Երուսաղեմի բնության թանգարան

Երուսաղեմի բնության թանգարան, բուսաբանության և կենդանաբանության թանգարան Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում։ Այն գտնվում է Երուսաղեմի գերմանական ակադեմիայի հարևանությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են կենսաբանության, էկոլոգիայի և անատոմիայի ոլորտների լայն տեսականի։

Երուսաղեմի բնության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
ՎայրԵրուսաղեմ
Հասցեרח' מוהליבר 4,6
Հիմնադրվել է1962
Կայքtevamuseum.110mb.com
Քարտեզ
Քարտեզ

Ամենամեծ ցուցահանդեսը նվիրված է թռչուններին, կաթնասուններին և սողուններին, որոնք հանդիպում են Իսրայելում և հարակից որոշ շրջաններում (Լիբանան, Սիրիա, Հորդանան)։ Կա նաև ընդարձակ ցուցահանդես, որը նվիրված է բացառապես դինոզավրերին։

Թանգարանի հարևանությամբ գործում են բազմաթիվ մանկական ակումբներ, ամառային ուսուցողական ճամբարներ, արվեստի դպրոցների ընունելության նախապատրաստական դասընթացներ և բոլորի համար նախատեսված այգի։

Պատմություն

խմբագրել
 
Մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքը նկարագրող մոդել

Թանգարանը գտնվում է հին երկհարկանի քարե շենքում, որը կառուցվել է XIX դարում։ Կառույցի սեփականատերը եղել է մի հարուստ հայ վաճառական՝ Ղազարոս Մարգարյան անունով։ Նա այդ տան շրջակայքում կառուցել է գեղեցիկ պարտեզ։ Պատի մոտ կառուցել է երկու մեծ դարպասներ անվտանգության համար։ Այգու տարածքում կար հինգ ստորգետնյա ցիստեռներ, որոնք հավաքում էին անձրևաջուրը։ XIX դարի վերջին շենքի հարակից մասում սկսվեց կառուցվել գերմանական կառույց։

XX դարում երբ շենքը հանձնվեց Օսմանյան Թուրքիային, այն ծառայել է որպես տարբեր գործակալությունների և գործակալների բնակավայր։ Առաջին աշխարհամարտից հետո թանգարանը հանձնվեց բրիտանական ուժերին և նրա կազմում մնաց մինչ Իսրայելի անկախության հռչակագիրը։

1962 թվականին կառույցը ստացել է թանգարանի կարգավիճակ և կոչվել Երուսաղեմի բնության թանգարան։

Թանգարանի զարգացումը

խմբագրել

Թանգարանը մշտապես եղել է Իսրայել ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ Ժամանակի ընթացքում այն հարստացել է նոր սրահներով, որոնք նվիրված են երկրաբանությանը, կենսաբանությանը և կենդանիների պատմական զարգացմանը։ Թանգարանային նմուշների մեծ մասը ստեղծվել է նկարիչ Դմիտրի Բարանովսկու մասնակցությամբ։

Թանգարանում կա ժամանակավոր ցուցասրահ, որը նվիրված է երկրաշարժերին։ Թանգարանը հիմնականում ներկայացնում է ցուցանմուշներ, որոնք կառուցված են արհեստական եղանակով։ Բացառություն է կազմում բաժիններից մեկը, որտեղ գտնվում են ողջ կենդանիներ։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի բնության թանգարան» հոդվածին։