Երկրաշարժ Խարբերդում (2020)
Երկրաշարժ Խարբերդում, ուժեղ երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 24-ին, տեղական ժամանակով (UTC+2) ժամը 20։ 55-ին, Երևանի ժամանակով 22:55-ին[2]։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6․7 մագնիտուդ (որոշ աղբյուրների 6․7 մագնիտուդ)[3]։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի Էլազըղի մարզում։ Երկրաշարժի արդյունքում ավերածություններ են եղել նաև Խարբերդում, Դիարբեքիրում, Մալաթիայում, Ադըյամանում և Սամսունում։ Քանդիլիի աստղադիտարանը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6․5[1]։ Երկրաշարժի արդյունքում զոհվել է առնվազն 39 անձ, վիրավորվել՝ շուրջ հազարը[3][4]։ Նախնական գնահատականների համաձայն փլուզվել է 87 շինություն, 1287 շինություն ստացել է զգալի վնաս, փրկարարական աշխատանքների ընթացքում փլատակներից հաջողվել է փրկել է առնվազն 45 անձ[3]։
Երկրաշարժ Խարբերդում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Թուրքիա |
Տեղանք | Էլազըղի մարզ |
Տարեթիվ | 24 Հունվարի 2020 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 6.7 |
Զոհվածներ | 22+ |
Վիրավորներ | շուրջ 1030[1] |
2020 Elazığ earthquake Վիքիպահեստում |
Ցնցումներն զգացվել են նաև Իսրայելում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, Լիբանանում, Ալբանիայում և Վրաստանում[5]։
Երկրաբանություն
խմբագրելԹուրքիայի մեծ մասը գտնվում է Անատոլիական սալիկի վրա, որը ձգվում է դեպի արևմուտք՝ բախվելով Արաբական և Եվրասիական սալիկների հետ։ Դեպի արևմուտք այդ շարժումը ուղեկցվում է երկու խոշոր բեկվածքների գոտիները։ Այդ երկու բեկվածքների շարժման արդյունքում էլ տարածաշրջանում տեղի են ունեցել խոշոր և ավերիչ երկրաշարժներ։ Արևելաանատոլիական բեկվածքում վերջին խոշոր երկրաշարժները եղել են Բինգյոլի նահանգում (2003 թվականին) և Խարբերդի նահանգում (2010 թվականին)։
Հետևանքներ
խմբագրելՀինգ տներ փլուզվել են Խարբերդի նահանգում, ևս 25-ը՝ Մալաթիայի նահանգի Դողանյոլ շրջանում[6]։
Զոհեր և տուժածներ
խմբագրելԽարբերդի նահանգի տարածքում բնակվում է շուրջ 400 000 մարդ։ Ընդհանուր առմամբ, զոհվել է 39 անձ, վիրավորվել՝ 1015-ը։ Փլատակների տակից փրկարարները հանել են շուրջ 39 դիակներ[3][7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Massive quake of magnitude 6.5 rocks Turkey's Elazığ». Daily Sabah. 2020 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ USGS.com (2020 թ․ հունվարի 24). «M 6.7 - 4km ENE of Doganyol, Turkey». United States Geological Survey. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Elazığ'da 6,8 büyüklüğünde deprem: 39 kişi hayatını kaybetti». 27.01.2020. Վերցված է 27.01.2020-ին.
- ↑ «Powerful earthquake strikes eastern Turkey». BBC World. 2020 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Землетрясение в Израиле: волна подземных толчков дошла из Турции» (ռուսերեն). Vesty. 2020 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Не менее 30 домов обрушились в результате землетрясения на востоке Турции». ՏԱՍՍ. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «В Турции спасатели вытащили из-под завалов 39 человек после землетрясения». ՏԱՍՍ. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Elazığ'da deprem... Süleyman Soylu'dan bir açıklama daha!».