Երմոլովկա (Կրասնոդարի երկրամաս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երմոլովկա (այլ կիրառումներ)

Երմոլովկա (ռուս.՝ Ермоловка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Փսոու գետի աջ ափին։ Գտնվում է Սոչիի կենտրոնից 28 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 263 մ բարձրության վրա։

Գյուղ
Երմոլովկա
ռուս.՝ Ермоловка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ263 մ
Պաշտոնական լեզուռուսերեն[1]
Բնակչություն370 մարդ (2010[2])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)8622
Փոստային դասիչ354388
ՍՎՏԲՀԴ03 426 910 004
Երմոլովկա (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)##
Երմոլովկա (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)
Երմոլովկա (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)##
Երմոլովկա (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

2002 թվականի տվյալներով գյուղն ուներ 467 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ ապրում էր 370 մարդ[2]։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմություն խմբագրել

Երմոլովկան հիմնադրվել է 1900 թվականին, իսկ հայերը եկել են 1910 թվականին՝ Սամսունից։ Գյուղը գտնվում է Ռուսաստանի և Աբխազիայի սահմանի վրա։ Գետի մյուս ափին` Աբխազիայի հայաբնակ Միքելրիփշ գյուղն է, որը Երմոլովկայի հետ կապված է կամրջով։ Ներկայումս կամուրջը փակ է, սահմանային անցակետի բացակայության պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 636