Երուն Կրաբբե
Երուն Կրաբբե (հոլ.՝ Jeroen Aart Krabbé, դեկտեմբերի 5, 1944[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[3]), հոլանդացի դերասան և կինոռեժիսոր, նկարահանվել է ֆիլմերում ինչպես հայրենիքում՝ Նիդերլանդներում, այնպես էլ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Փոլ Վերհովենի «Չորրորդ տղամարդը» ֆիլմի Հերարդ Ռեվեի դերով։
Երուն Կրաբբե հոլ.՝ Jeroen Krabbé | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1944[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[3] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, նկարիչ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Maarten Krabbé? |
Երեխա(ներ) | Martijn Krabbé? և Jasper Krabbé? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ֆիլմերի թարգմանչուհի Մարգրետի և նկարիչ Մարտին Կրաբբեի ընտանիքում։ 1960-ականներից նկարահանվել է հեռուստասերիալներում։ Առաջին խոշոր դերը կատարել է Վերհովենի «Նարնջագույն զինվոր» (հոլ.՝ Soldaat van Oranje, 1977 թվական) ֆիլմում։ Հինգ տարի անց նույն ռեժիսորը հրավիրեց նրան կատարելու միստիկ թրիլլեր «Չորրորդ տղամարդը» ֆիլմի գլխավոր դերը։ Դերասանը աննկատ չմնաց ամերիկացի կինեմատոգրաֆների կողմից, և ընդամենը երկու տարի անց հրավիրվեց Վուփի Գոլդբերգի հետ նկարահանվելու «Ցատկող Ջեքը» (անգլ.՝ Jumpin' Jack Flash, 1986 թվական) ֆիլմում։ 1987 թվականին, խաղալով Բոնդապատման 15-րդ ֆիլմում սովետական ՊԱԿ-ի գեներալ Գեորգի Կոսկովայի դերը, նրան բերեց համաշխարհային ճանաչում։ Այն էլ ամրապնդեց նրա մեջ չարագործների, «վատ տղաների» դերերը. «Քարատլլա»-ում մաֆիոզ Ֆրանկոյի, «Փախչողը» ֆիլմում անբարեխիղճ գիտնական-բժշկի, կինեմատոգրաֆիստ-մոլագար Բորիս Արկադինի դերը «Snuff-Movie»-ում։ Բացի այդ տերասանը արտաքինը նրան թույլ է տալիս Գաբրիել հրեշտակապետից («Բացված երկինք») վերափոխվել մինչև Սատանայի («Հիսուս» հեռուստաֆիլմ, 1999 թվական)։
Կրաբբեն փորձում է իրեն ռեժիսուրայի մեջ։ Նա նկարահանել է «Լքված բեռ» (1998 թվական) ֆիլմը, որի համար նոմինացվել է Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին, բայց ստացել է ավելի փոքր մրցանակ՝ «Կապույտ հրեշտակ» և Գիլդիի գերմանացի արտհաուս-կինեմատոգրաֆի մրցանակ[4], «Բացված երկինք» (2001 թվական) և «Ռիկոյի թևերը» (2009 թվական)։
Ամուսնացած է 1964 թվականից։ Որդիներն են՝ Մարտին (1968 թվական), Յասպերը (1970 թվական) և Յակոբը (1983 թվական)։ Նրա ավագ եղբայրը՝ Թիմ Կրաբբեն, մրցանակակիր շախմատիստ է, գրող և լրագրող։
Ֆիլմերի ընտրանի
խմբագրելԴերասան
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր |
---|---|---|---|
1977 | Նարնջագույն զինվորը | Soldaat van Oranje | Գյուս Լեժյոն |
1980 | Spetters | Ֆրանց Հենքհոֆ | |
1981 | Վանդակի տեքստ | Een Vlucht Regenwulpen | Մարտին |
1983 | Չորրորդ տղամարդը | De Vierde Man | Հերարդ Ռեվե |
1985 | Կրիայի օրագիրը | Turtle Diary | պարոն Շանդոր |
1986 | Ցատկող Ջեքը | Jumpin' Jack Flash | Մարկ Վան Մետեր |
1986 | Ոչ մի շնորհակալություն | No Mercy | Լոսադո |
1987 | Կայծեր աչքերից | The Living Daylights | գեներալ Գեորգի Կոսկով |
1988 | Դելենսի խաչմերուկը | Crossing Delancey | Անտոն Մաս |
1988 | Ստվեր | Shadow Man | Թեո |
1989 | Մելանխոլիա | Melancholia | Դավիդ Քելլեր |
1989 | Պատժող | The Punisher | Ջաննի Ֆրանկո |
1989 | Սկանդալ | Scandal | Եվենգի Իվանով |
1991 | Ռոբին Հուդ | Robin Hood | բարոն Ռոջեր Դագեր |
1991 | Կաֆկա | Kafka | պարոն Բեսսլեբեկ |
1991 | Մակընթացությունների տիրակալ | The prince of Tides | Հերբերթ Բուդրաֆֆ |
1992 | Ստալին | Stalin | Նիկոլայ Իվանովիչ Բուխարին |
1993 | Ընկած զինվորի պատվին | For a lost Soldier | Երուն Բոման |
1993 | Լեռան արքան | King of the Hill | պարոն Կուրլանդեր |
1993 | Փախչողը | The Fugitive | դոկտոր Չարլզ Նիկոլս |
1994 | Անմահ սիրահարը | Immortal Beloved | Անտոն Ֆելիքս Շինդլեր |
1994 | Farinelli | Գեորգ Ֆրիխդրիխ Հենդել | |
1997 | Ոդիսևս | The Odyssey | Ալկիոն |
1998 | Վտանգավոր գեղեցկություն | Dangerous beauty | Պյետրո Բենյեր |
1998 | Լքված բեռ | Left luggage | պարոն Քալման |
1998 | Հավերժական սիրո պատմություն | Ever After: A Cindrella Story | Օգյուստ դե Բարբարակ |
1999 | Հիսուս | Jesus | Ստանա |
1999 | Իդեալական ամուսին | An ideal husband | բարոն Արնհեյմ |
2000 | Ընկնող երկինք | Il Cielo Cade (The Sky Will Fall) | Վիլհելմ |
2001 | Բացվաղ երկինք | The discovery of Heaven | Գաբրիել Հրեշտակապետ |
2004 | Օուշենի տասներկու ընկերները | Ocean's Twelve | Վան դեր Վաուդե |
2005 | Տղամարդ՝ զանգով 2 | Deuce Bigalow: European Gigolo | Գասպար Վուրսբուխ |
2005 | Սատանայի խնջույքը[5] | Snuff-movie | Բորիս Արկադին |
2006 | Կադրից այն կողմ | Offscreen | նշված չէ |
2008 | Սուրհանդակ 3 | Transpotmer 3 | Լեոնիդ Վասիլեվ |
2009 | Verborgen gebreken | Բոբ Ռադեմակեր | |
2009 | Yankee Go Home | նախարար | |
2009 | Ալբերտ Շվեյցեր | Albert Schweitzer | Ալբերտ Շվեյցեր |
2011 | Թերապիա | In therapie | Վաուտեր դեն Արենդ |
Ռեժիսոր
խմբագրել- Լքված բեռ- 1998 թվական
- Բացված երկինք- 2001
- Ռիկոյի թևերը- 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Jeroen Krabbé (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #132033992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Awards for Left Luggage at IMDb
- ↑ Регистрационная карточка фильма(չաշխատող հղում) на сайте государственного регистра фильмов МК РФ