը ժեստերի լեզվի միջոցով։ Իր ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է 646 ժեստ, բացահայտել է դրանց իմաստն ու բաժանել 5 խմբի[4]։

Աշխատությունները վերաբերում են հայերենի բառագիտությանը, դարձվածաբանությանը, հայոց շարժումնային լեզվին և ուղղախոսությանը։ Հեղինակ է բառարանների «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան» (1978), «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան» (2003), «Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն» (2004, համահեղինակ)։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի կույրերի միության պատվավոր անդամ

Պարգևներ խմբագրել

  • Վահան Թեքեյանի անվան մրցանակ (2004)
  • Հայաստանի կույրերի միության ոսկե մեդալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալ (2006)
  • ՀԿՄ ոսկե հուշամեդալ (2008)
  • ՀՀ ԱԳ Հակոբ Մեղապարտ մեդալ (2010)
  • Բնության և հասարակության ակադեմիայի «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե» մեդալ (Գերմանիա) (2014)

Երկեր խմբագրել

  • Հայերենի դարձվածքները։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Մարգարյան Ալեքսանդր Սիմոնի [խմբ.], Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1969[5]։
  • Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան, 1978[6]։
  • Բառաքերականական համանունները ժամանակակից հայերենում։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1983[7]։
  • Հայոց շարժումնային լեզվի բացատրական բառարան, 2003[8]։
  • Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն բառարան, 2004 (համահեղինակ)։
  • Սխալ և ճիշտ։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Միրզոյան Լավրենտի Աշոտի, Գևորգյան Սուսաննա, Գեղամյան Սեյրանուհի Հայկազի, Երևան, Գրաբեր, 2006[9]։
  • Հեռուստառադիոեթեր։ Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա, Երևան, Էդիտ պրինտ, 2010[10]։
  • Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւններին բնորոշ լեզուաոճական միջոցները, Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա, Մադոյան Արշակ Գևորգի, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6747
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է Երջանիկ Գևորգյանը
  3. «Կամարնիկ (Երջանիկ) Հունանի Գևորգյան». aspu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 277:(չաշխատող հղում)
  5. Գևորգյան, Երջանիկ Հունանի (1969). Մարգարյան, Ալեքսանդր Սիմոնի (ed.). Հայերենի դարձվածքները. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
  6. Գևորգյան, Երջանիկ Հունանի (1978). Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան. ԵՊՀ հրատ.
  7. Գևորգյան, Երջանիկ Հունանի (1983). Բառաքերականական համանունները ժամանակակից հայերենում. Երևան: ԵՊՀ հրատ.
  8. Գևորգյան, Երջանիկ (2003). Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան։ (Շարժութարան). Երևանի համալս. հրատ. ISBN 9785808404915.
  9. Գևորգյան, Երջանիկ Հունանի; Միրզոյան, Լավրենտի Աշոտի (2006). Գևորգյան, Սուսաննա; Գեղամյան, Սեյրանուհի Հայկազի (eds.). Սխալ և ճիշտ. Երևան: Գրաբեր.
  10. Գևորգյան, Երջանիկ Հունանի; Գևորգյան, Սուսաննա (2010). Հեռուստառադիոեթեր։ Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն. Երևան: Էդիտ պրինտ.
  11. Գևորգյան, Երջանիկ Հունանի; Գևորգյան, Սուսաննա (2015). Մադոյան, Արշակ Գևորգի (ed.). Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւններին բնորոշ լեզուաոճական միջոցները. Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808420021.

Արտաքին հղումներ խմբագրել